Կոտայք

Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ և թիակ են հայտնաբերել՝ նեխած վիճակում

39
(Թարմացված է 13:48 29.04.2021)
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ և թիակ են հայտնաբերել՝ նեխած վիճակում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա։

«Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզեն են, որ Ակունք համայնքից Կապուտան գյուղ տանող վերջնամասի գլխավոր ճանապարհից դեպի Հատիս գյուղ տանող ճանապարհահատվածում՝ դաշտում, հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ նեխած վիճակում», -գրում է կայքը։

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։  

39
թեգերը:
մարդկային ոսկորներ, ՀՀ Ոստիկանություն, Կոտայք
Հղի կին

Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել. երեխան ծնվել է

293
(Թարմացված է 15:32 07.05.2021)
Ծննդաբերության ընթացքում առաջացել են խնդիրներ, բժիշկներն ամեն ինչ արել են կնոջ կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«Հղիի մոտ պրեէկլեմպսիա է եղել, 36 շաբաթական հղիություն է եղել՝ երկրորդ երեխան։ Ծննդաբերության ընթացքում առաջացել են խնդիրներ, բժիշկներն ամեն ինչ արել են կնոջ կյանքը փրկելու համար, նույնիսկ կեսարյան հատում են արել։ Ցավոք, չի հաջողվել կյանքը փրկել։ Երեխան ծնվել է, լավ է»,- ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին։

Բժիշկն ասել է՝ ինչն է ներարգանդային կյանքում ազդում երեխայի ուղեղի զարգացման վրա

Պրեէկլամպսիան բնութագրվում է զարկերակային գերճնշումով, հաճախ մեզում առկա սպիտակուցի զգալի քանակությամբ։ Սովորաբար այն ախտորոշվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո։ Հիվանդության ծանր ձևերի ժամանակ կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների քայքայում, թրոմբոցիտների քանակի նվազում, լյարդի ֆունկցիայի ընկճում, երիկամների դիսֆունկցիա և այլն։ Դա վտանգավոր բարդություն է, որը կարող է հանգեցնել թե՛ մոր, թե՛ պտղի մահվան:

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 5 տարեկան երեխա է մահացել

293
թեգերը:
երեխա, հիվանդանոց, Մահ, ծննդկան, Հայաստան
Ըստ թեմայի
Այգուց հավաքած տապակած կանաչի. 12–ամյա երեխայի մահվան պատճառը հայտնի է
«3 երեխաներիս ի՞նչ անեմ». հայրն ու որդին զոհվել են նույն օրը` պաշտպանելով սեփական գյուղը
Շենք

Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից

71
(Թարմացված է 10:26 07.05.2021)
Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 7-ին, ժամը 06։17-ին։ Տեղեկացրել են, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի 10-րդ հարկից քաղաքացի է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 10-րդ հարկի բնակիչ Ս․ Ս․-ի (ծնված 1947 թ․) դին։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

71
թեգերը:
Դիակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բնակիչ, շենք, Երևան
Էդուարդ Շարմազանով

Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին

0
Քաղաքական ուժերի մեծ մասն արդեն կողմնորոշվել է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ ՀՀԿ–ն ընտրությունների է գնում «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ–ի դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար պայքար չի գնում։

Ըստ նրա` ցուցակում կընդգրկվեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ավելի երիտասարդ քաղաքական գործիչներ։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ հանրությանը հայտնի գործիչներ չլինեն։

Վանեցյանի կուսակցության հետ միավորվելու հարցին ի պատասխան Շարմազանովն ասաց, որ որոշումը ՀՀԿ առաջնորդը չի պարտադրել, այլ ընդունել է ամբողջ կուսակցությունը։ Ընդ որում` կոնսենսուսի գալը բավական դժվար է եղել, քանի որ որոշ կուսակիցներ կտրուկ դեմ են եղել։

Շարմազանովը չի թաքցնում, որ ՀՀԿ–ի այսպես կոչված ռեբրենդինգ է տեղի ունենում, և Վանեցյանի հետ դաշինք կազմելուն կողմ արտահայտված հանրապետականներին չեն ընկճում նույնիսկ նրա սկանդալային հայտարարությունները` կապված ներկայիս համախոհների կոռումպացված լինելու հետ։

«Հրաժարականից հետո Վանեցյանը եկել է այն կարծիքին, որ Հայաստանը Փաշինյանի հետ ապագա չունի։ Վերջին 1.5 տարվա ընթացքում Վանեցյանն ու նրա կուսակցությունը մասնակցել են բոլոր ընդդիմադիր ձևաչափերին։ Բացի այդ, մեր քաղաքական դաշտում չկա որևէ կուսակցություն կամ քաղաքական գործիչ, որ իր կարծիքը փոխած չլինի», – ասաց նա։

Տվյալ համատեքստում Շարմազանովը մեկնաբանեց նաև Վանեցյանի սկանդալային հայտարարությունը, երբ վերջինս պնդում էր` եթե նախկին իշխանությունները (ՀՀԿ–ն) վերադառնան, իրեն և Քննչական կոմիտեի ղեկավար Սասուն խաչատրյանին կգնդակահարեն։ Շարմազանովի խոսքով` ԱԱԾ նախկին տնօրենն այժմ համոզված է, որ իրեն ձեռք չեն տա, քանի որ հանրապետականները օրինական պետության կողմնակից են։

«Մենք նույնիսկ Նիկոլ Փաշինյանին չենք գնդակահարի։ Կա դատարան, ժողովրդավարություն և ինստիտուտներ, որոնք կզբաղվեն այդ հարցով», – ասաց նա։

Շարմազանովի խոսքով` իր կուսակցությունը պատրաստ է դաշինք կազմել գաղափարապես մոտ բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմից, «սորոսականներից» և «ահաբեկիչներից»։ Նա չբացառեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքի ստեղծումը։

Արդեն հայտնի է, որ Քոչարյանը կգլխավորի ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը. հենց նրան են փորձագետները համարում Փաշինյանի (ընտրությունների է գնում միայնակ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ) հիմնական մրցակիցը։

Հիշեցնենք` Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ են լինելու: Սահմանադրության համաձայն` եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, դրանից հետո ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ։ Մայիսի 3-ին պատգամավորները վարչապետ չընտրեցին, երկրորդ քվեարկությունը կլինի մայիսի 10-ին։

Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

0
թեգերը:
Արթուր Վանեցյան, Էդուարդ Շարմազանով, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը որոշել է ցուցակում ընդգրկել բիզնեսմենների. ասել է՝ «նեղանալ չլինի». «Փաստ»
Տեր–Պետրոսյանը փորձել է իր առաջարկով իսկապես փաստի առաջ կանգնեցնել Փաշինյանին. Սուրենյանց
«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները