Ավտովթար` Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենայի մասնակցությամբ

Տուժել են վարորդը, ուղևորը. մանրամասներ`Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ից

220
(Թարմացված է 15:23 10.05.2021)
Այդ հատվածում փողոցը փակել են, քանի որ պետք է անցներ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյունը ՝ Փաշինյանին խորհրդարան տանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի -Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենային հարվածողը «Մերսեդես» մակնիշի տաքսի է եղել։ «Նիսանի» հետ բախումի հարվածից տաքսին հարվածել էր «Tashir Pizza» պիցցերիայի առաքման ծառայության մոպեդին։ Ավտովթարի ականատեսները Sputnik Արմենիային մանրամասներ են հայտնել:

ДТП у улицы Хоренаци (10 мая 2021). Еревaн
© Sputnik
Փաշինյանին ուղեկցող մեքենային հարվածած տաքսին

Ինչպես արդեն հայտնել էինք, Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում այսօր առավոտյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ:

Պարզվեց` այդ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը նախապես դադարեցվել էր, քանի որ այդ փողոցով պետք է անցներ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյունը ՝ Փաշինյանին խորհրդարան տեղափոխելու համար։

ДТП у улицы Хоренаци (10 мая 2021). Еревaн
© Sputnik
Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից

Ականատեսների խոսքով` «Մերսեդես» մակնիշի տաքսու վարորդը, ամենայն հավանականությամբ, որոշել է օգտվել ազատ ճանապարհներից և արագ անցնել: Արդյունքում «Նիսանի» վարորդը չի կարողացել ժամանակին արգելակել և բախվել է «Մերսեդեսին»։ Հարվածի ուժից տաքսին բախվել է մոտակայքում գտնվող Tashir Pizza պիցցերիայի առաքման ծառայության մոպեդին, որը կողաշրջվել է։

ДТП у улицы Хоренаци (10 мая 2021). Еревaн
© Sputnik
Հարվածի ուժից տաքսին բախվել են մոտակայքում գտնվող Tashir Pizza պիցցերիայի առաքման ծառայության մոպեդին, որը կողաշրջվել է

Ավտովթարի հետևանքով տաքսու վարորդը ոտքի վնասվածք է ստացել, իսկ ուղևորին շոկային վիճակում տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն։ Ականատեսների խոսքով` նա կոտրվածքներ և լուրջ վնասվածքներ չի ունեցել։

Nissan–ի վարորդի և պիցցայի առաքչի հետ ամեն ինչ նորմալ է։

Դեպքի վայրում երթևեկությունը վերականգնվել է, սակայն ոստիկանությունը շարունակում է աշխատել:

220
թեգերը:
տաքսի, Նիկոլ Փաշինյան, ավտոմեքենա, ավտովթար, Երևան
Ըստ թեմայի
Ավտովթար` Տավուշի մարզում. մեքենայի ղեկին անչափահաս է եղել
Ավտովթար Սյունիքում. մեքենան գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ, վարորդը հիվանդանոցում է
Հիվանդանոց. արխիվային լուսանկար

Արցախից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

626
(Թարմացված է 20:22 18.06.2021)
Վիրաբույժները մեկնել են Սիսիան ԲԿ՝ վիրավորին տեղում օգնություն ցուցաբերելու, նրա կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել Սյունիքի Սառնակունք գյուղի մոտ։ Առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ կա 5 վիրավոր։

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ուժեղ արյունահոսություն է առկա:

«Առողջապահության նախարարությունը կազմակերպել է, որ «Էրեբունի» ԲԿ-ից երկու վիրաբույժներ սանավիացիայով մեկնեն Սիսիան ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է վիրավորը՝ անհրաժեշտության դեպքում տեղում վիրահատական միջամտություն կատարելու համար։ Քանի որ վիրավորի մոտ ուժեղ արյունահոսություն է, հնարավոր չէ նրան այս պահին տեղափոխել Երևան»,- տեղեկացրեցին նախարարությունից։

626
թեգերը:
Սիսիան, Վիրավոր, ավտոբուս, ավտովթար, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական եռագույն և թմբուկներ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը մեկնարկեց երթով
«Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը բերման է ենթարկվել. քրեական գործ է հարուցվել
Այրված ավտոմեքենա

Երևանի կենտրոնում մեքենա է այրվել

79
(Թարմացված է 11:38 18.06.2021)
Այրված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երևանի Ալիխանյան փողոցում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է երեկ` ժամը 22:53-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 23։06-ին, մարել՝ 23։08-ին։

Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի բախումից տուժած պատանու վիճակը ծայրահեղ ծանր է

Այրվել է ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1986 թ․) բեռնախցիկն ու սրահը մասամբ։

Վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Գցել է գետնին ու կտրել կնոջ պարանոցը. Արտաշատի սարսափելի սպանության մանրամասները

79
թեգերը:
հրդեհ, ավտոմեքենա, Երևան, Հայաստան
Երգչուհի Մաքսիմ

Բժիշկները երգչուհի Մաքսիմին արհեստական կոմայի մեջ են գցել

0
38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը վատացել է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուս հայտնի երգչուհի Մաքսիմին (Մարինա Աբրոսիմովա) բժիշկները արհեստական կոմայի մեջ են գցել այն բանից հետո, երբ երգչուհու մոտ թոքաբորբ և թոքերի 40%-ի ախտահարում է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մրսածության առաջին նշանները երգչուհու մոտ ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ։ Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել։ Իսկ մի քանի օր անց 38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա վիճակը վատացել է:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

Երգչուհու ինքնազգացողության վատացման մասին լուրը հաստատել է նրա PR տնօրենը` Յանա Բոգուշևսկայան։

Նա ասել է` ճիշտ է, այժմ երգչուհին միացված է արհեստական շնչառության սարքին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ նա հիանալի բժիշկների ձեռքերում է։

Նշենք, որ բժիշկները նման որոշում են կայացրել երգչուհու ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, թթվածնային քաղցը կանխելու համար։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին արհեստական կոմայի մեջ կմնա մի քանի օր։

«Սա կարևոր իրադարձություն է իմ կյանքում». երգչուհի Մարգարիտա Պոզոյանը ուրախ լուր է հայտնել

0
թեգերը:
կոմա, բժիշկ, Ալսու