Ոստիկանություն և շտապօգնություն

Ողբերգական ավտովթար` Կոտայքում. 1 մարդ մահացել է, վիրավորների թվում երեխաներ կան

66
(Թարմացված է 15:39 30.05.2021)
Վիրավորները հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ։ Տուժած երեխաներից մեկի վիճակը, ըստ բժիշկների, ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Այսօր առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհին, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 4-ը տեղափոխվել հիվանդանոց։ Վիրավորների թվում երկու երեխա կա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մայիսի 30-ին, ժամը 10:58-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և մեկ զոհ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հրազդան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Ford Focus» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1983 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդն ու ուղևորներ Մ․ Ա․-ն (ծնված 1939 թ.), Դ․Ա․-ն (ծնված 2016 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 2016 թ.) և Ա․ Ս․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ։ Բժիշկները ուղևոր Դ. Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա․-Ա․-ինը, Ռ․Ա․-ինը և Ա․Ս․-ինը՝ բավարար։ Նշենք, որ ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1939 թ.) մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

66
թեգերը:
երեխա, Վիրավոր, Զոհ, ավտոմեքենա, ավտովթար
Հիվանդանոց. արխիվային լուսանկար

Արցախից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

368
(Թարմացված է 20:22 18.06.2021)
Վիրաբույժները մեկնել են Սիսիան ԲԿ՝ վիրավորին տեղում օգնություն ցուցաբերելու, նրա կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել Սյունիքի Սառնակունք գյուղի մոտ։ Առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ կա 5 վիրավոր։

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ուժեղ արյունահոսություն է առկա:

«Առողջապահության նախարարությունը կազմակերպել է, որ «Էրեբունի» ԲԿ-ից երկու վիրաբույժներ սանավիացիայով մեկնեն Սիսիան ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է վիրավորը՝ անհրաժեշտության դեպքում տեղում վիրահատական միջամտություն կատարելու համար։ Քանի որ վիրավորի մոտ ուժեղ արյունահոսություն է, հնարավոր չէ նրան այս պահին տեղափոխել Երևան»,- տեղեկացրեցին նախարարությունից։

368
թեգերը:
Սիսիան, Վիրավոր, ավտոբուս, ավտովթար, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական եռագույն և թմբուկներ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը մեկնարկեց երթով
«Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը բերման է ենթարկվել. քրեական գործ է հարուցվել
Այրված ավտոմեքենա

Երևանի կենտրոնում մեքենա է այրվել

72
(Թարմացված է 11:38 18.06.2021)
Այրված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երևանի Ալիխանյան փողոցում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է երեկ` ժամը 22:53-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 23։06-ին, մարել՝ 23։08-ին։

Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի բախումից տուժած պատանու վիճակը ծայրահեղ ծանր է

Այրվել է ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1986 թ․) բեռնախցիկն ու սրահը մասամբ։

Վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Գցել է գետնին ու կտրել կնոջ պարանոցը. Արտաշատի սարսափելի սպանության մանրամասները

72
թեգերը:
հրդեհ, ավտոմեքենա, Երևան, Հայաստան
Պուգաչովայի և Գալկինի զավակները

«Սա հիթ է». Գարի և Լիզա Գալկինները հայրիկի ծննդյան օրն անակնկալ են մատուցել. տեսանյութ

36
(Թարմացված է 23:59 18.06.2021)
Ալլա Պուգաչովան երեխաների հետ երաժշտական համար է նախապատրաստել հայտնի շոումեն ամուսնու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի երեխաները` Գարին և Լիզան, որոշել են ուրախացնել հայրիկին արտասովոր շնորհավորանքով։ Հայտնի երգիծաբան և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը հունիսի 18-ին 45 տարեկան դարձավ։

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Գալկինն ու Պուգաչովան հրաշալի ընտանիք ունեն, երեխաներն էլ շատ դաստիարակված են։ Նրանց տոնական երգը հավանության արժանացել շատերի կողմից։

Արտիստը շնորհավորանքներ է ստանում ընկերներից, գործընկերներից և երկրպագուներից։  Բայց նախևառաջ ընտանիքի անդամներից։ Գարի և Լիզա Գալկինները հոր համար ռեփ են կատարել։ Այդ երգով նրանք շնորհավորել են հայրիկի ծննդյան օրն ու նշել, որ «նա արժանի և խելացի, օրինակելի, հավատարիմ և ուժեղ տղամարդ է մեծացել»։

Գարին և Լիզան խոստովանել են, որ ուրախ են նրա երեխաները լինելու համար և ուզում են նրա պես լինել։

«Սա հիթ է», «Վաու։ Ինչ հիանալի շնորհավորանք է։ Երեխաները հրաշք են», «Որքան լավ է նման բան տեսնելն ու լսելը», «Բրավո ռեփի աստղերին», – այսպիսի մեկնաբանություններ են թողել Գալկինի երկրպագուները։

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն ամուսնացած են 2011 թվականից։ Ամուսինները երկու երեխա են դաստիարակում` երկվորյակներ Լիզային և Գարիին։ Հեռուստահաղորդավար և երգիծաբան Գալկինի  համար սա առաջին ամուսնությունն է, երգչուհու համար` հինգերորդը։ Պուգաչովայի ավագ դուստրը` հայտնի երգչուհի Կրիստինա Օրբակայտեն, 50 տարեկան է։

 

36
թեգերը:
ծնունդ, երեխա, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Գալկինը հիանում է կնոջով, իսկ հետևորդներն այդ տեսանյութը տհաճ ու տարօրինակ են համարում
Ինչպես է հաջողվում 9 տարի շարունակ ապրել միասին. Գալկինը փակագծեր է բացել
Ծիրանագույնից մինչև «Կիմ Չեն Քարդաշյան»․ Գարիկ Մարտիրոսյանը զվարճացրել է հետևորդներին