Դոն պիպո, եղբայր, սպանություն
Արթուր Ասատրյան (Դոն Պիպո)

Էջմիածնում սպանել են Դոն Պիպոյի եղբորը

620
(Թարմացված է 23:08 31.05.2021)
Ավելի վաղ կրակոցներ էին հնչել Էջմիածնում, որի հետևանքով սպանվել էր Դոն Պիպոյի թիկնապահներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Էջմիածին քաղաքում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»` նշելով, որ այս պահին դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

ՀՀ ոստիկանությունից կայքին հայտնել են, որ Կոմիտասի պողոտայից ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով անձինք են բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, նյութեր են նախապատրաստվում։

«Թե ձերբակալված բանդան որքանով կապ ունի Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, առայժմ պարզ չէ»,– գրում է «Փաստինֆոն»։

Նույն կայքիտեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ՝ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են` մայիսի 31-ին` ժամը 18։00-ին, ահազանգ են ստացել, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։

Հիշեցնենք` մայիսի 5–ին կրակոցներ էին հնչել Էջմիածնում, որի հետևանքով սպանվել էր Դոն Պիպոյի թիկնապահներից մեկը`29-ամյա Ռազմիկ Սողոյանը։

Պարզվել է` ով է Նոր Նորքում եղբայրներից մեկին սպանած, մյուսին վիրավորած տղամարդը

620
թեգերը:
Արթուր Ասատրյան, Սպանություն, Հայաստան
Արխիվային լուսանկար

Հրշեջները նախ կայրեն, հետո կվերահսկեն կրակը «Ծիծեռնակաբերդ» զբոսայգուն հարող տարածքում

65
(Թարմացված է 13:56 24.06.2021)
Վերահսկվող այրումը կկանխի հրդեհների առաջացումը և դրանց հնարավոր հետևանքները:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 24-ին, ԱԻՆ-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ենթակայության տակ գտնվող «Ծիծեռնակաբերդ» զբոսայգուն հարող խոտածածկ տարածքում իրականացնելու է «Հսկվող կրակ» միջոցառում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ինչպես հրշեջները մարեցին Նուբարաշենի աղբավայրի հրդեհը. տպավորիչ լուսանկարներ

Անվտանգությունը կապահովեն ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթափոխային ծառայություն իրականացնող փրկարարական ծառայողները։

Վերահսկվող այրումը կկանխի հրդեհների առաջացումը և դրանց հնարավոր հետևանքները:

65
թեգերը:
Ծիծեռնակաբերդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ
Ըստ թեմայի
Խոշոր հրդեհ Երևանի Վահագնի թաղամասում․ «1 ԲԻՍ» կանչ է հայտարարվել. տեսանյութ
Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Խոշոր ավտովթար-հրդեհ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Փրկարարներ, արխիվային լուսանկար

Հրազդանի կիրճում տղամարդու դիակ է հայտնաբերվել

63
(Թարմացված է 19:21 23.06.2021)
Փրկարարները տղամարդու դիակը մեծ դժվարությամբ են դուրս բերել ձորից։ Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններն ահազանգ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում, անանցանելի վայրում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկաններն ու քննիչները։

Փրկարարները դին մեծ դժվարությամբ տեղափոխել են անվտանգ վայր։ Տեղում աշխատում է դատական բժիշկը:

Քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարն ու խեղդվել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Վթար Ճամբարակ–Շորժա ճանապարհին. 1 երեխա մահացել է, կա 7 վիրավոր

63
թեգերը:
փրկարար, Դիակ, Երևան, Հայաստան
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

53
Կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի` ընդդիմադիրների հետ հաշտության առաջարկի մասին։
«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

Ընդդիմադիր ճամբարի և գործող իշխանության միջև համերաշխ գործակցությունը գրեթե անիրատեսական է, քանի որ ընդամենը օրեր առաջ միմյանց բնութագրում էին «դավաճան», «կապիտուլյանտ», «թալանչի», «մարդասպան» բառերով ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։ 

«Չեմ պատկերացնում, որ այդպիսի համագործակցություն մենք կտեսնենք ապագայում, չնայած խորհրդարանական դիվանագիտության հարթակում այն ինչ-որ ձևով հնարավոր է, բայց երկու ճամբարների միջև համերաշխություն չի կարող լինել»,- ասաց նա։

Նրա կարծիքով` Փաշինյանի հայտարարությանը պետք է հաջորդեին կոնկրետ գործողություններ, որոնք գոնե մինչ այս պահը տեսանելի չեն, իսկ դրանց բացակայության դեպքում հաշտության հայտարարությունը այդպես էլ կմնա օդում։

«Ինքը պետք է փոխի իր ամբողջ հռետորաբանությունը, որը չի կարող անել, իր ընտրազանգվածը սպասում է, որ ինքը պետք է պողպատ ցույց տա»,- ընդգծեց մասնագետը։ 

Նրա խոսքով` եթե նույնիսկ ինչ-որ պահի կողմերն իրար հաշտության ձեռք մեկնեն, հաջորդ ընտրություններում երկու քաղաքական ուժերի ընտրազանգվածն էլ զգալի կկրճատվի, քանի որ ընտրողների մի մասը սպասում է «պողպատե մանդատի» գործարկմանը, մյուսները`«նախկինների» աշխատանքին։ 

«Հեռանում եմ, քանի որ Շուշին ինձ համար դժգույն քաղաք չէր». Աղբալյանն ազատման դիմում է գրել

Միաժամանակ` հատկապես ընդդիմադիր թևում գրեթե համոզված են, որ հաջորդ արտահերթ ընտրությունները «յոթ սարի հետևում չեն»։

«Եթե նստեն, սկսեն բանակցել կարող է և այդքան դժվարությամբ ձեռք բերած 21-22 տոկոս ձայներն էլ կորցնեն, բայց քանի որ իրենք համոզված են, որ նոր ընտրություններ լինելու են, հետևաբար նման քայլի չեն գնա»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ հունիսի 22–ից Նիկոլ Փաշինյանն ընդունում է խորհրդարան չանացած կուսակցությունների ղեկավարներին։

Նա արդեն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքից՝ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաև Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Դավիթ Սանասարյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկխոսության կոչ էր արել բոլոր «սեգմենտներին», որոնց հետ մինչ այդ բանավեճ է ունեցել։ Այս հրավերը որոշ ուժեր, օրինակ, «Ազգային ժողովրդական բևեռը» և Կարին Տոնոյանի «5165» շարժումը, մերժել են:

Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան

53
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան