Արխիվային լուսանկար

Երևանում վթարի է ենթարկվել 75 համարի երթուղայինը. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել

122
(Թարմացված է 12:10 23.05.2021)
Իրավապահների կողմից քննությունն է իրականացվում վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 10:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և թիվ 75 երթուղին սպասարկող մարդատար «Գազելը»:

Վթարի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ականատեսների խոսքով՝ վիրավորներին տեղում առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննությունն է իրականացվում վթարի մանրամասները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանները պարզում են նաև վարորդների և վիրավորների ինքնությունը:

122
թեգերը:
երթուղային, ավտովթար, Երևան
Ըստ թեմայի
Կոտայքի մարզում պաղպաղակով լի Iveco–ն վերածվել է մոխրակույտի, կան տուժածներ. լուսանկարներ
Խոշոր վթար Սյունիքում. վարորդն ու 3 երիտասարդ ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ–ում 21–ամյա ժամկետային զինծառայող է մահացել ավտովթարի հետևանքով
Ոստիկանական ավտոմեքենա

Զինված հարձակում Երևանի կենտրոնում. անհայտ անձը սպառնացել է նռնակով

55
(Թարմացված է 16:41 29.07.2021)
Հարձակում իրագործած անձը եղել է բժշկական դիմակով։ Նրա դիմակն ու նռնակը իրավապահները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն ու տարադրամի փոխանակման կետ և այնտեղից փորձել գումար հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` հարձակում իրագործած անձը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Սարսափելի դեպք Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել

55
թեգերը:
ավազակային հարձակում, Ոստիկանություն, Հայաստան
ՃՏՊ

Սարսափելի դեպք Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել

297
(Թարմացված է 09:37 29.07.2021)
Մեքենան կնոջը վրաերթի է ենթարկել ռեստորանային համալիրի մոտ։ Հետիոտն անցել է չթույլատրվող հատվածով։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով մի կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` երեկ՝ հուլիսի 28-ին, Ժամը 22:40-ի սահմանում, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում, «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, որն անցել է չթույլատրվող հատվածով։

Կինը տեղում մահացել է, իսկ նրա մարմինը մի քանի մասի է բաժանվել:

Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա սահմանվել է շտապօգնության ծառայության հերթապահություն

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. տուժածների թվում երեխաներ կան

 

297
թեգերը:
Մահ, Կին, Վրաերթ, Հայաստան
Ըստ թեմայի
Խոշոր վթար Երևանի կենտրոնում, 4 հոգու հիվանդանոց են տեղափոխել. տեսանյութ
Վթար Տավուշում. ուղևորի դին հայտնաբերել են ձորում
60-ամյա արմավիրցին Արցախում մեքենայով ընկել է 150 մ խորությամբ ձորն ու մահացել
Ստանիսլավ Զաս

Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

0
(Թարմացված է 16:58 29.07.2021)
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ Երևանն ու Բաքուն հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործեն:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ:

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա։ Այն պայմանավորվածությունների, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:

ՀԱՊԿ կայքում հրապարակված փաստաթղթում արձանագրվում է, որ 2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ են զոհվել, չորսը՝ վիրավորվել:

Զասը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործվեն», – ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային իրավիճակի կայունացմանը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

0
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սահման, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին. տեսանյութ
Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան
ՌԴ-ն օգնում է վերականգնել հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Պեսկով