ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 04։50-ի սահմանում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5 տարեկան մի երեխայի։ Երեխան, սակայն, հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Նախնական տեղեկություններով՝ փոքրիկն ունեցել է շնչառական խնդիրներ, ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հարազատները իրենց ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց, ճանապարհին նկատել են իրենց ընդառաջ եկած շտապօգնության ավտոմեքենան, երեխային տեղափոխել են այնտեղ, բայց նա արդեն մահացած է եղել։
Այգուց հավաքած տապակած կանաչի. 12–ամյա երեխայի մահվան պատճառը հայտնի է
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։