ՀՀ ԱԻՆ

Փլուզում Սիսիանում. փրկարարները քաղաքացուն դուրս են բերել հողաշերտի տակից

106
(Թարմացված է 20:52 11.07.2021)
1988 թ ծնված Ս․ Ա․-ն, տան նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս, հողաշերտի փլուզման հետևանքով մնացել է դրա տակ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Այսօր, ժամը 17։10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի տներից մեկում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է հողաշերտի տակ։

Մոսկվայում եղբայրը 7–րդ հարկից նետել է նորածին քրոջը. երեխան մահացել է

Դեպքի վայր մեկնած փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել 33–ամյա մի քաղաքացու։ Տուժածը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Պարզվել է, որ 1988 թ ծնված Ս․ Ա․-ն տան նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հողաշերտի փլուզման հետևանքով մնացել է դրա տակ։

106
թեգերը:
Սիսիան, Փլուզում, Վիրավոր
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

50
(Թարմացված է 20:24 01.08.2021)
Դեպքը տեղի է ունեցել ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում։ Վարորդն ու ուղևորներից մեկը մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր ՃՏՊ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ պատահարի հետևանքով 3 մարդ է հոսպիտալացվել։

Ըստ հաղորդագրության` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 1-ին` ժամը 15։55-ին, ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 51-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել ձորը։

Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 1994 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Իսկ փրկարարները ուղևոր Վ․ Ա․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել

50
թեգերը:
Հայաստան, Երևան, Սևան, ավտոմեքենա, վթար
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում Էջմիածնում. վաճառողուհին դաժան ծեծի է ենթարկվել
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. տուժածների թվում երեխաներ կան
Սարսափելի դեպք Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել
Կրակոցներ Երևանում

Պարզվել է` ով է Երևանի կենտրոնում կրակել հայտնի գործարարի մեքենայի վրա

618
(Թարմացված է 19:44 01.08.2021)
Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին` ժամը 00։40-ի սահմանում, կրակոցներ են հնչել Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ տանող հատվածում։ Մոտակայքում հայտնաբերվել է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին պատկանող մեքենան, որի վրա կրակոցի հետքեր են եղել։

Инцидент с обстрелянным автмобилем в районе площади Сахарова
© Photo
Վնասված ավտոմեքենան

Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` մի քաղաքացի ժամը 00:55-ին ահազանգել է, որ Երևանի Սախարովի հրապարակի մոտ կրակել են իր ավտոմեքենայի վրա:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:55-ի սահմանում, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտակայքում, մեկն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերոնշյալ քաղաքացու «Ռենջ Ռովեռ Սպորտ» մեքենայի ուղղությամբ։ Սակայն ավարտին չի հասցրել հանցագործությունը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 8 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ նշված մեքենան զննելու ընթացքում վարորդի դռան ուղղությամբ հայտնաբերվել է կրակոցի 5 հետք:

Инцидент с обстрелянным автмобилем в районе площади Сахарова
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները

Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են

Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ է, որ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մասով:

Shamshyan.com–ի տեղեկություններով` կասկածյալը 31-ամյա Սարգիս Գ.-ն է:  

Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծեծկռտուք և կրակոցներ «Պալաս» առևտրի կենտրոնի մոտ. մասնակիցներից 3–ը հարազատ եղբայրներ են

618
թեգերը:
Հայաստան, Երևան, կրակոց
Ըստ թեմայի
Սարսափելի դեպք Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել
Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել
Մրգեր

Որ մթերքներն են օգնում հիշողության, մտավոր աշխատունակության լավացմանը. ուսումնասիրություն

0
(Թարմացված է 09:05 02.08.2021)
Ամերիկացի գիտնականները 20 տարի են ծախսել այս հետազոտության վրա, որում ավելի քան 50 հազար մարդ է ներգրավված։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Կոգնիտիվ գործառույթների խանգարումներ առաջացնող հիվանդությունների (հիշողության, մտավոր աշխատունակության և այլ կոգնիտիվ ֆունկցիաների թուլացում) կանխարգելման համար խորհուրդ է տրվում ֆլավոնոիդների բարձր պարունակությամբ մթերք օգտագործել: Այս թեմայով հոդվածը հրապարակվել է American Academy of Neurology ամսագրում:

Գիտնականները հաստատել են այդ հակաօքսիդանտ նյութերի օգուտը` լայնածավալ ուսումնասիրության միջոցով։ Ուսումնասիրությանը մասնակցել է 49,5 հազար կին և 30 հազար տղամարդ։ 20 տարվա ընթացքում հեղինակները հետևել են նրանց սննդակարգին ու համեմատել առողջության ցուցանիշները: Արդյունքների համաձայն՝ ֆլավոնոիդներով մթերք օգտագործած մարդիկ 20 տոկոսով ավելի քիչ են բախվել կոգնիտիվ բնույթի խնդիրների:

Հակաօքսիդանտներով հարուստ մթերքների թվին են պատկանում տանձը, խնձորն ու նեխուրը։ Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել պղպեղ ու թուրինջ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մրգերի գույնին․եթե պտուղը կամ բանջարեղենը դեղին է, դա օգտակար է նման հիվանդությունների կանխարգելման համար։

0
թեգերը:
տանձ, հիշողություն, գիտնական, պղպեղ, խնձոր
Ըստ թեմայի
Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը
Գիտնականները պատմել են, թե որ դեպքում սուրճը չի օգնում
Բժիշկը զգուշացրել է` կորոնավիրուսի «դելտա» շտամի դեպքում հիվանդությունը երկար է տևում