Այն տունը, որը թալանել է դիմակավորված տղամարդը

Գյումրիում դիմակավորված անձը թալանել է տարեց ամուսիններին ու կրակել տղամարդու ուղղությամբ

123
(Թարմացված է 15:09 21.07.2021)
Հանցագործը կրակել է 70-ամյա տղամարդու վրա, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Դիմակավորված անձը ամուսիններից հափշտակել է 60-ից 70 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ Վաղ առավոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել Գյումրու Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ, 70-ամյա Սաթենիկ Ա․-ից, որ դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է իր տան ննջասենյակի պատուհանը, մտել ներս և զենքով ստիպել է իր 70-ամյա ամուսնուն, որպեսզի իրենց մոտ եղած գումարը տան։

Ոստիկանները պարզել են, որ ամուսիններից գումարը ստանալուց հետո դիմակավոր անձը մեկ կրակոց է արձակել 70-ամյա Մեքս Ա․-ի վրա, որը «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հանցագործը տարեց ամուսիններից հափշտակել է 60-ից 70 հազար դրամ։

Кровь на полу в результате стрельбы в доме на улице Пароняна в Гюмри
Հատակին մնացել են արյան հետքերը

37-ամյա տղամարդը մեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջին և ցած նետվել

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողին, հանցագործության գործիք հրազենն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ընկերը կատակով գցել է լողավազանի մեջ․ մանրամասներ՝ Արզնիում կնոջ մահվան դեպքից

123
թեգերը:
տղամարդ, գողություն, Գյումրի
Ըստ թեմայի
Գիշերվանից որոնում էին. 55-ամյա տղամարդու դին գտել են ձորում՝ վթարված մեքենայի մեջ
Երևանի «Թումո» կենտրոնի մոտ ծառից մարդ է կախվել
Երևանի «ՍԱՍ» սուպերմարկետից շուրջ կես մլն դրամ են գողացել
Շտապօգնության մեքենա

Վթար Կոտայքի մարզում. ծնողներն ու նրանց 3 անչափահաս երեխաները հիվանդանոցում են

96
(Թարմացված է 10:38 27.07.2021)
Volkswagen Golf -ը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երեկ` հուլիսի 26-ին,  ավտովթար  է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 22:40-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 մարդ տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները  ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և  3 անչափահաս երեխաները:

Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին. ՔԿ–ն ներկայացնում է սարսափելի վթարի մանրամասները

96
թեգերը:
ընտանիք, հիվանդանոց, Կոտայք, վթար
Ըստ թեմայի
Խոշոր վթար Երևանի կենտրոնում, 4 հոգու հիվանդանոց են տեղափոխել. տեսանյութ
Արարատցի երիտասարդները վթարի են ենթարկվել Արցախում. առնվազն 5-ը եղել են ոչ սթափ վիճակում
Վթար Տավուշում. ուղևորի դին հայտնաբերել են ձորում
ՀՀ ԱԻՆ. արխիվային լուսանկար

Երասխում` հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, եղեգ է այրվել

204
(Թարմացված է 23:37 26.07.2021)
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Այսօր, ժամը 17։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, այրվում է եղեգ։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։42-ին։

Երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզում

204
թեգերը:
հրդեհ, Սահման, Երասխ
Ըստ թեմայի
Երևանի կենտրոնում երկու մեքենա է այրվել․ KIA-ն վերածվել է մոխրակույտի. լուսանկարներ
60-ամյա արմավիրցին Արցախում մեքենայով ընկել է 150 մ խորությամբ ձորն ու մահացել
Երևանյան շենքերից մեկի նկուղում փաթեթավորված մարտական նռնակներ են գտել
Հոգեբուժարան. արխիվային լուսանկար

Ու՞ր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. դատախազության բացահայտումը

0
(Թարմացված է 18:01 27.07.2021)
Առաջարկվում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ գտնված 93 անձանցից 27-ը տևական ժամանակ չեն հաճախել կենտրոն։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց նկատմամբ հարկադիր բուժման կամ հսկողության որոշումներ են կայացվել դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունը պարզել է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարել են նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող արարքներ՝ սպանություն, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին վնաս հասցնել և այլն։

Պատերազմում տուժած զինծառայողների ընտանիքները հոգեբանական աջակցություն կստանան

Պարզվել է նաև, որ «Ավան» ՀԱԿ-ից պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգման ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց անձը հատել է ՀՀ պետական սահմանն ու այլևս չի վերադարձել: Փաստորեն, դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:

 Դատախազությունը նշում է օրենսդրական այն բացերը, որոնց հետևանքով նման իրավիճակ է ստեղծվել։ Պատճառներից մեկն այն է, որ արկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասություն ոստիկանությունը չունի։

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Առաջարկվում է սահմանել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:

Առաջարկվում է նաև դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն:  

0
թեգերը:
Հայաստան, ՀՀ գլխավոր դատախազություն, հոգեբուժարան
Ըստ թեմայի
Կենտրոնը գերբեռնված է. ՄԻՊ–ի աշխատակիցներն  անակնկալ այցելել են Նուբարաշենի հոգեբուժարան
Անպատիժ մնացած սպանություններ, կամ հոգեբուժարան տանող ճանապարհներն արյունոտ են
Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցը 16 տարի շարունակ շահագործել է հիվանդներից մեկին