Սպանություն Երևանում

«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին

1722
(Թարմացված է 19:41 10.05.2021)
Կրակելուց հետո տղամարդն անմիջապես փախուստի է դիմել։ Մարդիկ սկսել են զանգել ոստիկանություն ու շտապօգնություն։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Այսօր վաղ առավոտյան Նոր Նորքի 2-րդ զանգվածում հնչած կրակոցներից առաջ վիճաբանություն է եղել։ Հարակից շենքի բնակիչներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ժամը 7-ի մոտակայքում բակից վեճի ձայներ, հայհոյանքներ է լսել։

«Մի տղամարդ վիճաբանում էր երկու այլ տղամարդկանց հետ․ նրանցից մեկը երիտասարդ էր՝ մոտ երեսուն տարեկան, մյուսն ավելի մեծ էր։ Այդ երկուսի հետ վիճաբանողը հանկարծ հանեց զենքը ու սկսեց կրակել»,- պատմում է ականատեսը։

Համեմատաբար երիտասարդ տղամարդը կրակոցներից հետո ընկել է գետնին, մյուս տղամարդն էլ վիրավորվել է։

«Գոռում էր. «Հովո ջան, Հովո ջան․․․»»,– պատմում է ականատեսը։

Նրա խոսքով` կրակոցներ արձակած տղամարդն անմիջապես փախել է ավտոմեքենայով։

Հարակից շենքի բնակիչները սկսել են զանգել ոստիկանություն ու շտապօգնություն, մոտ 10 րոպեի ընթացքում դեպքի վայրում են եղել նաև ոստիկանները, սակայն տղամարդն արդեն մահացած է եղել։

Ավելի վաղ հայտնել էինք` ժամը 06:30-07։30-ի հատվածում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել: Ոստիկանները Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայրից մեկ հոգի էլ հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։

Սպանության վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և մեկ այլ ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր, մոտակայքում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում` մահակ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Գյումրիում ամուսինը սպանել է կնոջը հարևանի տանը

1722
թեգերը:
Հայաստան, Սպանություն, Երևան, կրակոց
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

42
(Թարմացված է 20:24 01.08.2021)
Դեպքը տեղի է ունեցել ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում։ Վարորդն ու ուղևորներից մեկը մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր ՃՏՊ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ պատահարի հետևանքով 3 մարդ է հոսպիտալացվել։

Ըստ հաղորդագրության` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 1-ին` ժամը 15։55-ին, ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 51-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել ձորը։

Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 1994 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Իսկ փրկարարները ուղևոր Վ․ Ա․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել

42
թեգերը:
Հայաստան, Երևան, Սևան, ավտոմեքենա, վթար
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում Էջմիածնում. վաճառողուհին դաժան ծեծի է ենթարկվել
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. տուժածների թվում երեխաներ կան
Սարսափելի դեպք Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել
Կրակոցներ Երևանում

Պարզվել է` ով է Երևանի կենտրոնում կրակել հայտնի գործարարի մեքենայի վրա

587
(Թարմացված է 19:44 01.08.2021)
Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին` ժամը 00։40-ի սահմանում, կրակոցներ են հնչել Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ տանող հատվածում։ Մոտակայքում հայտնաբերվել է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին պատկանող մեքենան, որի վրա կրակոցի հետքեր են եղել։

Инцидент с обстрелянным автмобилем в районе площади Сахарова
© Photo
Վնասված ավտոմեքենան

Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` մի քաղաքացի ժամը 00:55-ին ահազանգել է, որ Երևանի Սախարովի հրապարակի մոտ կրակել են իր ավտոմեքենայի վրա:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:55-ի սահմանում, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտակայքում, մեկն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերոնշյալ քաղաքացու «Ռենջ Ռովեռ Սպորտ» մեքենայի ուղղությամբ։ Սակայն ավարտին չի հասցրել հանցագործությունը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 8 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ նշված մեքենան զննելու ընթացքում վարորդի դռան ուղղությամբ հայտնաբերվել է կրակոցի 5 հետք:

Инцидент с обстрелянным автмобилем в районе площади Сахарова
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները

Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են

Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ է, որ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մասով:

Shamshyan.com–ի տեղեկություններով` կասկածյալը 31-ամյա Սարգիս Գ.-ն է:  

Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծեծկռտուք և կրակոցներ «Պալաս» առևտրի կենտրոնի մոտ. մասնակիցներից 3–ը հարազատ եղբայրներ են

587
թեգերը:
Հայաստան, Երևան, կրակոց
Ըստ թեմայի
Սարսափելի դեպք Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել
Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել
Թուրքիա

Թուրքական իշխանամետ թերթն անտառները հրկիզելու պատասխանատվությունը դրել է քրդերի վրա

72
Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհ է մարվել, սակայն դեռևս վերահսկողության տակ չեն առնվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային շրջաններում բռնկված հինգ հրդեհները: Արդեն բազմիցս ասվել է, որ հրկիզումները միտումնավոր բնույթ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Թուրքական «Yeni Safak» իշխանամետ թերթը պնդում է, որ Թուրքիայի անտառները հրկիզելու պատասխանատվությունը ստանձնել է «Կրակի զավակներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ թերթի` այդ տեղեկության աղբյուրը սոցիալական ցանցերն են, որոնք իբր կապված են ՔԱԿ-ի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհներ են մարվել, բայց դեռ վերահսկողության տակ չեն վերցվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային գոտիների հինգ հրդեհները: Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան էլ հայտնել էր, որ Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 8–ի, տուժածների թիվը` 864-ի:

Թուրքիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

72
թեգերը:
Թուրքիա, հրդեհ, քուրդ
Ըստ թեմայի
Էրդողանը Թուրքիայի անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Հունաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի քաղաքացու սպանության վերաբերյալ մեղադրանքներին