Արգինայի ջրատարը

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. պատանին խեղդվել է՝ փրկելով ընկերներին

290
(Թարմացված է 16:40 07.07.2021)
Արգինա գյուղի բնակիչները նրա դին ջրից դուրս են բերել պատահարի տեղից շուրջ 4.5 -5 կմ հեռավորության վրա։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, հուլիսի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարի մեջ երեխա է ընկել։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։45-ի սահմաններում, Արմավիրի մարզի 3 պատանիներ Արտենի գյուղի տարածքում բերքահավաք կատարելիս որոշել են լողալ հարևանությամբ հոսող ջրատարի մեջ։  Նրանցից երկուսը սկսել են խեղդվել, 16-ամյա Նարեկ Խ-ն օգնության է հասել ընկերներին ու նրանց ջրից դուրս հանելուց հետո ինքը սուզվել է։

Արգինա գյուղի բնակիչները նրա դին ջրից դուրս են բերել պատահարի վայրից շուրջ 4.5 -5 կմ հեռավորության վրա։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Канал Аргина
Արգինայի ջրատարը
290
թեգերը:
պատանի, ջրահեղձ, Արմավիրի մարզ
Ըստ թեմայի
Ադրբեջանցի ենթասպան խեղդվել է Արցախի լճերից մեկում
Քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարն ու խեղդվել
Լիճքում 30-ամյա երիտասարդ է խեղդվել. նրան օգնության հասածներին էլ է օգնություն պահանջվել
ՃՏՊ

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. մահացածը դասակի հրամանատար էր

80
(Թարմացված է 11:39 24.07.2021)
35-ամյա վարորդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արարատի մարզում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Արսեն Միրզոյանը հուլիսի 24-ին` ժամը 05։30-ի սահմանում, իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին. ՔԿ–ն ներկայացնում է սարսափելի վթարի մանրամասները

Կայքի տեղեկություններով` վարորդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում` որպես դասակի հրամանատար։

Վթար Վանաձոր քաղաքում. կա 7 վիրավոր, նրանցից մեկը կորցրել է երեխային

80
թեգերը:
վարորդ, վթար, Հայաստան
Ըստ թեմայի
ՃՏՊ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ. 28-ամյա ուղևորը մահացել է
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում
Շղթայական ավտովթար՝ Երևանի Կոմիտասի պողոտայում. բախվել է 5 ավտոմեքենա
Շտապօգնության մեքենա

Վթար Վանաձոր քաղաքում. կա 7 վիրավոր, նրանցից մեկը կորցրել է երեխային

75
(Թարմացված է 23:34 23.07.2021)
Խոշոր վթարը տեղի է ունեցել Վանաձորի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեում գտնվող սգո սրահի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Երեկ՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կա 7 վիրավոր, նրանցից մեկը հղի է եղել և վթարի արդյունքում կորցրել է երեխային։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքը գրում է, որ ժամը 17:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեի սգո սրահի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ` 25-ամյա Էրիկ Մելքումյանի վարած Volkswagen մակնիշի և 62-ամյա Ավետիք Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա. Մարգարյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 58-ամյա Նունուֆար Մարգարյանը, 35-ամյա Տիգրան Մարգարյանը և Է. Մելքումյանն ու նրա ուղևորներ, 64-ամյա Գոհար Դումիկյանը, 47-ամյա Արմինե Դունամալյանը և 28-ամյա Անահիտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթար Կոտայքի մարզում. կա 7 վիրավոր, վարորդներից բացի բոլորն անչափահասներ են

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ա. Հարությունյանը եղել է հղի, և նրա 7 ամսական երեխան հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է:

Գիշերվանից որոնում էին. 55-ամյա տղամարդու դին գտել են ձորում՝ վթարված մեքենայի մեջ

