Շտապօգնության ավտոմեքենա

Խոշոր ավտովթար Արագածոտնում. 8 տուժածներից 5–ը երեխաներ են

64
(Թարմացված է 10:33 05.06.2021)
Վթարի հետևանքով վիրավորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ հետո` Երևան։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով կա 8 վիրավոր, այդ թվում` մանկահասակ երեխաներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 4-ին` ժամը 18։00-ի սահմանում։

Նշվում է, որ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, Դավթաշեն գյուղի բնակիչ, 70-ամյա Վալերիկ Պետրոսյանն իր վարած «Ford» մակնիշի ավտոքարշակով, որը բեռնված է եղել «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով, բախվել է Ագարակավան գյուղի բնակիչ, 33-ամյա Ռոման Հակոբյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Վ. Պետրոսյանը, Ռ. Հակոբյանը, վերջինիս ուղևորները՝ Ագարակավան գյուղի բնակիչներ, 34-ամյա Համասփյուռ Համազասպյանը, 7-ամյա Ինգա Պողոսյանը, 5-ամյա Արտյոմ Պողոսյանը, 4-ամյա Ալեքսանդրիա Հակոբյանը, 11-ամյա Սոֆյա Հակոբյանը և 2-ամյա Անաստասիա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

ՃՏՊ Վանաձոր քաղաքի սկզբնամասում. հոսպիտալացվածների մեջ երկու երեխա կա

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու այնուհետև ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ուղղել կողաշրջված ավտոքարշակն ու «Kia»-ն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Շիրակի ձորերից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել

64
թեգերը:
երեխա, վթար, Արագածոտնի մարզ, Հայաստան
Շտապօգնության ավտոմեքենա

Ավտովթար Ազատավան գյուղում. տուժածներից մեկը 14 տարեկան է

26
(Թարմացված է 10:10 21.06.2021)
Մեքենան ընկել է ջրատարը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ու ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին` ժամը 21։27-ի սահմանում։

Երևանի կենտրոնում մեքենա է այրվել

««Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջի երկաթյա արգելապատնեշին և ընկել չշահագործվող ջրատարը (մոտ 3 մ): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները (Ռ․ Ա․, ծնված 1954 թ. և Է․ Զ․, ծնված 2007 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից և մոտեցրել ավտոքարշակին:

Չինչին գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները սննդային թունավորում են ստացել

26
թեգերը:
երեխա, վթար, Հայաստան
Քննչական կոմիտե

Ազատաշենում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել. ՔԿ

40
(Թարմացված է 20:51 20.06.2021)
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ազատաշենում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմտեն` մանրամասներ հայտնելով այսօրվա դեպքից։

Հայտնել էինք, որ այսօր առավոտյան ժամը 8:30 կրակոցներ են հնչել Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ-ի և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել:

«Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և 154.4-րդ հոդվածով (զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը)»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՔԿ–ն հավելում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը:

Հիշեցնենք, որ «Վերելք» կուսակցության վստահված անձ Էրիկ Եփրեմյանը Sputnik Արմենիային ներկայացրել էր տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, որի մասնակից են եղել մի կողմից ինքն ու իր հայրը, մյուս կողմից` ԲՀԿ-ի մի քանի ներկայացուցիչներ։

Էրիկ Եփրեմյանի տեղեկացմամբ`ինքը ներկայացել է ընտրատեղամաս, որպեսզի հետևի ընտրական գործընթացին`իրականացնելով վստահված անձի կարգավիճակից բխող իր առաքելությունը և հայտնաբերել է, որ ընտրատեղամասում չկա գործընթացը նկարահանող տեսախցիկը։ Քիչ անց ընտրատեղամաս է եկել նաև նրա հայրը` պատգամավորի թեկնածու Սամվել Գաբրիելյանը, որը նույնպես տեսախցիկների հարցն է բարձրացրել։

Սյունիքի «Հայաստան» դաշինքի շտաբներից անձանց են բերման ենթարկում Երևան. Վարդևանյան

Այդ ընթացքում մի քանի հոգի միջամտել են ու հրահրել սադրիչ վիճաբանություն` միանգամից հարվածներ հասցնելով հորն ու որդուն։ Ծեծկռտուքը շարունակվել է դրսում. այդ ընթացքում հորն այնքան են հարվածել, որ կորցրել է գիտակցությունը, որից հետո Էրիկ Եփրեմյանն իր իսկ գազային ատրճանակով օդ է կրակել։

40
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Ծեծկռտուք, ՀՀ քննչական կոմիտե, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Երևանում. տեսանյութ
Ընտրողների 38 %–ից ավելին արդեն մասնակցել է քվեարկությանը
Թալինցի ընտանիքը բերման է ենթարկվել ընտրակաշառք ստանալու կասկածանքով

Կփոխվե՞ն արդյոք Իրան-Հայաստան հարաբերությունները Էբրահիմ Ռայիսիի հաղթանակից հետո

0
0