Վթարի վայրում

ՃՏՊ` Վանաձոր քաղաքի սկզբնամասում. հոսպիտալացվածների մեջ երկու երեխա կա

96
(Թարմացված է 20:34 02.06.2021)
Հիվանդանոց տեղափոխված երկու երեխաների առողջական վիճակը, ըստ բժիշկների, բավարար է։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Այսօր ՃՏՊ է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի սկզբնամասում, որի հետևանքով 4 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, այդ թվում` 2 երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1960 թ.) և «BMW X5» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա․ Ս․-ն (ծնված 2011 թ) և Հ․ Ս․-ն (ծնված 2009 թ) տեղի ուժերով դուրս են բերվել մեքենայից և հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բժիշկները հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բացի այդ, փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային են մոտեցրել Հ․Մ․-ին (ծնված 1957 թ․)։ Նրան նույնպես տեղափոխել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ

96
թեգերը:
Տուժածներ, ավտովթար, Վանաձոր
Ըստ թեմայի
Խոշոր ավտովթար Արմավիրում. Դալարիկի քահանան տեղափոխվել է հիվանդանոց
Քանի՞ մարդ է մահացել Հայաստանի ճանապարհներին. վերջին 10 տարվա տխուր վիճակագրությունը
Բախվել են Opel–ը և թիվ 452 երթուղին սպասարկող ավտոբուսը. վիրավորների վիճակը ծանր է
Նուբարաշենի աղբավայր

Արդեն 6-րդ օրն է՝ Նուբարաշենի աղբավայրն այրվում է

27
(Թարմացված է 10:38 13.06.2021)
Երևանի ամենամեծ աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, մասնակցում են նաև քաղաքապետարանի 5 ջրատար մեքենաներ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Երևանի Նուբարաշենի աղբավայրում արդեն 6-րդ օրն է՝ հրշեջները փորձում են մարել բռնկված հրդեհը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում, որը Երևանում ամենամեծն է:

«Հունիսի 13-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ․ հրդեշիջման աշխատանքներին ներգրավված է նաև քաղաքապետարանի 5 ջրատար»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։ 

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել

Հայտնել էինք, որ դեռ հունիսի 8-ին հրդեհ էր բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Փրկարարներին հաջողվել էր հրդեհը մեկուսացնել, սակայն հաջորդ օրը կրկին մեկ օջախ էր հայտնաբերվել։

27
թեգերը:
Երևան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, Նուբարաշենի աղբավայր
Ըստ թեմայի
Հրդեհ Ռյազանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում. զոհեր ու տուժածներ կան
Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել
Խոշոր հրդեհ Երևանի Վահագնի թաղամասում․ «1 ԲԻՍ» կանչ է հայտարարվել. տեսանյութ
Սեյրան Սարոյան. արխիվային լուսանկար

Ավտովթարի զոհ է դարձել գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին

514
(Թարմացված է 10:33 12.06.2021)
Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Երեկ` հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ Ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. ղեկին եղել է Ալավերդու համայնքապետը

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի` մահացածի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ճանաչված գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է: 

Ողբերգական ավտովթար Երևան-Աբովյան ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել են

514
թեգերը:
Մահ, Զոհ, որդի, քույր, Սեյրան Սարոյան
Ըստ թեմայի
Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ
Երևանում վթարի է ենթարկվել 75 համարի երթուղայինը. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել
Խոշոր վթար Սյունիքում. վարորդն ու 3 երիտասարդ ուղևորները հիվանդանոցում են
Մանիժա

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

0
(Թարմացված է 20:27 13.06.2021)
Հայտնի ռուս երգչուհի Մանիժան հանգստյան օրերը Հայաստանում է  անցկացնում։ Դատելով ամեն ինչից` նա լավ ժամանակ է անցկացնում։ Սակայն մեկնաբանություններ այդ առիթով ստանալ չհաջողվեց։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. «Եվրատեսի-2021» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Մանիժան մի քանի ժամ առաջ իր «սթորիում» երկու լուսանկար է հրապարակել կոլորիտային ռիթեյլ–խանութից։ Sputnik Արմենիայի թղթակիցը ճանաչել է երևանցիներին ծանոթ տեղանքը։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Լուսանկարներից մեկում աղջիկը «ավտոտնակ–խանութի» հայելու մեջ սելֆի է անում, որպես դեկոր է այստեղ ծառայում ծառը։ Մյուսում` հավանաբար խանութի տիրոջ երեխան է։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Խանութի ներկայացուցիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում չմեկնաբանեցին երգչուհու այցն իրենց խանութ, սակայն նաև չհերքեցին։

Հայտնի է «Եվրատեսիլ-2021»-ի հաղթողը

Աղջիկը նաև ռեստորանում արված լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում կարելի է նկատել մենյուի մի հատվածը, որտեղ գները նշված են դրամով։ Պարզել` թե դա որ ռեստորանն է չհաջողվեց, սակայն ակնհայտ է, որ ավանդական հայկական խոհանոց է ներկայացված։  Մենյուի երևացող հատվածում կարելի է խաշլամայի տեսականի տեսնել։

Մանիժայի այցի նպատակը հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին որոշել է պարզապես հանգստանալ։ Հուսանք, որ դա նրան հաջողվել է։

0
թեգերը:
Եվրատեսիլ, Երևան, ռուս, երգչուհի