Город Спитак

Լոռու մարզում 31-ամյա տղամարդու են դանակահարել. նա մահացել է հիվանդանոցում

80
(Թարմացված է 18:05 05.06.2021)
Դանակի բազմաթիվ հարվածներ ստացած տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանները պարզել են սպանվածի ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Լոռու մարզում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 01։40-ի սահմանում ոստիկանության Սպիտակի բաժինը «Սպիտակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք՝ ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասումով, զարկերակային արյունահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Իրավապահները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ, 31-ամյա Տարոն Դունամալյանն էր, որին հիվանդանոց էին տեղափոխել մի քանի քաղաքացիներ։

Մինասյանների ընտանիքի դաժան սպանությունը. ողջ մնացած դուստրը մանրամասներ է պատմել

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 00։40-ի սահմաններում Սպիտակ քաղաքից դեպի Արևաշող գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում։ Դեռևս ինքնությունը չպարզված անձը դանակով հարվածել է Դունամալյանի մարմնի տարբեր մասերին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում սպանությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Հայտնի են դարձել Դոն Պիպոյի եղբոր սպանության մանրամասները. տեսանյութ

80
թեգերը:
Սպանություն, Լոռի, Հայաստան
Ըստ թեմայի
Շիրակի ձորերից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել
Արարատի մարզում վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացել է
Խոշոր ավտովթար Արագածոտնում. 8 տուժածներից 5–ը երեխաներ են
Երևան-Վանաձոր ճանապարհին ցորեն տեղափոխող «Կամազ» է կողաշրջվել

Երևան-Վանաձոր ճանապարհին ցորեն տեղափոխող «Կամազ» է կողաշրջվել. լուսանկարներ

37
(Թարմացված է 11:14 16.06.2021)
Ռուսական պետհամարանիշներով «Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է մոտ 25 տոննա ցորեն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհին դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ 

Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ «Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է մոտ 25 տոննա ցորեն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

ДТП на трассе Ереван - Апаран (16 июня 2021).
© Sputnik / Aram Nersesyan
Երևան-Վանաձոր ճանապարհին ցորեն տեղափոխող «Կամազ» է կողաշրջվել
ДТП на трассе Ереван - Апаран (16 июня 2021).
© Sputnik / Aram Nersesyan
Երևան-Վանաձոր ճանապարհին ցորեն տեղափոխող «Կամազ» է կողաշրջվել
ДТП на трассе Ереван - Апаран (16 июня 2021).
© Sputnik / Aram Nersesyan
Երևան-Վանաձոր ճանապարհին ցորեն տեղափոխող «Կամազ» է կողաշրջվել

 

37
թեգերը:
բեռնատար, ցորեն, ավտովթար
Ըստ թեմայի
Տեխասում մրցարշավի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ. տեսանյութեր
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Fiat-ը. կա 7 վիրավոր
Ինքնահրկիզման փորձ Սարյան փողոցի բնակարաններից մեկում. 3 հոգու հոսպիտալացրել են
Հրշեջ

Ինքնահրկիզման փորձ Սարյան փողոցի բնակարաններից մեկում. 3 հոգու հոսպիտալացրել են

30
(Թարմացված է 17:13 15.06.2021)
Մինչ փրկարարները հասել են կանչի վայր, քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։ Հոսպիտալացվել են նաև նրան օգնություն ցույց տվող երկու քաղաքացի։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Երևանի Սարյան փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել ինքնահրկիզման փորձ, որը կանխվել է տեղի ուժերով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 12։55-ին։ Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Դեպքի վայրում գտնվող՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսուչը և Կենտրոն ոստիկանության բաժնի աշխատակիցը, փորձելով օգնություն ցուցաբերել ինքնահրկիզվողին, ստացել են տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ և հոսպիտալացվել ԲԿ։

Կրակոցներ Գոռավանի գերեզմանոցում․ սպանվածը 34 տարեկան տղամարդ է

30
թեգերը:
ինքնահրկիզում, Երևան, Հայաստան
Генеральная прокуратура Армении

Պետությանը պատճառվել է 300 մլն դրամի վնաս. պաշտոնյաների նկատմամբ հարուցվել է 15 քրգործ

0
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք պայմանավորվել են անշարժ գույքի գնահատում իրականացնող մի ընկերության հետ, ինչի արդյունքում ընկերության մասնագետները կազմել են 15 կեղծ եզրակացություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. 2021թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են 2016-2020թթ. –ի սեփականաշնորհման գործարքները։

Պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք 2016-2017թթ.–ին պայմանավորվել են անշարժ գույքի գնահատում իրականացնող «Ֆ...» ընկերության  հետ, ինչի արդյունքում ընկերության մասնագետները կազմել են 15 կեղծ եզրակացություն։

Նշված ընկերության կողմից վավերացված այդ եզրակացություններով 378.700.000 ՀՀ դրամ իրական արժեքով գույքերը գնահատվել են ընդհանուր 135.016.137 ՀՀ դրամ կամ իրենց իրական արժեքից 3 անգամ պակաս։

Այս կեղծ եզրակացությունները հիմք է ընդունվել անշարժ գույքի օտարման մրցութային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում այդ 15 գույքերն օտարվել են ընդհանուր 79.144.580 ՀՀ դրամով կամ իրական արժեքից շուրջ 5 անգամ պակաս։

Այս գործընթացի հետևանքով պետությանը պատճառվել է 299.555.420 ՀՀ դրամի վնաս:

Հայտնաբերված փաստերով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է 15 քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Նախաքննությունը  հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

0
թեգերը:
բյուջե, չարաշահում, ՀՀ գլխավոր դատախազություն, Կադաստրի կոմիտե