75
թեգերը:
հղի, Տուժածներ, Մահ, Վանաձոր, վթար
Ըստ թեմայի
Խոշոր վթար Կոտայքում. տուժածներից մեկը հղի կին է
Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել կին վարորդի Nissan Tiida–ն. 4 երեխա հիվանդանոցում են
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում. կա մեկ զոհ, մեկ տուժած
Արմեն Սարգսյանը Տոկիոյում

«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում

0
(Թարմացված է 12:44 24.07.2021)
Տոկիոյում հայաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքիր համեմատություն է արել` նշելով, որ քաղաքականությունն ու բիզնեսը ինչ–որ իմաստով նաև սպորտի էլեմենտներ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik.  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը Ճապոնիա է մեկնել աշխատանքային այցով, հարցազրույց է տվել տեղում աշխատող հայաստանյան լրատվամիջոցներին, այդ թվում` Sputnik Արմենիային։

Արմեն Սարգսյանը շեշտել է, որ Տոկիո է մեկնել ոչ միայն հայ մարզիկների կողքին լինելու, այլև Ճապոնիայի ղեկավարների հետ հանդիպելու նպատակով։

«Երեկ հանդիպեցի Ճապոնիայի կայսեր հետ, և բավական հետաքրքիր զրույց ունեցանք, թե ինչպես կարող են երկու երկրներն իրար հետ ավելի սերտ համագործակցեն և՛ քաղաքականության, և՛ մշակույթի ու կրթության ոլորտում։ Այսօր շատ հաջող հանդիպում ունեցա Ճապոնիայի վարչապետի հետ, որի ընթացքում առնվազն 5 կոնկրետ ծրագրերի մասին խոսեցինք, որոնք կապված են ճապոնական Հայաստանում ճապոնական բիզնեսի կամ ներդրումների հետ»,– ասաց Սարգսյանը` հավելելով, որ Ճապոնիան աշխարհի տեխնոլոգիական ամենաառաջատար երկրներից մեկն է, որի հետ համագործակցությունը, նախագահի բնորոշմամբ, մեծ արժեք ունի։

Առաջիկա երկու օրերին Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենալու նաև Ճապոնիայի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ։

«Մեր երկրի ապագան մեր ամենամեծ ռեսուրսի` մարդկային ռեսուրսի ճիշտ օգտագործման մեջ է։ Մեր ապագան գիտությունն է, նոր տեխնոլոգիաները։ Մենք վաղը նավթ չենք վաճառելու, այլ գաղափարներ, մտքեր, տեխնոլոգիական հաջողություններ։ Իսկ դրա համար պետք է այսօր սովորեն աշխարհի լավագույններից, իրենց հետ աշխատենք, որպեսզի վաղը կարողանանք աշխարհում դեր ունենալ»,– ասաց ՀՀ նախագահը։

Սարգսյանը հետաքրքիր համեմատություն արեց` նշելով, որ քաղաքականությունը, բիզնեսը ինչ–որ իմաստով նաև սպորտի էլեմենտներ ունեն։

«Երբ ես թենիս էի խաղում, միշտ փորձում էի խաղալ ինձնից ավելի ուժեղի հետ, որովհետև այդկերպ ես անընդհատ աճում էի։ Երբ խաղում էի ավելի թույլի հետ, իմ որակն իջնում էր։ Սա կյանքի օրենքներից մեկն է։ Եթե ուզում եմ երկրում լավագույն տնտեսությունն ու տեխնոլոգիան ունենալ, պետք է աշխատեմ և մրցեմ աշխարհի լավագույնների հետ»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է սպորտին, Արմեն Սարգսյանը ցավով հայտնեց, որ այսօր այլևս ժամանակ չունի նախկինի պես մարզվելու ու թենիս խաղալու, բայց որոշել է անպայման վերադառնալ կորտ։ Նա բոլորին հորդորեց ժամանակ գտնել նաև սպորտի ու մարզվելու համար։ Ըստ ՀՀ նախագահի` դա նաև կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարելու լավագույն միջոցն է։

0
թեգերը:
սպորտ, Արմեն Սարգսյան, Հայաստան