Դեղին շունը ի՞նչ կբերի մեր կյանք

240
(Թարմացված է 16:29 08.01.2018)
Դեղին շան տարին հույսի տարի է։ Շունը հետևողականություն և հստակություն է խորհրդանշում, ինչը տևական ժամանակ կարող է հստակեցնել քաոսը։ Դեղինը հույսի գույն է։ Ըստ արևելյան աստղագիտական համակարգի` Շան տարին մեկնարկում է 2018 թվականի փետրվարի 16-ին, ավարտվում`2019 թվականի փետրվարի 5-ին։
Դեղին շունը ի՞նչ կբերի մեր կյանք
© Sputnik / Irina Rastegaeva

Շան տարվա սպասելիքների վերաբերյալ ինֆոգրաֆիկա է պատրաստել Sputnik Ուզբեկստանը։

 

 

240

Իշխանության հիերարխիան Հայաստանում

167
(Թարմացված է 23:58 01.03.2021)
Այս օրերին իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։
Իշխանության հիերարխիան Հայաստանում
© Sputnik / Shushanik Avdalyan

Մարտի 1-ին մայրաքաղաք Երևանում միաժամանակ 2 հանրահավաք տեղի ունեցավ։ Վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ իր կողմնակիցների առաջ, ապա գլխավորեց հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Մյասնիկյանի արձանը. այնտեղ ծաղիկներ խոնարհվեցին ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի զոհերի։

Իսկ Բաղրամյան պողոտայում հանրահավաք անցկացրեց Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը։ Հանրահավաքն ավարտվեց դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր երթով։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Այս ընթացքում իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։

Քայլը կրկին հանրապետության նախագահինն է։

167
թեգերը:
Նախագահ, Վարչապետ, Հայաստան, Իշխանություն
Ըստ թեմայի
Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է. Իշխան Սաղաթելյանն արձագանքեց վարչապետի ներողությանը
«Թողեք էթանք, հո զզվանք չեք». ավտոբուսները Փաշինյանի հանրահավաքի մասնակիցներին տարան տուն
Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով

Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանին տրամադրված «Իսկանդերը»

961
(Թարմացված է 16:28 26.02.2021)
Հայաստանը մինչև 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» համակարգեր ունի: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից այդ համալիրների մասին անզգույշ ասված խոսքը մեծ աղմուկ է բարձրացել: Թե ինչ զենք է «Իսկանդերը», ներկայացնում է մեր ինֆոգրաֆիկան։
Հրթիռային համակարգ «Իսկանդեր-Է»
© Sputnik / Shushanik Avdalyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23–ին 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:

«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասել էր Փաշինյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:

Ռազմական փորձագետները պնդում են, որ ժամանակակից և գերճշգրիտ «Իսկանդեր» համակարգերը լավ են դրսևորել իրենց զորավարժությունների ժամանակ և Սիրիայում իրական մարտական գործողությունների պայմաններում:

Ընդ որում, ՌԴ ՊՆ-ից ասել են, որ «Իսկանդերների» մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները կարող են մոլորության արդյունք լինել: Նշվել է, որ իրենց ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների համաձայն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրման ընթացքում տվյալ տիպի հրթիռային համալիրներից ոչ մեկը չի կիրառվել։

961
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ռուսաստան, Հայաստան, Իսկանդեր
Արթուր Վանեցյան

Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան

0
(Թարմացված է 12:38 03.03.2021)
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։

Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

0
թեգերը:
Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան, Հայաստան