Գազօջախ

Դիլիջանի մի շարք հասցեների և Մաքենիսի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

23
(Թարմացված է 12:21 26.04.2021)
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազասպառողներին խնդրում է պահպանել անվտանգության կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Դիլիջանի մի շարք հասցեների և Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի մի հատվածի գազամատակարարումը. Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«Գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին` ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան և Գայի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Թամրազյան և թոռներ», «Վ.Ղալումյան», «Մանարս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի Վարդենիսյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազի հնարավոր թանկացումը Կենտրոնական բանկի կանխատեսումներում դեռ չի հաշվարկվել

 

23
թեգերը:
գազ, Դիլիջան, Հայաստան
(0:43 / 4.53Mb / просмотров видео: 131)

Հրդեհ է բռնկվել Երևանի երեքհարկանի շենքերից մեկի տանիքում. տեսանյութ

28
(Թարմացված է 18:21 18.05.2021)
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարներն իրականացնում են տարահանման աշխատանքներ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի– Sputnik. Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկի երեքհարկանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։  Փրկարարներն իրականացնում են տարահանման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայտնում են, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 18-ին, ժամը 17:04-ին։ Տեղեկացրել են, որ երեքհարկանի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Չինաստանում երկնաքերը հանկարծ թեքվել է, մարդիկ սարսափահար փախել են. տեսանյութեր

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում (240 քմ)։ Տուժածներ չկան։ Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ։

28
թեգերը:
շենք, Երևան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ
Գետ

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. գետում կնոջ դիակ են հայտնաբերել

51
(Թարմացված է 14:26 18.05.2021)
Մարտունի քաղաքի բնակիչներից մեկը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ մայրը վաղ առավոտյան դուրս է եկել տնից, նրա գտնվելու մասին ոչ մի տեղեկություն չունեն։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Մարտունի գետում 77-ամյա կնոջ դիակ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 09։00-ի սահմանում ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունի քաղաքի բնակիչը և հայտնել, որ մայրը՝ 77-ամյա Հ. Գալստյանը, առավոտյան ժամը 05։00-ին դուրս է եկել տնից, և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։

Ոստիկանները սկսել են որոնողական աշխատանքները։

Ժամը 11։00-ի սահմանում Գալստյանի դին հայտնաբերել են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի հարևանությամբ հոսող Մարտունի գետում։

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ բռնության հետքեր չկան։

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 20-ամյա վարորդը տեղում մահացել է

Նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Արարատում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել

51
թեգերը:
Կին, Մահ, Դիակ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Թաղավարդ

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Թաղավարդ գյուղի ուղղությամբ

55
(Թարմացված է 18:27 18.05.2021)
Ադրբեջանական դիրքերից մի քանի կրակոց է արձակվել հայաբնակ գյուղի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Խաչատրյանը:

«Կրակում էին գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքից», - ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ զոհեր ու վիրավորներ չեն եղել, գյուղացիները դեռ չեն գտել, թե որտեղ է դիպել գնդակը։

Կրակոցները հնչել են այսօր առավոտյան` ժամը 09: 00-10: 00-ի սահմանում։ Հնչել է մի քանի կրակոց: Այժմ գյուղում հարաբերական անդորր է, բայց իրավիճակը շարունակում է մտահոգել թաղավարդցիներին։

Նշենք, որ գրեթե միաժամանակ հարակից Կարմիր շուկա գյուղի տարածքում արձանագրվել է դեպի Շուշի հիմնական ճանապարհով ադրբեջանական բազմաթիվ ավտոմեքենաներից բաղկացած շարասյան շարժ։ Գյուղացիներին անհանգստացրել է ադրբեջանական ավտոմեքենաների անցումը իրենց գյուղի տարածքով։ Նրանք այդ խնդրով դիմել են ռուս խաղաղապահներին։

Ինչպես Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը, լարվածության պատճառը բացառապես ադրբեջանցիների պահվածքն է։

«Մենք խոսեցինք խաղաղապահների հետ, որ նրանք ևս մեկ անգամ զգուշացնեն ադրբեջանցիներին՝ մի փոքր զսպեն նրանց, որ հանգիստ անցնեն: Օրինակ` չնկարեն», - ասաց Աթայանը:

Ավելի վաղ արդեն գրել էինք, որ ադրբեջանական շարասյուների տեղաշարժը լարվածություն է ստեղծում Կարմիր շուկա և Շոշ գյուղերի բնակիչների շրջանում: Նկարահանված տեսանյութերում երևում է, որ ադրբեջանցիները գյուղով անցնելիս ոչ միայն նկարահանում են իրենց անցումը գյուղով, այլև վիրավորական արտահայտություններ բղավում հայերի հասցեին։

55
թեգերը:
կրակոց, Թաղավարդ, ադրբեջանցի, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ԱԽ–ն հերքում է լուրը, թե ադրբեջանական ԶՈւ–ն դիրքերն առաջ է տվել նաև Արցախում
ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Հայաստան` Արցախում պատերազմի հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու
ՊԲ-ն կա և մնալու է. Արցախի նախագահը բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել