«Գետափ» հանգստի կենտրոն

Ընկերը կատակով գցել է լողավազանի մեջ․ մանրամասներ՝ Արզնիում կնոջ մահվան դեպքից

436
(Թարմացված է 11:28 20.07.2021)
Կնոջ ընկերը հարցաքննվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել երեկ Կոտայքի մարզի Արզնի համայնքի «Գետափ» հանգստի կենտրոնի լողավազանում մահացած կնոջ դեպքից։ Նշվում է, որ երեկ ժամը 15:40-ի սահմաններում կինը նստած է եղել կենտրոնի լողավազանի բետոնե բազրիքին, երբ նրան աննկատ մոտեցել է իր ընկերը և հրել-գցել է ջրով լցված լողավազանը: Դրանից հետո կնոջը ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, նա մահացել է ճանապարհին՝ ուշքի չգալով։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը): Կնոջ ընկերը հարցաքննվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Մահացածը 33 տարեկան էր, Երևանի բնակչուհի։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները: Կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: 

436
թեգերը:
Կին, Մահ, լողավազան, Արզնի
Ըստ թեմայի
Մոսկվայում եղբայրը 7–րդ հարկից նետել է նորածին քրոջը. երեխան մահացել է
Գելենջիկի հյուրանոցում պայթյուն է որոտացել, մեկ մարդ մահացել է, տուժածներ կան. տեսանյութ
Ծառայակցի արձակած կրակոցից 20 տարեկան զինծառայող է մահացել
ՃՏՊ, արխիվային լուսանկար

Սահմռկեցուցիչ դեպք Սևանի ճանապարհին. վրաերթի հետևանքով 38-ամյա կնոջ մարմինը մասնատվել է

188
(Թարմացված է 15:53 03.08.2021)
«Mercedes» մակնիշի ավտոմեքենան 64–ամյա տղամարդ է վարել, մահացած կինը Գեղարքունիքի մարզի բնակիչ է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում երեկ` օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 20:30-ի սահմանում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա Ռաֆայել Բադալյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե Փիլոսյանին:

Ըստ կայքի` վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել:

Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության բժիշկները ճանապարհից հավաքել են մարմնի մասերը:

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վարորդը տեղում մահացել է

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Mercedes–ի վարորդն ու ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել

 

188
թեգերը:
Հայաստան, Սևան, Վրաերթ, Կին, Մահ
Ըստ թեմայի
Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Mercedes–ի վարորդն ու ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել

257
(Թարմացված է 22:47 02.08.2021)
Արագածոտնի մարզի տարածքում վթարված Mercedes–ի վարորդն ու ուղևորները Շիրակի մարզի բնակիչներ են։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Այսօր՝ օգոստոսի 2-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 17:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 34-ամյա Մխիթար Դավթյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  վարորդ Մ. Դավթյանը, ուղևորներ` Շիրակի մարզի բնակիչներ` 66-ամյա Դավիթ Դավթյանն ու 47-ամյա  Հայկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կոտայքի մարզում Opel-ը բախվել է ЗИЛ–ին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին

257
թեգերը:
վթար, Գյումրի, Շիրակի մարզ, Արագածոտնի մարզ, վարորդ
Ըստ թեմայի
Վթար Կոտայքի մարզում. ծնողներն ու նրանց 3 անչափահաս երեխաները հիվանդանոցում են
Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են
Որդու գերեզմանից Երևան վերադառնալիս վթարի է ենթարկվել Արցախում զոհված Դավիթ Այդոևի մայրը
Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Ռուսաստանի դեսպանին. լուսանկարներ

0
(Թարմացված է 16:30 03.08.2021)
Կոպիրկինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Начальник Генштаба ВС РА Артак Давтян встретился с Чрезвычайным и Полномочным послом России Сергеем Копыркиным (3 августа 2021). Еревaн
Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ:

Начальник Генштаба ВС РА Артак Давтян встретился с Чрезвычайным и Полномочным послом России Сергеем Копыркиным (3 августа 2021). Еревaн
Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել հետագա առաքելության ընթացքում, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար:

Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին և հին ու նոր կցորդներին

0
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Սերգեյ Կոպիրկին, Արտակ Դավթյան