Կապուտավան գյուղում գանգ է հայտնաբերվել

Կոտայքում հայտնաբերված գանգի հետքերով. սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել

80
(Թարմացված է 12:42 30.04.2021)
Գյուղի վերջնամասում հայտնաբերված գանգի վրա բազմաթիվ վնասվածքներ են եղել։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Կապուտան գյուղում գանգ հայտնաբերելուց հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում մարդու գանգ է հայտնաբերվել։
ՔԿ–ի հաղորդագրության համաձայն` գանգի վրա բազմաթիվ վնասվածքներ են եղել, իսկ հարակից տարածքում՝ հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները

80
թեգերը:
Քրեական գործ, Դիակ, Մեսրոպ Մեսրոպյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում 27–ամյա քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 5 տարեկան երեխա է մահացել
Մասիսում 63–ամյա քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել. փրկարարները կանխել են
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է

23
(Թարմացված է 21:56 11.05.2021)
Վթարի հետևանքով տուժածներ կան։ Նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 11:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի  45 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ, 25-ամյա Կարեն Գալստյանի վարած Opel Astra մակնիշի, 34-ամյա Անժելա Գրիգորյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 42-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Audi մակնիշի  ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով Կ. Գալստյանի ուղևոր` Վանաձորի բնակիչ, 67-ամյա Գյուլիզար Մուրադյանը և Դ. Ավետիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Վանաձորի բժշկական կենտրոն:

Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան

23
թեգերը:
Կին, վարորդ, Վանաձորի ԲԿ, Վանաձոր, վթար
Ըստ թեմայի
Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան
Ստավրոպոլի մոտ վթարի է ենթարկվել բասկետբոլի պատանեկան թիմի ավտոբուսը. 5 աղջիկ զոհվել է
Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները
Կենտրոնի թաղապետարան

Ծեծկռտուք Կենտրոնի թաղապետարանում. վարչություններից մեկի պետին տեղափոխել են հիվանդանոց

190
(Թարմացված է 15:14 11.05.2021)
Հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանությունից ու քաշքշուկից հետո։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի Կենտրոնի թաղապետարանում այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև: Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ կայքի` առավոտ շուտ թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձևով հրահանգել է ազատել աշխատասենյակը: Այնուհետև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:

Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, որ միջադեպի ժամանակ կողքի աշխատասենյակում է գտնվել: Բարձր բղավոցներ ու հայհոյանքներ է լսել, առաջ է եկել, որ հասկանա՝ ինչ է կատարվում, բայց իրեն մոտիկ չեն թողել. «Ասացին՝ դու աղջիկ ես, գնա, գործ չունես ու չթողեցին մոտենամ, բայց սարսափելի իրարանցում էր, լսում էի նաև, որ կահույքն են քաշքշում: Այդ ընթացքում իմ սենյակում էի, հետո արդեն ոստիկանությունը եկավ»:

«Նորք–Մարաշ» ԲԿ–ում գրանցված սկանդալային դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպի գլխավոր հերոսը Արմեն Ազիզյանն է եղել: Աշխատակիցները հայտնել են, որ նա առավոտյան աշխատավայրում է եղել, սակայն հետո դուրս է եկել:

Արմեն Ազիզյանը կատարում է վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի պարտականությունները: Ավետ Պողոսյանն արձակուրդում է:

Կայքը հիշեցնում է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված` մի շարք անձինք կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ոմանք էլ աշխատավայրում լուրջ ճնշումների են ենթարկվում, խոսքը՝ «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժնի պետի, նրա տեղակալի, գլխավոր մասնագետի ու մի քանի այլ աշխատակիցների մասին է: Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ՀԺ–ին ասել էր, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ամիսներ առաջ ինքը բարձրաձայնել է թաղապետարանում տիրող ապօրինության մասին, որի առնչությամբ հիմա նաև քրեական գործ կա հարուցված:

Հակոբ Արշակյանի ու լրագրողի աղմկահարույց դեպքի առնչությամբ նորից քրգործ է հարուցվել

190
թեգերը:
Ծեծկռտուք, Երևան, Հայաստան
Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳ նախարարին

0
(Թարմացված է 23:43 11.05.2021)
Պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի` միջազգային մարդասիրական իրավունքը խախտող հայտարարության վրա։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա Ադրբեջանում պահվող հայ գերիներին անվանում է ռազմական հանցագործներ։

«Ադրբեջանի հատուկ ծառայության մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում սադրիչ-դիվերսիոն գործողություն իրականացրած հայ զինծառայողներից մի քանիսը ոչնչացվել են, իսկ մի քանիսը՝ ձերբակալվել։ Ներկայումս նրանց հետ կապված քննչական գործողությունները շարունակվում են»,– ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է հայ գերիների իրավունքներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի նշված պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները:

«Իրականությունն այն է, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային (մարդասիրական) իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք իրավական կարգավիճակով գերի են և պետք է ազատ արձակվեն անհապաղ՝ առանց որևէ նախապայմանի»,– ասվում է Թաթոյանի տարածած հայտարարության մեջ։

Ըստ նրա` ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների վերադարձի գործընթացը՝ որպես պատիժ այն դեպքում, երբ դա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային պահանջ է:

Մյուս կողմից, Ադրբեջանը նաև դիտավորյալ չի հայտնում գերիների իրական թիվը` ոչ միայն խախտելով գերիների իրավունքները, այլև հոգեկան տառապանքներ պատճառելով գերիների ու անհետ կորածների ընտանիքներին, լարվածություն առաջացնելով հայ հասարակությունում:

«Եթե այս տեմպով արվի, կարող է տարիներ տևել». Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին

Թաթոյանի դիտարկմամբ` գերիների ազատ արձակման հարցը պետք է դիտարկել Ադրբեջանի իշխանության մարմինների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում։

Պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջազգային մարդասիրական իրավունքը խախտող հայտարարության վրա։

Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան

0
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, գերի, Նախարար, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան