Հայկական լեռներ

Արագածոտնի սարերում 59-ամյա տղամարդ է մահացել

118
(Թարմացված է 10:03 06.06.2021)
Ահազանգը Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հունիսի 5-ի ուշ երեկոյան։

ԵՐԵՎԱՆ 6 հունիսի - Sputnik. Հունիսի 5-ին, ժամը 22։31-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղի սարերում քաղաքացի է մահացել. դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Խոշոր ավտովթար Արագածոտնում. 8 տուժածներից 5–ը երեխաներ են

Տեղեկությունը հայտնում են Արտակարագ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ․ Կ․-ի (ծնված 1962 թ.) դին իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

118
թեգերը:
տղամարդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Մահ
Ըստ թեմայի
Արարատի մարզում վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացել է
Մահացել է Վիլեն Գալստյանը
Լոռու մարզում 31-ամյա տղամարդու են դանակահարել. նա մահացել է հիվանդանոցում
Նուբարաշենի աղբավայր

Արդեն 6-րդ օրն է՝ Նուբարաշենի աղբավայրն այրվում է

25
(Թարմացված է 10:38 13.06.2021)
Երևանի ամենամեծ աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, մասնակցում են նաև քաղաքապետարանի 5 ջրատար մեքենաներ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Երևանի Նուբարաշենի աղբավայրում արդեն 6-րդ օրն է՝ հրշեջները փորձում են մարել բռնկված հրդեհը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում, որը Երևանում ամենամեծն է:

«Հունիսի 13-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ․ հրդեշիջման աշխատանքներին ներգրավված է նաև քաղաքապետարանի 5 ջրատար»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։ 

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել

Հայտնել էինք, որ դեռ հունիսի 8-ին հրդեհ էր բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Փրկարարներին հաջողվել էր հրդեհը մեկուսացնել, սակայն հաջորդ օրը կրկին մեկ օջախ էր հայտնաբերվել։

25
թեգերը:
Երևան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, Նուբարաշենի աղբավայր
Ըստ թեմայի
Հրդեհ Ռյազանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում. զոհեր ու տուժածներ կան
Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել
Խոշոր հրդեհ Երևանի Վահագնի թաղամասում․ «1 ԲԻՍ» կանչ է հայտարարվել. տեսանյութ
Սեյրան Սարոյան. արխիվային լուսանկար

Ավտովթարի զոհ է դարձել գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին

490
(Թարմացված է 10:33 12.06.2021)
Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Երեկ` հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ Ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. ղեկին եղել է Ալավերդու համայնքապետը

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի` մահացածի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ճանաչված գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է: 

Ողբերգական ավտովթար Երևան-Աբովյան ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել են

490
թեգերը:
Մահ, Զոհ, որդի, քույր, Սեյրան Սարոյան
Ըստ թեմայի
Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ
Երևանում վթարի է ենթարկվել 75 համարի երթուղայինը. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել
Խոշոր վթար Սյունիքում. վարորդն ու 3 երիտասարդ ուղևորները հիվանդանոցում են
Член правления партии Национальная повестка, кандидат в депутаты Вараздат Арутюнян

Մերժել կապիտուլյացիոն փաստաթուղթը, խափանել Արցախի հանձնումը․ «Ազգային օրակարգի» ծրագրերը

0
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորության թեկնածու Վարազդատ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։

Վարազդատ Հարությունյանի փոխանցմամբ`քանի որ արտահերթ ընտրությունների հիմնական առարկան արցախյան խնդիրն է և անվտանգությունը, ուստի նշված հիմնահարցը դրված է «Ազգային օրակարգ» կուսակցության ծրագրի հիմքում։ Հարությունյանի պնդմամբ` իրենք արցախյան հիմնախնդրի կապակցությամբ հանդես են գալիս հստակ և կտրուկ դիրքերից` մերժելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթուղթը, դրան հաջորդած գաղտնի ու գաղտնազերծված հավելվածները, ինչպես նաև վերջերս ի հայտ եկած դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որով վերջակետ է դրվելու հիմնահարցին և Արցախի հանձնումը դրվելու է իրավաչափ հիմքերի վրա։

«Ամեն գնով փորձելու ենք խափանել Արցախը հանձնելու գործընթացը։ Հիմնական պատճառը, որ առանձին մտել ենք քարոզարշավային տրամաբանության մեջ, հենց այդ գաղափարն առաջ տանելն է և այս անբովանդակ քարոզարշավային պոլեմիկան ճեղքելու և ընտրական գործընթացի սեղանին հենց այս հարցը, որպես օրակարգային թիվ մեկ հարց, դնելն է»,–նշեց Հարությունյանւ։

Նրա կարծիքով` իրենք արցախյան հարցի հիմնական ու վերջնական լուծումը պատկերացնում են Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման մեջ, ընդ որում` այն տեսքով, ինչ եղել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ։ Պատգամավորության թեկնածուի պնդմամբ`աշխարհակարգային փոփոխությունների համատեքստում 1994 թվականի բիշքեկյան արձանագրություններից սկսած արատավոր բանակցային բաղադրիչը, որ մեզ համար գծվել է կարմիր գծեր, պետք է բացառվի, քանի որ մեր թշնամին չունի այդ կարմիր գծերը։

Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան

«Այսինքն` թշնամին ոչ միայն չի սահմանափակվում ԼՂԻՄ–ի սահմաններով, այլև նոր նկրտումներով ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, ինչի մասին կոնֆլիկտի որևէ փուլում խոսք անգամ չի եղել։ Նման պայմաններում մենք կոնֆլիկտի տրամաբանության մեջ չենք կարող տեսնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունն անվելի նվազ կարգավիճակով, քան եղել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ին»,– նշեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամը։


Հարությունյանը նշում է, որ պետք է անհապաղ դադարեցնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որովհետև միջազգային իրավունքի տեսանկյունից այն ստեղծելու է ձևական իրավական հիմքեր հարցը վերջնականապես Ադրբեջանի օգտին լուծելու համար։ Երկրորդ փուլում անհրաժեշտ է իրավական հիմքերով վիճարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունն ու դրան հաջորդած պայմանավորվածությունները, մասնավորապես Սյունիքի որոշ հատվածներում իրականացված ապօրինի սահմանազատումները։

Այդ ամենին զուգահեռ, ըստ Հարությունյանի, անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել մեր անվտանգության համակարգը, մինչդեռ յոթ ամիս է, ինչ առաջնագիծը կահավորված չէ, հետևաբար պետք է ամբողջ Արցախի ու Հայաստանի տարածքում իրականացվեն օպերատիվ կահավորման աշխատանքներ`ստեղծելով ամրակառույցներ, ռմբապաստարաններ, տարատեսակ հանգույցներ և այլընտրանքային մատակարարման հուսալի ճանապարհներ։       

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

0
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Սահման, Արցախ, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմ չի սկսվի․ Յուրի Խաչատուրովն ասաց՝ ինչու
ԱՄՆ–ն փորձում է ակտիվանալ արցախյան բանակցային գործընթացում․ Սաֆրաստյան
ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների հետ