Հրշեջ

Այրվել է Սևանի քաղաքապետարանի տանիքը

45
(Թարմացված է 12:51 15.07.2021)
Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկները։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Սևան քաղաքում այսօր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 10:09-ին ահազանգ է ստացել, որ այրվում է Սևանի քաղաքապետա­րանի տանիքը:

Երևանում հորդառատ տեղումների հետևանքով անձրևաջրերը լցվել են ավտոկայանատեղի, տուն, խանութ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:37-ին, մարվել՝ 11:24–ին: Այրվել են Սևանի քաղաքապետարանի տանիքի (975 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ:

Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհերից երկուսին գտել են դրսում, մեկին` ավտոմեքենայի մեջ

45
թեգերը:
Հայաստան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, Սևան
Ըստ թեմայի
Երևանի «Թումո» կենտրոնի մոտ ծառից մարդ է կախվել
Արտակարգ դեպք Երևանում. Մամուլի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել
Երևանի «ՍԱՍ» սուպերմարկետից շուրջ կես մլն դրամ են գողացել
Շտապօգնության մեքենա

Վթար Վանաձոր քաղաքում. կա 7 վիրավոր, նրանցից մեկը կորցրել է երեխային

74
(Թարմացված է 23:34 23.07.2021)
Խոշոր վթարը տեղի է ունեցել Վանաձորի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեում գտնվող սգո սրահի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Երեկ՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կա 7 վիրավոր, նրանցից մեկը հղի է եղել և վթարի արդյունքում կորցրել է երեխային։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքը գրում է, որ ժամը 17:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեի սգո սրահի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ` 25-ամյա Էրիկ Մելքումյանի վարած Volkswagen մակնիշի և 62-ամյա Ավետիք Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա. Մարգարյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 58-ամյա Նունուֆար Մարգարյանը, 35-ամյա Տիգրան Մարգարյանը և Է. Մելքումյանն ու նրա ուղևորներ, 64-ամյա Գոհար Դումիկյանը, 47-ամյա Արմինե Դունամալյանը և 28-ամյա Անահիտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթար Կոտայքի մարզում. կա 7 վիրավոր, վարորդներից բացի բոլորն անչափահասներ են

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ա. Հարությունյանը եղել է հղի, և նրա 7 ամսական երեխան հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է:

Գիշերվանից որոնում էին. 55-ամյա տղամարդու դին գտել են ձորում՝ վթարված մեքենայի մեջ

74
թեգերը:
հղի, Տուժածներ, Մահ, Վանաձոր, վթար
Ըստ թեմայի
Խոշոր վթար Կոտայքում. տուժածներից մեկը հղի կին է
Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել կին վարորդի Nissan Tiida–ն. 4 երեխա հիվանդանոցում են
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում. կա մեկ զոհ, մեկ տուժած
Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին

Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին. ՔԿ–ն ներկայացնում է սարսափելի վթարի մանրամասները

290
(Թարմացված է 15:23 23.07.2021)
Ողբերգական ելքով վթարը տեղի էր ունեցել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում` մաքսատան մոտակայքում։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է հուլիսի 22-ի ցերեկը Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենաների բախման տեսանյութը։

Ըստ հաղորդագրության` Վանաձորի 35-ամյա բնակչի վարած «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենան իրականում պայթել է ոչ թե մաքսատան մոտ կայանած բեռնատարի հետ բախվելու հետևանքով, ինչպես հաղորդվել էր երեկ, այլ երթևեկելու պահին։

«Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել է գազի գլանանոթը, որի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»,– հայտնում է ՔԿ–ն։

Տեսանյութում հստակ երևում է, որ արդեն պայթյունից հետո ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվում է բեռնատարին։

Երևանի կենտրոնում հաստաբուն ծառն ընկել է ոստիկանական ավտոմեքենայի վրա

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը ):

Նախաքննությունը շարունակվում է:

Շղթայական ավտովթար՝ Երևանի Կոմիտասի պողոտայում. բախվել են 5 ավտոմեքենա

290
թեգերը:
ավտոմեքենա, բեռնատար, Հայաստան
Ըստ թեմայի
Ընկերը կատակով գցել է լողավազանի մեջ․ մանրամասներ՝ Արզնիում կնոջ մահվան դեպքից
Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի զոհը հայտնի սողունաբան է
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 23-ամյա երիտասարդը հոսանքահարվել է ու մահացել
Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված տղամարդու վիճակը ծանր է․ մանրամասներ
Армянские военнослужащие на боевой позиции

Ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ

0
Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով զինծառայողները հրազենային վնասվածքներ են ստացել։ ՔԿ–ն հրապարակել է նրանց անունները։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

0