Ստավրոպոլի սարսափելի վթարը

Բեռնատարի վարորդը պատմել է` ինչպես է Ստավրոպոլի մոտ տեղի ունեցել 5 կյանք խլած ՃՏՊ–ն

111
(Թարմացված է 18:17 01.05.2021)
Բեռնատարի վարորդի խոսքով ՝ վթարից հետո ինքը շոկային վիճակում է եղել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Ստավրոպոլի մոտ տեղի ունեցած սարսափելի ավտովթարի մասնակից բեռնատարի վարորդը 360 հեռուստաալիքին պատմել է, որ չի նկատել իրեն շրջանցել փորձող միկրոավտոբուսը։

Հայտնել էինք, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել. բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին, որում բասկետբոլի պատանեկան թիմն էր: Վթարի հետևանքով 5 երեխա է զոհվել, 19-ը տուժել են։

«Սկզբում առջևս դուրս եկավ մի մեքենա, հետո մյուսը։ Առաջինին կարողացա շրջանցել, իսկ երկրորդն ուղղակի կորավ։ Երկրորդ մեքենան հարվածել էր բեռնատարի անիվին, ինչի հետևանքով այն դարձավ անկառավարելի և սկսեց շրջվել»,–ասել է բեռնատարի վարորդը։

Տղամարդը հավելել է, որ բախման պահին արդեն իսկ մանևրելու ժամանակ չի մնացել։ Նրա խոսքով՝ վթարից հետո շոկային վիճակում է եղել։

Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում» հոդվածներով:

Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան

111
թեգերը:
Մահ, Զոհ, Ստավրոպոլ, վթար
Ըստ թեմայի
Սարսափելի դեպք Շիրակում. ասֆալտ հարթեցնող մեքենան շրջվել է, 23-ամյա վարորդը` մահացել
Սարսափելի դեպք Օմսկի մարզում. հրդեհի զոհ են դարձել բազմազավակ մայրն ու 2 փոքրիկները
Սարսափելի ավտովթար Ռոստովում. կա 5 զոհ, 1 վիրավոր

Երևանում կրկին կրակոցներ են հնչել. վիրավորը 23 տարեկան է

81
(Թարմացված է 13:32 14.05.2021)
Երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ։ Մի շարք մարդիկ են հարցաքննվել։

Երևանի Նար–Դոսի փողոցում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակ է արձակել 23-ամյա երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Վրաերթ Նոր Նորքում․ 56-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմեքենայի ապակու բեկորներ և փամփուշտի գնդակ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք` Երևանում կրակոցներ էին հնչել նաև մայիսի 8-ին, մեկ մարդ մահացել էր, մեկը` վիրավորվել։

 

81
թեգերը:
հիվանդանոց, Երիտասարդ, կրակոց, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. «Գազելը» վերածվել է ջարդոնի, 1 մարդ տեղում մահացել է
Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել. երեխան ծնվել է
Գյումրու բժշկական կենտրոն

Գյումրիում 24–ամյա մոտոցիկլավարը դպրոցականի է վրաերթի ենթարկել

55
(Թարմացված է 20:55 13.05.2021)
Վրաերթի ենթարկվածը 15 տարեկան աղջիկ է։ Նա մոտոցիկլավարն ու ևս մեկը տեղափոխվել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Այսօր Գյումրիում մոտոցիկլետի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 14:30-ի սահմանում Վ. Սարգսյան 8ա հասցեի դիմաց Գյումրու բնակիչ, 24-ամյա Արթուր Սուքիասյանն իր վարած մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել Գյումրու բնակիչ, 15-ամյա Իսկուհի Մ.-ին և առաջ ընթանալիս վթարի ենթարկվել ու կողաշրջվել:

Պարզվել է` ով է Նոր Նորքում եղբայրներից մեկին սպանած, մյուսին վիրավորած տղամարդը

Սուքիասյանը, նրա ուղևորուհին` Գյումրու բնակիչ, 21-ամյա Շուշանիկ Գրիգորյանն ու վրաերթի ենթարկված Իսկուհի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Նյութեր են նախապատրաստվում։

Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է

55
թեգերը:
Վրաերթ, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից
Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել. երեխան ծնվել է
«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը․ նրան զինհոսպիտալ են տեղափոխել
Արխիվային լուսանկար

Ինչպես վաղ փուլում հայտնաբերել արյան քաղցկեղը․ բժիշկը նշել է արդյունավետ եղանակը

5
Մասնագետի կարծիքով՝ անհրաժեշտ է արյան հիմնային անալիզներ հանձնել առնվազն տարին մեկ անգամ, որպեսզի ժամանակին հայտնաբերեն արյան քաղցկեղը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ուռուցքային հիվանդությունների կանխարգելման համար պետք է հատուկ ուշադրություն դարձնել արյան անալիզի արդյունքներում մի քանի տվյալների։

Ինչպես ռուսական «Հինգերորդ ալիքին» պատմել է արյունաբան Յուլյա Նենաշևան՝ արյան ցանկացած անալիզ առաջին հերթին պետք է պարզելու համար, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, քանի որ երբեմն անգամ լուրջ հիվանդությունները ախտանշաններ չեն ունենում։

Նա նշել է, որ կլինիկական անալիզը հայտնաբերում է ոչ միայն արյան ցածր հեմոգլոբինը, որը երբեմն վկայում է անեմիայի առկայության մասին։

«Բարձր հեմոգլոբինն ու բարձր էրիթրոցիտները արյունաբանին դիմելու առիթ են, քանի որ դա կարող է արյան նախաչարորակ հիվանդության նշան լինել, որն արդեն բուժում և բժշկի առանձնակի օգնություն է պահանջում»,-ասել է Նենաշևան։

Նրա խոսքով՝ վաղ փուլում արյան քաղցկեղի ցուցանիշներից մեկը երբեմն արյան մեջ թրոմբոցիտների և լեյկոցիտների բարձր մակարդակն է։

«Ճիշտ այնպես, ինչպես չափազանց ցածր լեյկոցիտները կարող են արյան ուռուցքային հիվանդության ցուցիչ ծառայել։ Ցածր լեյկոցիտների դեպքում մարդուն ոչինչ չի անհանգստացնում, դա բարորակ նեյտրոպենիա է (արյան սպիտակ բջիջների քանակի նվազում՝ խմբ․)։ Որպես կանոն, դա բուժում չի պահանջում։ Այն անվտանգ է մարդու համար»,-հայտնել է արյունաբանը։

Բժիշկն ասել է՝ որ ըմպելիքները չի կարելի խմել սոված փորին

Նենաշևան նաև խորհուրդ է տվել տարեկան գոնե մեկ անգամ արյան հիմնային անալիզներ հանձնել՝ արյան քաղցկեղը ժամանակին հայտնաբերելու և բուժումը սկսելու համար։ Իսկ հատուկ անալիզներ պետք է հանձնել միայն բժշկի խորհրդով՝ գանգատների կամ առանձնահատուկ իրավիճակի դեպքում։

5
թեգերը:
ուռուցք, բժիշկ, արյուն
Ըստ թեմայի
Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից․ հնդիկ բժշկի խորհուրդները
Ինչպես խուսափել ճառագայթումից և որ դեպքում ինչ հետազոտություն անցնել. խորհուրդներ բժշկից
Արդյոք սրտի համար վտանգավոր է ձախ կողքի վրա քնելը. բժշկի դիտարկումը