Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Տավուշում բեռնատարի հետ բախումից պայթել է Mercedes–ի գազի բալոնը. վարորդը մահացել է

57
(Թարմացված է 18:26 22.07.2021)
Ողբերգական ելքով վթարը տեղի է ունեցել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, մաքսատան մոտակայքում։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզում բախվել են «Mercedes Benz» մակնիշի մարդատար ու «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ։ Մարդատարի վարորդը վթարի հետևանքով մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հուլիսի 22-ին, ժամը 15:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Վթար Կոտայքի մարզում. կա 7 վիրավոր, վարորդներից բացի բոլորն անչափահասներ են

«Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1986 թ.) և «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ` Շ․ Դ․, ծնված 1996 թ.), ինչի հետևանքով պայթել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա․ Ս․-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան: 

Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհերից երկուսին գտել են դրսում, մեկին` ավտոմեքենայի մեջ

57
թեգերը:
Տավուշ, Մահ, վարորդ, բեռնատար, վթար
Ըստ թեմայի
Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի զոհը հայտնի սողունաբան է
Վթար Կոտայքի մարզում. կա 7 վիրավոր, վարորդներից բացի բոլորն անչափահասներ են
Գիշերվանից որոնում էին. 55-ամյա տղամարդու դին գտել են ձորում՝ վթարված մեքենայի մեջ
Արարատցի երիտասարդները վթարի են ենթարկվել Արցախում. առնվազն 5-ը եղել են ոչ սթափ վիճակում
Սևան

Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը

46
(Թարմացված է 20:19 31.07.2021)
Գեղարքունիքում ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու:

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 15։35-ի սահմաններում։

«Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Է․ Թ․-ին (ծնված 2010 թ.)․ քաղաքացուն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

46
թեգերը:
Սևանա լիճ, փրկարար, երեխա
Ըստ թեմայի
Սևանի հանրային լողափի հարևանությամբ կնոջ դի է հայտնաբերվել
Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա սահմանվել է շտապօգնության ծառայության հերթապահություն
Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են
Շտապօգնություն

Արարատում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

49
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Արարատի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ կատարելով, գլխիվայր շրջվել, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, ժամը 21։40-ի սահմաններում։

«Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Գրիգոր Գրիգորյանն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

49
թեգերը:
Արարատի մարզ, ավտովթար, Վիրավոր
Ըստ թեմայի
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են
Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

0
(Թարմացված է 22:57 31.07.2021)
Հարսանեկան հանդիսությանը ներկա էին միայն հարազատներն ու մտերիմները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ հյուրերի ընդհանուր թիվը 70 է եղել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Բելառուսի նախագահի ավագ որդու՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ դուստրը՝ 23 - ամյա Վիկտորյան, ամուսնացել է։ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նորապսակների լուսանկարը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул Первого» Telegram-ալիքը:

Պապը թոռնուհուն՝ Վիկտորիային և նրա ամուսնուն, շնորհավորել է հարսանիքի օրվա առթիվ։

«Դուք գրում եք ձեր պատմությունը...», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հարսանիքը տեղի է ունեցել ընտանեկան նեղ շրջանակում. ներկա են եղել 70 հյուրեր: Փեսայի անձնական կյանքի, գործունեության մասին տեղեկություններ չկան։

Վիկտորյա Լուկաշենկոն Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդու՝ Ալեքսանդրի  դուստրն է, ով այժմ զբաղեցնում է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Վիկտորիան մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է։ Խաղացել է մի քանի ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոն ունի յոթ թոռ։

0
թեգերը:
Բելառուս, Ալեքսանդր Լուկաշևիչ, թոռ, հարսանիք, ամուսնություն
Ըստ թեմայի
Բրազիլացի սիրահարները հոգնել են սպասելուց. զանգվածային հարսանիք` համավարակի ֆոնին
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները
Չաղ Ռուստամը և Փաշինյանը` նույն սրահում. ովքե՞ր են եղել Հայկ Սարգսյանի հարսանիքի հյուրերը