Արխիվային լուսանկար

ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կա զոհ

95
(Թարմացված է 08:51 20.07.2021)
Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Հուլիսի 20-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել. վարորդը մահացել է:

Մինչ փրկարարները կանչի վայր հասնելը, ուղևորներ Ս․ Ղ․-ն (ծնված 1959 թ.) և Բ․ Դ․-ն (ծնված 1948 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

95
թեգերը:
Հայաստան, Տուժածներ, Զոհ, ավտովթար
Ըստ թեմայի
Սարսափելի վթար Երասխի ճանապարհին. 1 պայմանագրային զինծառայող մահացել է, 5–ը վիրավոր են
Արարատցի երիտասարդները վթարի են ենթարկվել Արցախում. առնվազն 5-ը եղել են ոչ սթափ վիճակում
Գիշերվանից որոնում էին. 55-ամյա տղամարդու դին գտել են ձորում՝ վթարված մեքենայի մեջ
Գազալցակայան. արխիվային լուսանկար

Պայթյուն` Լուսաձոր գյուղի գազալցակայանում. մեկ մարդ է տուժել

93
(Թարմացված է 10:23 28.07.2021)
«ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ պայթյուն է հնչել գազալցակայանում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած։

93
թեգերը:
Տուժածներ, Տավուշ, գազալցակայան, պայթյուն
Իրավապահներ, արխիվային լուսանկար

Ավազակային հարձակում Էջմիածնում. վաճառողուհին դաժան ծեծի է ենթարկվել

181
(Թարմացված է 23:28 27.07.2021)
Ըստ տեղեկությունների՝ իրավապահներն արդեն ունեն կասկածյալ և մեկնել են նրա բնակության վայր։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դանակով զինված տղամարդը ժամը 18:30-ի սահմանում մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Գյումրիում հայտնաբերված մոր և որդու դիերը նեխած են եղել. նոր մանրամասներ

Կայքի տեղեկություններով՝ խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներով տեղափոխել են էջմիածնի հիվանդանոց։ Ավելի ուշ կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ականատեսների խոսքով՝ աշխատակցուհին դիմադրություն է ցույց տվել, բայց գողին հաջողվել է խոշոր չափի գումար (նախնական տեղեկություններով՝ 2-3 մլն դրամ) հափշտակել խանութից և փախուստի դիմել։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ են ստացել կասկածյալի մասին ու մեկնել նրա բնակության վայր:

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են

 

181
թեգերը:
ավազակային հարձակում, խանութ, Էջմիածին, Հայաստան
Մովսես Հակոբյան

Մովսես Հակոբյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

0
(Թարմացված է 15:39 28.07.2021)
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գործը մակագրվել է նոր դատավորի` Մանվել Շահվերդյանին։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանը ինքնաբացարկ է հայտնել։ Տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։

Դատավորի ինքնաբացարկի հիմք է նշվում կանխակալ վերաբերմունքը, սակայն մանրամասներ չկան, թե ինչի մասին է խոսքը։ Այսպիսով, Հակոբյանի գործը մակագրվել է նոր դատավորի` Մանվել Շահվերդյանին։

Հիշեցնենք` Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 18-ին «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ մի շարք փաստեր էր ներկայացրել պատերազմի ընթացքի ու հետևանքների մասին։ 2020թ. նոյեմբերի 19-ին ասուլիսի տեսաձայնագրությունը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար: Մովսես Հակոբյանը, անդրադառնալով լրահամալրման և զորահամալրման գործընթացներին, հայտնել էր, որ իր կարծիքով` տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։

 

0
թեգերը:
Դատարան, Դատավոր, Մովսես Հակոբյան, Հայաստան