Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Fiat-ը. կա 7 վիրավոր

33
(Թարմացված է 20:11 14.06.2021)
Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Fiat-ը նաև գլխիվայր շրջվել է:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ ժամը 02:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Էմիլ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Միքայել Մուրադյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները:

«Վթարի հետևանքով Է. Միրզոյանի ուղևոր, Երևանի բնակիչ,  30-ամյա Մ. Ս.-ն, Fiat-ի վարորդ Մ. Մուրադյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 33-ամյա Գոռ Հ.-ն, 36-ամյա Մ. Ղ.-ն, 40-ամյա Հ. Հ.-ն, 21-ամյա Հ. Ք.-ն, 33-ամյա Մ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:

Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Fiat-ը նաև գլխիվայր շրջվել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն  ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Խոշոր վթար Սյունիքում. վարորդն ու 3 երիտասարդ ուղևորները հիվանդանոցում են

33
թեգերը:
Վիրավոր, Կոտայք, ավտովթար, վթար
Ըստ թեմայի
Վթար Երևանում. մեքենան կողաշրջվել է ու վնասել բենզալցակայանի գույքի մեծ մասը
Երևանում վթարի է ենթարկվել 75 համարի երթուղայինը. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել
Վթար Արմավիրի մարզում. տուժածներից մեկի ականջը կտրվել է
Շտապօգնության մեքենա

Վթար Կոտայքի մարզում. ծնողներն ու նրանց 3 անչափահաս երեխաները հիվանդանոցում են

80
(Թարմացված է 10:38 27.07.2021)
Volkswagen Golf -ը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երեկ` հուլիսի 26-ին,  ավտովթար  է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 22:40-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 մարդ տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները  ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և  3 անչափահաս երեխաները:

Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին. ՔԿ–ն ներկայացնում է սարսափելի վթարի մանրամասները

80
թեգերը:
ընտանիք, հիվանդանոց, Կոտայք, վթար
Ըստ թեմայի
Խոշոր վթար Երևանի կենտրոնում, 4 հոգու հիվանդանոց են տեղափոխել. տեսանյութ
Արարատցի երիտասարդները վթարի են ենթարկվել Արցախում. առնվազն 5-ը եղել են ոչ սթափ վիճակում
Վթար Տավուշում. ուղևորի դին հայտնաբերել են ձորում
ՀՀ ԱԻՆ. արխիվային լուսանկար

Երասխում` հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, եղեգ է այրվել

197
(Թարմացված է 23:37 26.07.2021)
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Այսօր, ժամը 17։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, այրվում է եղեգ։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։42-ին։

Երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզում

197
թեգերը:
հրդեհ, Սահման, Երասխ
Ըստ թեմայի
Երևանի կենտրոնում երկու մեքենա է այրվել․ KIA-ն վերածվել է մոխրակույտի. լուսանկարներ
60-ամյա արմավիրցին Արցախում մեքենայով ընկել է 150 մ խորությամբ ձորն ու մահացել
Երևանյան շենքերից մեկի նկուղում փաթեթավորված մարտական նռնակներ են գտել
Հադրութ. 2020թ. արխիվային լուսանկար

1 տարում պետությունը 61 մլրդ դրամ է հատկացրել արցախցիներին, սյունեցիներին, զինվորականներին

0
(Թարմացված է 13:25 27.07.2021)
ՀՀ տարածքում հակառակորդի գործողությունների հետևանքով անշարժ գույքը վնասվելու վերաբերյալ դիմումներ ստացվել են միայն Սյունիքի մարզից։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկ տարում 61 մլրդ դրամ է հատկացվել արցախցիներին, սյունեցիներին և զինվորականներին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը։

«51 մլրդ հատկացվել է արցախցիների կարիքների համար՝ տրվել են միանվագ 68 հազարական դրամներ բոլոր արցախցիներին, իրենց տունը կորցրածներին՝ 300 հազար, վնասված տան դեպքում՝ 250 հազար, մինչև 5 տարեկան երեխաներին՝ 20 հազար, սեպտեմբերից նոյեմբերի եկամտահարկերը, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձերը իր վրա վերցրել է պետությունը», - ասել է Գալստյանը։

Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Սասուն Սավադյանի խոսքով՝ աշխատանքի ընդունված մոտ 300 արցախցու պետությունը ամսական վճարում է 100 հազար դրամ՝ որպես աշխատավարձ և ուսուցման գումար։

Սոցապնախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանն էլ նշեց, որ մոտ 52 մլն դրամ տրվել է 120 սյունեցիների։

«ՀՀ տարածքում հակառակորդի գործողությունների հետևանքով անշարժ գույքը վնասվելու վերաբերյալ դիմումներ ստացվել են միայն Սյունիքի մարզից, փոխհատուցվել է 52 մլն դրամ», - ասաց նա։

Զինվորականներին և նրանց ընտանիքներին տրվող միանգավ գումարները նույնպես նշվեցին` զոհվածների ընտանիքներին` հինգ մլն–ական դրամ, առաջին կարգի հաշմանադամություն ձեռք բերած զինվորականներին՝ երեք մլն, երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերածներին՝ երկու մլն, երրորդի դեպքում՝ մեկ մլն, հաշմանդամ դարձած երեխաներին՝ երեքական մլն, գերիների և անհետ կորածների ընտանիքներին՝ մեկական մլն։

Թեթև վիրավորում ստացած կամ հոգեկան խնդիր ձեռք բերած զինվորականներից յուրաքանչյուրին տրվել է 500 հազար դրամ։

Պատերազմ, սոցիալական խնդիրներ․ հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2020թ. տարեկան հաղորդումը

0
թեգերը:
Սյունիք, Սոցիալական օգնություն, օգնություն, Արցախ