Սպանության վայր, արխիվային լուսանկար

Երևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

86
Գարեգին Բաղդասարյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ սպանվածը ամիսներ առաջ էր Ավստրիայից վերադարձել Հայաստան:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանում, թիվ 54 երթուղային միկրոավտոբուսում ուղևորի սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կասկածյալը Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանն է։

Ըստ կայքի` քննչական մարմինը դիմելու է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Բաղդասարյանի նկատմամբ, որ երբ նա հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին՝ կալանավորվի:

Նույն լրատվամիջոցի տեղեկություններով` Գարեգին Բաղդասարյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ սպանվածն ամիսներ առաջ էր Ավստրիայից վերադարձել Հայաստան:

Հիշեցնենք` ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմանում, Երևանում` Պարոնյան-Լեո խաչմերուկում, թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Պատճառը եղել էր այն, որ սպանվածը` Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանը, երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր, որ պաշտպանիչ դիմակ դնի, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։

86
թեգերը:
դիմակ, հետախուզում, Սպանություն, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հանքարդյունաբերական գործարանի ավազի բունկերից դուրս է բերվել 22-ամյա երիտասարդի դի
Դժբախտ պատահար COVID-19 սպասարկող ԲԿ–ներից մեկում. 72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել․ դատախազություն
Кареты скорой помощи перед зданием медцентра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн

Վրաերթ-ավտովթար` Երևանում. կան վիրավորներ

52
Վրաերթի ենթարկվածները բարեկամներ են. մայրը, նրա անչափահաս տղան և ևս մեկ ազգական:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Երևանի  Հրաչյա Քոչարի փողոցում վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Dodge մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող 3 հետիոտնի: Այնուհետև մեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-65 մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին»,–գրում է կայքը:  

Վրաերթի ենթարկվածներն ու Dodge-ի վարորդը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածները բարեկամներ են. մայրը, նրա անչափահաս տղան և ևս մեկ ազգական:

52
թեգերը:
Վիրավոր, Վրաերթ, ավտոմեքենա, ավտովթար, Երևան

Երևանում կրկին կրակոցներ են հնչել. վիրավորը 23 տարեկան է

84
(Թարմացված է 13:32 14.05.2021)
Երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ։ Մի շարք մարդիկ են հարցաքննվել։

Երևանի Նար–Դոսի փողոցում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակ է արձակել 23-ամյա երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Վրաերթ Նոր Նորքում․ 56-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմեքենայի ապակու բեկորներ և փամփուշտի գնդակ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք` Երևանում կրակոցներ էին հնչել նաև մայիսի 8-ին, մեկ մարդ մահացել էր, մեկը` վիրավորվել։

 

84
թեգերը:
հիվանդանոց, Երիտասարդ, կրակոց, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. «Գազելը» վերածվել է ջարդոնի, 1 մարդ տեղում մահացել է
Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել. երեխան ծնվել է

ԱԺ հատուկ ու արտահերթ նիստերից մինչև Սյունիք ու փշալարված Թաղավարդ. շաբաթը` լուսանկարներով

0
(Թարմացված է 22:51 16.05.2021)
  • Փշալարով կիսված Թաղավարդը
  • ԱԺ հատուկ նիստ
  • Արցախի միակ կռունկավար կինն իր տունը կորցրել է Շուշիում, բայց ուրիշների համար տուն է կառուցում
  • Խաչիկ Պապիկյանի աշխատանքները
  • Դավիթ Գալստյանի դատավարությունը
  • Ռուսական խաղաղապահ զորքի շարասյունը Արցախում
  • Շուշի քաղաքը
  • Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Հայաստան
  • Բանտարկյալների շախմատի միջազգային օնլայն մրցաշարի մասնակից
  • Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելեց Ծիծեռնակաբերդ
Անցնող շաբաթը լի էր կարևոր իրադարձություններով. դրանց ֆոտոհաշվետվությունն է ներկայացնում Sputnik Արմենիայի ֆոտոշարքը։

Այս շաբաթը սկսվեց ԱԺ հատուկ նիստով․վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով` անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին: Նա հայտարարեց, որ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է  ժողովրդին: Իսկ շաբաթվա վերջում` արդեն արտահերթ նիստ էր` Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈւ–ի ապօրինի ներխուժման թեմայով։

Աշխատանքային այցով մեր երկիր ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը նաև հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Պատերազմից հետո Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից շուրջ 140 տուն մնացել է թշնամու վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։ Գյուղն այժմ մեջտեղից կիսված է փշալարով։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել էին Թաղավարդ։

Հիմա ադրբեջանցիներն անցնում են Արցախի՝ հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքով՝ Հադրութից Շուշի, ինչպես նաև Մատաղիսից Քարվաճառ հասնելու համար։

Արցախի Շուշի քաղաքում սեփական տունն էլ տներ է կառուցում ուրիշների համար։

Հոգեբան ու քիմիկոս Վարդան Պապիկյանն էլ Գյումրիում, իր ստեղծած մինի լաբորատորիայում օրգանական կոսմետիկ միջոցներ է  պատրաստում։

Այս ամենը ներկայացնում ենք լուսանկարներով։ Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը շաբաթվա ընթացքում այլ հետաքրքիր դրվագներ էլ է որսացել։

0
  • Փշալարով կիսված Թաղավարդը
    © Sputnik / Aram Nersesyan

    Փշալարով կիսված Թաղավարդը

  • ԱԺ հատուկ նիստ
    © Sputnik / Asatur Yesayants

    ԱԺ հատուկ նիստ

  • Արցախի միակ կռունկավար կինն իր տունը կորցրել է Շուշիում, բայց ուրիշների համար տուն է կառուցում
    © Sputnik / Aram Nersesyan

    Արցախի միակ կռունկավար կինն իր տունը կորցրել է Շուշիում, բայց ուրիշների համար տուն է կառուցում

  • Խաչիկ Պապիկյանի աշխատանքները
    © Sputnik / Armenuhi Mkhoyan

    Խաչիկ Պապիկյանի աշխատանքները

  • Դավիթ Գալստյանի դատավարությունը
    © Sputnik / Asatur Yesayants

    Դավիթ Գալստյանի դատավարությունը

  • Ռուսական խաղաղապահ զորքի շարասյունը Արցախում
    © Sputnik / Aram Nersesyan

    Ռուսական խաղաղապահ զորքի շարասյունը Արցախում

  • Շուշի քաղաքը
    © Sputnik / Aram Nersesyan

    Շուշի քաղաքը

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Հայաստան
    © Sputnik / Asatur Yesayants

    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Հայաստան

  • Բանտարկյալների շախմատի միջազգային օնլայն մրցաշարի մասնակից
    © Sputnik / Asatur Yesayants

    Բանտարկյալների շախմատի միջազգային օնլայն մրցաշարի մասնակից

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելեց Ծիծեռնակաբերդ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելեց Ծիծեռնակաբերդ

թեգերը:
Իրակլի Ղարիբաշվիլի, Սյունիք, Թաղավարդ, Արցախ, Լուսանկար, ԱԺ, Հայաստան