Դավթաշեն

Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դիակ է հայտնաբերվել

93
(Թարմացված է 21:23 10.06.2021)
Քննիչի որոշմամբ` նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Դավթաշենի կամրջի տակ տղամարդու կիսաքայքայված դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ Արաբկիրի բաժինն այդ մասին ահազանգ է ստացել այսօր` ժամը 17:30-ի սահմանում։

«Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կիսաքայքայված դի»,–գրում է կայքը:

Արտաշատում 70–ամյա տղամարդ է մահացել էլեկտրահարումից

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Արտառոց դեպք Երևանում. 20-ամյա եղբայրը փորձել է խեղդել 14-ամյա քրոջը

93
թեգերը:
կամուրջ, Դիակ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սպանություն Երևանում․ 55-ամյա տղամարդու դին հայտնաբերել են հյուրասենյակում
Արագածոտնի սարերում 59-ամյա տղամարդ է մահացել
Երևանյան լճում կնոջ դի է հայտնաբերվել
Սեյրան Սարոյան. արխիվային լուսանկար

Ավտովթարի զոհ է դարձել գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին

339
(Թարմացված է 10:33 12.06.2021)
Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Երեկ` հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ Ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. ղեկին եղել է Ալավերդու համայնքապետը

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի` մահացածի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ճանաչված գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է: 

Ողբերգական ավտովթար Երևան-Աբովյան ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել են

339
թեգերը:
Մահ, Զոհ, որդի, քույր, Սեյրան Սարոյան
Ըստ թեմայի
Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ
Երևանում վթարի է ենթարկվել 75 համարի երթուղայինը. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել
Խոշոր վթար Սյունիքում. վարորդն ու 3 երիտասարդ ուղևորները հիվանդանոցում են
(0:21 / 2.58Mb / просмотров видео: 144)

Խոշոր հրդեհ Երևանի Վահագնի թաղամասում․ «1 ԲԻՍ» կանչ է հայտարարվել. տեսանյութ

433
(Թարմացված է 23:46 11.06.2021)
Ըստ նախնական տվյալների՝ այրվում են «Հար» խանութ-սրահը, չորս մարդատար ավտոմեքենա ու մոտակայքում կուտակած անասնակեր։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Վահագնի թաղամասում։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ թաղամասում ռեստորանային համալիրի մոտակայքում հրդեհ է բռնկվել։

Сотрудники МЧС тушат пожар в районе Ваагни (11 июня 2021). Еревaн
© Sputnik / Marianna Paytyan
Խոշոր հրդեհ Երևանի Վահագնի թաղամասում

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում են «Հար» խանութ սրահը, մոտակայքում կուտակած անասնակեր և կայանած չորս մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Сотрудники МЧС тушат пожар в районе Ваагни (11 июня 2021). Еревaн
© Sputnik / Marianna Paytyan
Խոշոր հրդեհ Երևանի Վահագնի թաղամասում

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։51-ին, մարվել՝ 23։44-ին։

433
թեգերը:
Երևան, խանութ, հրդեհ
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Պուտին

0
Ռուսաստանի նախագահը ԱՄՆ գործող նախագահին համեմատել է իր նախորդի հետ, նաև խոսել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի սկանդալային հայտարարության մասին:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի -Sputnik. Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները վերջին տարիներին հասել են ամենացածր կետին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նման կարծիք է հայտնել ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Սա 2018 թվականի հուլիսից հետո ամերիկյան ԶԼՄ-ների հետ նրա առաջին հարցազրույցն է։

«Մեր երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել ու հասել են ամենացածր մակարդակին», — ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն արմատապես տարբերվում է իր նախորդից՝ Դոնալդ Թրամփից։ Պուտինը նշել է, որ նախագահ Բայդենը կարիերային քաղաքական գործիչ է, որն իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է քաղաքականության մեջ:

«Նա (Ջո Բայդենը, – խմբ.) բոլորովին այլ մարդ է, դրանում կան և՛ առավելություններ, և՛ թերություններ, բայց հույս ունեմ, որ գործող նախագահի կողմից իմպուլսիվ գործողություններ չեն լինի»,-ավելացրել է Ռուսաստանի նախագահը:

Էրդողանը մտադիր է լարված հարաբերությունների պատճառի մասին հարցնել Բայդենին

Ինչ վերաբերում է Թրամփին՝ Պուտինը մինչ օրս կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը արտասովոր անձնավորություն է, տաղանդավոր մարդ, այլապես նա ԱՄՆ նախագահ չէր դառնա:

«Նա կոլորիտային անձնավորություն է։ Նա կարող է ձեզ դուր գալ կամ դուր չգալ», - կարծում է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Թրամփը մինչ նախագահ դառնալը մեծ քաղաքականության մաս չի եղել։

Խոսելով Բայդենի սկանդալային հայտարարությունների մասին (նա Պուտինին «մարդասպան» էր անվանել), Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՄՆ նախագահի այդ հարցազրույցը իրեն չի զարմացրել։ Նախագահն ավելացրել է, որ պաշտոնավարման ընթացքում սովորել է բոլոր կողմերից հարձակումներին՝ տարբեր պատրվակներով, տարբեր պատճառներով, տարբեր տրամաչափի և դաժանության:

Հիշեցնենք, որ այժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Սպիտակ տան նոր ղեկավար Ջո Բայդենի առաջին հանդիպման հետ կապված ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Բանակցությունները նախատեսված է անցկացնել հունիսի 16-ին Ժնևում (Շվեյցարիա):

Բայդենն ասել է, թե Պուտինի հետ ինչ թեմա է քննարկելու ժնևյան գագաթնաժողովում

0
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն, Ռուսաստան, ԱՄՆ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՌԴ–ն վերջին զգուշացումն է անում. փորձագետները` Պուտինի «ուկրաինական» հարցազրույցի մասին
Պուտինի և Բայդենի բանակցությունները կկայանան Ժնևի Լա Գրանժ առանձնատանը
Բայդենը վերափոխվում է «Պուտինի ցրիչի», կամ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը