Ոստիկանության մեքենան ավտովթարի վայրում. արխիվային լուսանկար

Խոշոր ավտովթար-հրդեհ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

147
(Թարմացված է 23:10 17.06.2021)
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով կա մեկ զոհ, երեք վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 21։00-ի սահմաններում։ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52 կմ-ում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, և հրդեհ է բռնկվել։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները Mercedes-ի վարորդի նստատեղում հայտնաբերել են մոխրացած դի։

Վթարից տուժած 3 մարդ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

147
թեգերը:
ավտովթար, հրդեհ, Զոհ
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար` Կոտայքում. 1 մարդ մահացել է, վիրավորների թվում երեխաներ կան
Խոշոր ավտովթար Արագածոտնում. 8 տուժածներից 5–ը երեխաներ են
Ավտովթարի զոհ է դարձել գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին
ՃՏՊ, արխիվային լուսանկար

Սահմռկեցուցիչ դեպք Սևանի ճանապարհին. վրաերթի հետևանքով 38-ամյա կնոջ մարմինը մասնատվել է

162
(Թարմացված է 09:49 03.08.2021)
«Mercedes» մակնիշի ավտոմեքենան 64–ամյա տղամարդ է վարել, մահացած կինը Գեղարքունիքի մարզի բնակիչ է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում երեկ` օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 20:30-ի սահմանում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա Ռաֆայել Բադալյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե Փիլոսյանին:

Ըստ կայքի` վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել:

Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության բժիշկները ճանապարհից հավաքել են մարմնի մասերը:

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վարորդը տեղում մահացել է

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Mercedes–ի վարորդն ու ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել

 

162
թեգերը:
Հայաստան, Սևան, Վրաերթ, Կին, Մահ
Ըստ թեմայի
Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Mercedes–ի վարորդն ու ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել

248
(Թարմացված է 22:47 02.08.2021)
Արագածոտնի մարզի տարածքում վթարված Mercedes–ի վարորդն ու ուղևորները Շիրակի մարզի բնակիչներ են։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Այսօր՝ օգոստոսի 2-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 17:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 34-ամյա Մխիթար Դավթյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  վարորդ Մ. Դավթյանը, ուղևորներ` Շիրակի մարզի բնակիչներ` 66-ամյա Դավիթ Դավթյանն ու 47-ամյա  Հայկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կոտայքի մարզում Opel-ը բախվել է ЗИЛ–ին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին

248
թեգերը:
վթար, Գյումրի, Շիրակի մարզ, Արագածոտնի մարզ, վարորդ
Ըստ թեմայի
Վթար Կոտայքի մարզում. ծնողներն ու նրանց 3 անչափահաս երեխաները հիվանդանոցում են
Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են
Որդու գերեզմանից Երևան վերադառնալիս վթարի է ենթարկվել Արցախում զոհված Դավիթ Այդոևի մայրը
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը

Հին ու նոր անուններ. Փաշինյանը նշանակումների առաջարկներն ուղարկել է ՀՀ նախագահին

81
(Թարմացված է 12:45 03.08.2021)
Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության, արտակարգ իրավիճակների, ԿԳՄՍ, էկոնոմիկայի, արդարադատության և ֆինանսների նախարարներ նշանակել։ Բացի այդ, Փաշինյանը նաև փոխվարչապետի թեկնածու է առաջարկել նախագահին։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Մհեր Գրիգորյանին ՀՀ փոխվարչապետ նշանակել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի աշխատակազմից։

Բացի այդ, Փաշինյանն առաջարկել է Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Դումանյանին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Վահան Քերոբյանին՝ էկոնոմիկայի նախարար։

Իսկ ահա արդարադատության նախարարի պաշտոնում վարչապետն առաջարկել է նշանակել Կարեն Անդրեասյանին, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Տիգրան Խաչատրյանին։

Թե ով կլինի արտաքին գործերի նախարարը, դեռ հայտնի չէ. վարչապետից դեռ նման առաջարկ չեն ստացել։

Նշենք, որ վերոհիշյալ անձանցից միայն երկուսն են նոր իրենց պաշտոնում` Տիգրան Խաչատրյանը և Կարեն Անդրեասյանը։
Խաչատրյանը, որը 2019-ի հուnիսի 1-ից էկոնոմիկայի նախարարն էր, նախորդ տարվա նոյեմբերի 26-ին ազատվեց այդ պաշտոնից։ Իսկ Կարեն Անդրեասյանը 2011-16թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

Սահմանադրության համաձայն` կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: ՍԴ–ն դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

81
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, պաշտոն, Նախարար
Ըստ թեմայի
Եկեղեցին կշարունակի իր աջակցությունը. Կաթողիկոսը շնորհավորել է Փաշինյանին
«ՌԴ–ն պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի
Պաշտոնը ստանձնում եք կարևորագույն ժամանակաշրջանում. Փաշինյանը շնորհավորել է Սիմոնյանին
Մյասնիկովիչը շնորհավորել է Փաշինյանին ու մաղթանք հղել նրան