Արխիվային լուսանկար

Դանակով զինված հարձակվել է 90-ամյա կնոջ վրա, պոկել է ականջօղերն ու կախազարդը և փախել

244
(Թարմացված է 20:01 05.07.2021)
Զինված ավազակային հարձակումը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է shamsyan-com-ը: Ժամը 12:15-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Վաղաշեն գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 90-ամյա Ռոզա Կ.-ին՝ զույգ ականջի բլթակների պատռված վերքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարեց կնոջ նկատմամբ զինված ավազակային հարձակում է կատարել նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ա. Մելքոնյանը: Նա դիմակավորված ու դանակով զինված մուտք է գործել տարեց կնոջ տուն, ապա տնից դուրս հանել, ծեծի ենթարկել, այնուհետև քաշել ու պոկել է ոսկյա ականջօղերը, պարանոցի ոսկյա կախազարդը, հետո դանակով վնասել է ձախ ձեռքի նախաբազկի հատվածը ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու դիմել փախուստի:

Կասկածյալը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, բժշկական դիմակ, տուժածի պարանոցից հափշտակած կախազարդն ու ականջօղերից մեկը: 

Ալավերդիի ոսկյա զարդերի խանութում ավազակային հարձակում արած երիտասարդներին կալանավորել են

244
թեգերը:
զարդ, Գեղարքունիքի մարզ, կողոպուտ
Ըստ թեմայի
Ձերբակալվել է վարկային կազմակերպության վրա հարձակված անձը
Դանակահարություն Գեղարքունիքում. 30-ամյա տղամարդը դանակի 6 հարված է ստացել
Գյումրիում պատանին հեռախոս էր խնդրել զանգելու համար ու գողացել այն. տեսանյութ
Գազալցակայան. արխիվային լուսանկար

Պայթյուն` Լուսաձոր գյուղի գազալցակայանում. մեկ մարդ է տուժել

77
(Թարմացված է 10:23 28.07.2021)
«ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ պայթյուն է հնչել գազալցակայանում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած։

77
թեգերը:
Տուժածներ, Տավուշ, գազալցակայան, պայթյուն
Իրավապահներ, արխիվային լուսանկար

Ավազակային հարձակում Էջմիածնում. վաճառողուհին դաժան ծեծի է ենթարկվել

175
(Թարմացված է 23:28 27.07.2021)
Ըստ տեղեկությունների՝ իրավապահներն արդեն ունեն կասկածյալ և մեկնել են նրա բնակության վայր։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դանակով զինված տղամարդը ժամը 18:30-ի սահմանում մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Գյումրիում հայտնաբերված մոր և որդու դիերը նեխած են եղել. նոր մանրամասներ

Կայքի տեղեկություններով՝ խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներով տեղափոխել են էջմիածնի հիվանդանոց։ Ավելի ուշ կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ականատեսների խոսքով՝ աշխատակցուհին դիմադրություն է ցույց տվել, բայց գողին հաջողվել է խոշոր չափի գումար (նախնական տեղեկություններով՝ 2-3 մլն դրամ) հափշտակել խանութից և փախուստի դիմել։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ են ստացել կասկածյալի մասին ու մեկնել նրա բնակության վայր:

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են

 

175
թեգերը:
ավազակային հարձակում, խանութ, Էջմիածին, Հայաստան
Կարեն Խաչանով

Մահանալ կորտո՞ւմ. Խաչանովին զայրացրել է, որ օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում

0
(Թարմացված է 11:34 28.07.2021)
Տոկիոյում ցերեկային ժամերին շատ շոգ է լինում, ինչը անհարմարություն է պատճառում մարզիկներին, հատկապես եթե մրցումները բաց երկնքի տակ են անցկացվում:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն իր վրդովմունքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Տոկիոյում օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում, այն դեպքում, երբ դրանք կարելի էր ավելի ուշ սկսել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խաչանովն այսօր դուրս է եկել Տոկիոյի օլիմպիադայի քառորդ եզրափակիչ՝ երեք պարտիաներում հաղթելով արգենտինացի Դիեգո Շվարցմանին: Խաղը տեղի է ունեցել ավելի քան 30 աստիճան շոգին:

«Մենք խնդրել էինք խաղերն ավելի ուշ ժամերի նշանակել։ Չեմ ուզում թույլ թվալ, ֆիզիկապես բավականին ուժեղ եմ, բայց խաղաս այնպիսի տապին, որ «մահանաս» կորտում․.. Այլ մարզաձևերի մրցումներն անցկացվում են օդորակիչներով սրահներում կամ սկսում են առավոտյան 9-ին: Ոչ մի խնդիր չեմ տեսնում 16-17։00-ին սկսելու մեջ, ավելի թեթև է լինում։ Այստեղ լավ լուսավորություն կա։ Այո, նույնքան տոթ ու խոնավ կլիներ, բայց զգացողությունը կլիներ, որ 10 աստիճանով հով է», - ասել է Խաչանովը լրագրողներին։

12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ

Նա նաև նշել է, որ Շվարցմանի հետ հանդիպման ժամանակ ագրեսիվ է խաղացել, բայց շոգ է եղել ու տոթ։ Խաչանովը պարտվել է երկրորդ պարտիայում, բայց արդյունքը դրական է եղել։

Ավելի վաղ ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևի ինքնազգացողությունը վատացել էր խաղի ժամանակ, բայց նա դուրս էր եկել օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ: «Ես կարող եմ ավարտել հանդիպումը, բայց կարող եմ մահանալ։ Եթե ես մեռնեմ, ո՞վ կլինի պատասխանատուն» - Մեդվեդևի ասածը մեջբերում է բրիտանացի լրագրող Տիմանի Քարայոլը։

Դիմակայությունը շարունակվել է, ու երկու ժամ 25 րոպեում ռուսաստանցին հաղթել է 6:2, 3:6, 6:2 հաշվով։

Նշենք, որ թենիսի մրցաշարերն ընթանում են օրվա ամենաշոգ ժամերին, կիզիչ արևի տակ:

«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը

0
թեգերը:
Կարեն Խաչանով, Օլիմպիական խաղեր