Վթար Երասխի ճանապարհին

Սարսափելի վթար Երասխի ճանապարհին. 1 պայմանագրային զինծառայող մահացել է, 5–ը վիրավոր են

387
(Թարմացված է 19:46 10.07.2021)
Պայմանագրային զինծառայողներից մեկը ձերբակալվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու կասկածանքով։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 10–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երասխ–Երևան ավտոմայրուղում։ Վթարի հետևանքով մեկ պայմանագրային զինծառայող է մահացել, ևս 5–ը վիրավոր են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Дорожно-транспортное происшествие с участием военного транспорта на трассе Ерасх-Ереван (10 июля 2031). Арарат
Երասխ–Երևան ավտոմայրուղու վթարը

Դեպքը տեղի է ունեցել գիշերը` ժամը 02։00-ի սահմաններում։ Նշվում է, որ Երասխ–Երևան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է։

«Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)։

Дорожно-транспортное происшествие с участием военного транспорта на трассе Ерасх-Ереван (10 июля 2031). Арарат
Երասխ–Երևան ավտոմայրուղու վթարը

«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։

Дорожно-транспортное происшествие с участием военного транспорта на трассе Ерасх-Ереван (10 июля 2031). Арарат
Երասխ–Երևան ավտոմայրուղու վթարը

shamshyan.com–ը գրում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, որը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ եղել է ոչ սթափ։

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում. կա մեկ զոհ, մեկ տուժած

387
թեգերը:
վթար, պայմանագրային ծառայություն, Զինվոր, Մահ
Ըստ թեմայի
Խոշոր վթար Տավուշում․ կան վիրավորներ
Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել կին վարորդի Nissan Tiida–ն. 4 երեխա հիվանդանոցում են
Հայրավանքում տեղի ունեցած սարսափելի վթարից հետո. ՔԿ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից
Երևանում կարիճը խայթել է վարորդի ոտքը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, վիրավորներ կան
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

50
(Թարմացված է 20:24 01.08.2021)
Դեպքը տեղի է ունեցել ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում։ Վարորդն ու ուղևորներից մեկը մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր ՃՏՊ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ պատահարի հետևանքով 3 մարդ է հոսպիտալացվել։

Ըստ հաղորդագրության` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 1-ին` ժամը 15։55-ին, ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 51-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել ձորը։

Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 1994 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Իսկ փրկարարները ուղևոր Վ․ Ա․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել

50
թեգերը:
Հայաստան, Երևան, Սևան, ավտոմեքենա, վթար
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում Էջմիածնում. վաճառողուհին դաժան ծեծի է ենթարկվել
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. տուժածների թվում երեխաներ կան
Սարսափելի դեպք Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել
Կրակոցներ Երևանում

Պարզվել է` ով է Երևանի կենտրոնում կրակել հայտնի գործարարի մեքենայի վրա

615
(Թարմացված է 19:44 01.08.2021)
Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին` ժամը 00։40-ի սահմանում, կրակոցներ են հնչել Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ տանող հատվածում։ Մոտակայքում հայտնաբերվել է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին պատկանող մեքենան, որի վրա կրակոցի հետքեր են եղել։

Инцидент с обстрелянным автмобилем в районе площади Сахарова
© Photo
Վնասված ավտոմեքենան

Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` մի քաղաքացի ժամը 00:55-ին ահազանգել է, որ Երևանի Սախարովի հրապարակի մոտ կրակել են իր ավտոմեքենայի վրա:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:55-ի սահմանում, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտակայքում, մեկն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերոնշյալ քաղաքացու «Ռենջ Ռովեռ Սպորտ» մեքենայի ուղղությամբ։ Սակայն ավարտին չի հասցրել հանցագործությունը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 8 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ նշված մեքենան զննելու ընթացքում վարորդի դռան ուղղությամբ հայտնաբերվել է կրակոցի 5 հետք:

Инцидент с обстрелянным автмобилем в районе площади Сахарова
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները

Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են

Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ է, որ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մասով:

Shamshyan.com–ի տեղեկություններով` կասկածյալը 31-ամյա Սարգիս Գ.-ն է:  

Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծեծկռտուք և կրակոցներ «Պալաս» առևտրի կենտրոնի մոտ. մասնակիցներից 3–ը հարազատ եղբայրներ են

615
թեգերը:
Հայաստան, Երևան, կրակոց
Ըստ թեմայի
Սարսափելի դեպք Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել
Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել
Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио

Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական խաղերում

35
(Թարմացված է 09:01 02.08.2021)
«Սպիտակ արջը» հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի օլիպիական խաղերի քառորդ եզրափակչում 5։1 հաշվով առավելության հասավ ֆին ըմբիշ Արվի Մարտին Սավոլայնենի նկատմամբ։

«Սպիտակ արջի» համար շատ ծանր սկիզբ ունեցավ գոտեմարտը Սավոլայնենի հետ։ Առաջին մրցափուլում մրցավարները պասիվություն տվեցին մեր ըմբիշին ու մեկ միավոր Սավոլայնենին։ Բայց  Ալեքսանյանին պարտերից գլորել ֆինը չկարողացավ, սակայն նվազագույն առավելությամբ հաղթեց առաջին մրցափուլը։

Երկրորդ մրցափուլում Արթուր հաստատեց իր բարձր կարգը ու, ինչպես ասում են, ամեն ինչ իր տեղը դրեց։ Նախ Արթուրը վաստակեց մեկ միավոր ու պարտերում աշխատելու հնարավորություն։ Եվ հետո, երկու անգամ գլորելով մրցակցին, առաջ անցավ հաշվի մեջ 5։1 հաշվով։

Սավոլայնենը ստիպված էր հարմարվել պարտության հետ, իսկ Արթուրը հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

Նշենք, որ դրանից առաջ Արթուր Ալեքսանյանն իր առաջին գոտեմարտում 4։1 հաշվով պարտության մատնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Դժուզուպբեկովին՝ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ։

35
թեգերը:
Արթուր Ալեքսանյան, օլիմպիադա, Ճապոնիա, ըմբշամարտիկ, հաղթանակ