Բարձրահարկ շենք, արխիվային լուսանկար

Երևանում 14-րդ հարկից ընկած կինը նույն շենքի բնակիչ էր. նոր մանրամասներ

715
(Թարմացված է 21:53 03.05.2021)
46-ամյա կինը 14-րդ հարկից ընկել է շենքի առաջին հարկում գտնվող, բայց չգործող պոլիկլինիկայի տանիքին։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին։ Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի 14-րդ հարկից ընկած քաղաքացին կին է։ Դեռևս հայտնի չէ՝ նա նետվել է, թե անզգուշաբար է ընկել, բայց կինը հայտնվել է առաջին հարկում գտնվող, չշահագործվող պոլիկլինիկայի տանիքին:

Իրավապահներին հայտնի է դարձել, որ կինը նույն շենքի բնակիչ 46-ամյա Մարինե Խ.-ն էր Դիակը տեղափոխելու համար փրկարարները ճոպաններ են օգտագործել։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իրավապահները նախաքննություն են իրականացնում պարզելու համար՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 13:50-ին ահազանգ է ստացել, որ Հալաբյան փողոցում քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Երևանում 19–ամյա քաղաքացին փորձել է նետվել 14-րդ հարկից

715
թեգերը:
Մահ, Կին, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սարսափելի դեպք Շիրակում. ասֆալտ հարթեցնող մեքենան շրջվել է, 23-ամյա վարորդը` մահացել
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 5 տարեկան երեխա է մահացել
Կոտայքում հայտնաբերված գանգի հետքերով. սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է

43
(Թարմացված է 21:56 11.05.2021)
Վթարի հետևանքով տուժածներ կան։ Նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 11:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի  45 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ, 25-ամյա Կարեն Գալստյանի վարած Opel Astra մակնիշի, 34-ամյա Անժելա Գրիգորյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 42-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Audi մակնիշի  ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով Կ. Գալստյանի ուղևոր` Վանաձորի բնակիչ, 67-ամյա Գյուլիզար Մուրադյանը և Դ. Ավետիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Վանաձորի բժշկական կենտրոն:

Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան

43
թեգերը:
Կին, վարորդ, Վանաձորի ԲԿ, Վանաձոր, վթար
Ըստ թեմայի
Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան
Ստավրոպոլի մոտ վթարի է ենթարկվել բասկետբոլի պատանեկան թիմի ավտոբուսը. 5 աղջիկ զոհվել է
Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները
Կենտրոնի թաղապետարան

Ծեծկռտուք Կենտրոնի թաղապետարանում. վարչություններից մեկի պետին տեղափոխել են հիվանդանոց

254
(Թարմացված է 15:14 11.05.2021)
Հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանությունից ու քաշքշուկից հետո։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի Կենտրոնի թաղապետարանում այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև: Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ կայքի` առավոտ շուտ թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձևով հրահանգել է ազատել աշխատասենյակը: Այնուհետև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:

Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, որ միջադեպի ժամանակ կողքի աշխատասենյակում է գտնվել: Բարձր բղավոցներ ու հայհոյանքներ է լսել, առաջ է եկել, որ հասկանա՝ ինչ է կատարվում, բայց իրեն մոտիկ չեն թողել. «Ասացին՝ դու աղջիկ ես, գնա, գործ չունես ու չթողեցին մոտենամ, բայց սարսափելի իրարանցում էր, լսում էի նաև, որ կահույքն են քաշքշում: Այդ ընթացքում իմ սենյակում էի, հետո արդեն ոստիկանությունը եկավ»:

«Նորք–Մարաշ» ԲԿ–ում գրանցված սկանդալային դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպի գլխավոր հերոսը Արմեն Ազիզյանն է եղել: Աշխատակիցները հայտնել են, որ նա առավոտյան աշխատավայրում է եղել, սակայն հետո դուրս է եկել:

Արմեն Ազիզյանը կատարում է վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի պարտականությունները: Ավետ Պողոսյանն արձակուրդում է:

Կայքը հիշեցնում է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված` մի շարք անձինք կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ոմանք էլ աշխատավայրում լուրջ ճնշումների են ենթարկվում, խոսքը՝ «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժնի պետի, նրա տեղակալի, գլխավոր մասնագետի ու մի քանի այլ աշխատակիցների մասին է: Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ՀԺ–ին ասել էր, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ամիսներ առաջ ինքը բարձրաձայնել է թաղապետարանում տիրող ապօրինության մասին, որի առնչությամբ հիմա նաև քրեական գործ կա հարուցված:

Հակոբ Արշակյանի ու լրագրողի աղմկահարույց դեպքի առնչությամբ նորից քրգործ է հարուցվել

254
թեգերը:
Ծեծկռտուք, Երևան, Հայաստան
Արխիվային լուսանկար

267 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

0
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 267–ով և դարձել 220217: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8124 մարդ, կատարվել է 1026974 թեստավորում, առողջացել են վարակվածներից 206752-ը: Գրանցվել է մահվան 4291 դեպք (+19)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը՝ 1050։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

0
թեգերը:
Մահ, հիվանդ, համավարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Moderna»-ն ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ
Դավիթ Բաբայանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և լուսանկար հրապարակել
«Արդյունքը լավ է»․ Պուտինը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին