Ավտովթար՝ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին. կա զոհ

Ավտովթար՝ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին. կա զոհ

120
(Թարմացված է 10:10 25.04.2021)
«Opel Zafira»-ի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ապրիլի 25-ին, ժամը 01:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1987 թ․) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գ․ Ա․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է։

«Աստղիկ» ԲԿ է հոսպիտալացվել նաև Հ․ Ե․-ն, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

120
թեգերը:
Զոհ, ավտովթար
Ըստ թեմայի
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին 3 մեքենա են բախվել. կան տուժածներ
Կեղծ ահազանգ. ինչ–որ մեկը զանգել, ասել է, որ «Փակ շուկայի» դիմաց ահաբեկչություն է լինելու
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է

38
(Թարմացված է 21:56 11.05.2021)
Վթարի հետևանքով տուժածներ կան։ Նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 11:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի  45 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ, 25-ամյա Կարեն Գալստյանի վարած Opel Astra մակնիշի, 34-ամյա Անժելա Գրիգորյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 42-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Audi մակնիշի  ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով Կ. Գալստյանի ուղևոր` Վանաձորի բնակիչ, 67-ամյա Գյուլիզար Մուրադյանը և Դ. Ավետիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Վանաձորի բժշկական կենտրոն:

Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան

38
թեգերը:
Կին, վարորդ, Վանաձորի ԲԿ, Վանաձոր, վթար
Ըստ թեմայի
Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան
Ստավրոպոլի մոտ վթարի է ենթարկվել բասկետբոլի պատանեկան թիմի ավտոբուսը. 5 աղջիկ զոհվել է
Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները
Կենտրոնի թաղապետարան

Ծեծկռտուք Կենտրոնի թաղապետարանում. վարչություններից մեկի պետին տեղափոխել են հիվանդանոց

229
(Թարմացված է 15:14 11.05.2021)
Հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանությունից ու քաշքշուկից հետո։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի Կենտրոնի թաղապետարանում այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև: Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ կայքի` առավոտ շուտ թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձևով հրահանգել է ազատել աշխատասենյակը: Այնուհետև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:

Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, որ միջադեպի ժամանակ կողքի աշխատասենյակում է գտնվել: Բարձր բղավոցներ ու հայհոյանքներ է լսել, առաջ է եկել, որ հասկանա՝ ինչ է կատարվում, բայց իրեն մոտիկ չեն թողել. «Ասացին՝ դու աղջիկ ես, գնա, գործ չունես ու չթողեցին մոտենամ, բայց սարսափելի իրարանցում էր, լսում էի նաև, որ կահույքն են քաշքշում: Այդ ընթացքում իմ սենյակում էի, հետո արդեն ոստիկանությունը եկավ»:

«Նորք–Մարաշ» ԲԿ–ում գրանցված սկանդալային դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպի գլխավոր հերոսը Արմեն Ազիզյանն է եղել: Աշխատակիցները հայտնել են, որ նա առավոտյան աշխատավայրում է եղել, սակայն հետո դուրս է եկել:

Արմեն Ազիզյանը կատարում է վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի պարտականությունները: Ավետ Պողոսյանն արձակուրդում է:

Կայքը հիշեցնում է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված` մի շարք անձինք կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ոմանք էլ աշխատավայրում լուրջ ճնշումների են ենթարկվում, խոսքը՝ «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժնի պետի, նրա տեղակալի, գլխավոր մասնագետի ու մի քանի այլ աշխատակիցների մասին է: Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ՀԺ–ին ասել էր, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ամիսներ առաջ ինքը բարձրաձայնել է թաղապետարանում տիրող ապօրինության մասին, որի առնչությամբ հիմա նաև քրեական գործ կա հարուցված:

Հակոբ Արշակյանի ու լրագրողի աղմկահարույց դեպքի առնչությամբ նորից քրգործ է հարուցվել

229
թեգերը:
Ծեծկռտուք, Երևան, Հայաստան
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը. արխիվային լուսանկար

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

9
(Թարմացված է 14:24 12.05.2021)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղ ու զսպող դաս տա Իսրայելին:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Պաղեստինում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը։

«Էրդողանն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղ ու զսպող դաս տա Իսրայելին։ Այդ նպատակով Թուրքիան կշարունակի իր նախաձեռնությունները բոլոր մակարդակներում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի նախագահը կարևորել է «Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի հայացքների համընկումները»:

Էրդողանը նաև ընդգծել է, որ հետագա էսկալացիան կանխելու համար կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի այդ հարցին ու «Իսրայելին հարձակումների դադարեցման մասին վճռական ու հստակ ազդանշաններ տա»:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին իրավիճակն Իսրայելի ու Գազայի պաղեստինյան հատվածի սահմանին կտրուկ սրվել է։ Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգը որսացել է դրանցից 200-ը: Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, դրա հետևանքով, վերջին տվյալներով, երկու օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ 10 երեխա։ Եվս 203 մարդ վիրավորվել է: Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 իսրայելցի, ավելի քան 200-ը վիրավորվել է։

Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ

9
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Իսրայելական քաղաքում երեխա է մահացել հրթիռակոծության հետևանքով
Սիրիայում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով կին ու երեխա է տուժել
Իսրայելի բանակը հայտարարել է, որ չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի կարևոր դեմքերին