Սիմոն Մարտիրոսյան

Ողբերգական դեպքից հետո Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

564
(Թարմացված է 13:37 13.04.2021)
«Երևան Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո քրգործ է հարուցվել և դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակվել։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երեկ` ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում, որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի՝ 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանը հենց երեկ էր վերադարձել Մոսկվայից, որտեղ Հայաստանի ծանրամարտի հավաքականը մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը։ Նա այդ մրցումներում փոքր ոսկե մեդալ էր շահել։  

564
թեգերը:
Քրեական գործ, Վրաերթ, Սիմոն Մարտիրոսյան
Ըստ թեմայի
Սյունիքի մարզի 83-ամյա բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել
Փրկարարները գտել են Հրազդանում կորած 55-ամյա քաղաքացու դին
Ողբերգական ավտովթար` Արտաշատի կամրջի մոտ. 34–ամյա վարորդը տեղում մահացել է
Սպանության վայրը

Նոր Նորքում սպանվածը 37 տարեկան էր, վիրավորը հարազատ եղբայրն է․ նոր մանրամասներ

357
(Թարմացված է 18:23 08.05.2021)
Եղբայրները հայրենիք էին վերադարձել Ավստրիայից, առաջիկայում էլ պատրաստվում էին տեղափոխվել ԱՄՆ, քանի որ «Գրին քարտ» էին շահել։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան Նոր Նորքում հրազենով սպանված տղամարդը 37 տարեկան էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը տեղի ունեցել Դ. Մալյան և Մոլդովական փողոցների հատման վայրում։

«Հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի առաջնային մակերեսին և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թիակի անկյան վրա կլորաձև վնասվածքներով, աջ քունքային շրջանում քերծվածքով, ինչպես նաև՝ 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, 2 գնդակ, 5 պարկուճ, 9 մմ տրամաչափի 2 գազային ատրճանակի պարկուճ և 1 ինքնաձիգի շամփուր»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից էլ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցից հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ սպանվածն ու հիվանդանոց տեղափոխված անձը հարազատ եղբայրներ են: Սպանվածը Հովհաննեսն է, իսկ վիրավորը՝ Կարենը: Պարբերականի տեղեկություններով՝ վերջիններս մոտ մեկ ամիս առաջ էին եկել Ավստրիայից, պատրաստվում էին մեկնել ԱՄՆ, քանի որ «Գրին քարտ» էին շահել:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ նրանք Ավստրիայի քաղաքացիների էին։

1 / 6
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

357
թեգերը:
Սպանություն, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել. երեխան ծնվել է
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. «Գազելը» վերածվել է ջարդոնի, 1 մարդ տեղում մահացել է
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը․ նրան զինհոսպիտալ են տեղափոխել
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը

Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը․ նրան զինհոսպիտալ են տեղափոխել

27
(Թարմացված է 12:17 08.05.2021)
Վարորդին ձորից դուրս են բերել փրկարարները։ Նրան շտապ տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ քաղաքացին մայիսի 7-ին Արցախում՝ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին, իր վարած մեքենայով ընկել է ձորը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Место ДТП по трассе Степанакерт-Дрмбон (7 мая 2021). Карабах
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը

«Օգնություն ցուցաբերելու համար կանչի վայր է մեկնել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնին կից գործող Առաջաձորի հրշեջ փրկարարական ջոկի մեկ մարտական հաշվարկ: Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության ծառայողները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Сотрудники правоохранительных органов на территории ДТП по трассе Степанакерт-Дрмбон (7 мая 2021). Карабах
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը

Պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի 33-ամյա վարորդ Ա.Ֆ.-ն իր վարած «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ձորից, տեղում ցուցաբերել առաջին օգնություն։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ըստ ԱՀ ոստիկանության՝ վթարի նախնական պատճառը եղել է արագության գերազանցումը:

Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները

27
թեգերը:
վթար, ձոր, Արցախ
Ըստ թեմայի
Երևանում ավտոմեքենան հայտնվել է փոսում, վարորդին տեղափոխել են հիվանդանոց
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. «Գազելը» վերածվել է ջարդոնի, 1 մարդ տեղում մահացել է
«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին
Կաթված

Ինչպես իմանալ, որ խոլեստերինը բարձր է

0
(Թարմացված է 19:09 08.05.2021)
Ծխելը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ավելորդ քաշը, սննդի մեջ մեծ քանակի ճարպերը բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Բրիտանական «British Heart Foundation» կազմակերպության մասնագետները թվարկել են այն նախանշանները, որոնք ցույց են տալիս արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը։ «Express»–ը գրում է, որ խոլեստերինի «ավելցուկի» դեպքում դադարում է ուղեղի արյան մատակարարումը, և դա կարող է ինսուլտի՝ կաթվածի հանգեցնել:

Բացի այդ, խոլեստերինի բարձր պարունակությունն արգելափակում է արյունատար անոթները։ Դրա հետևանքով թթվածինն ու այլ սնուցող նյութեր չեն կարողանում հասնել սրտին, ինչն էլ սրտի կաթվածի է բերում։

Բժիշկների կարծիքով՝ տագնապալի նշաններից են կրծքավանդակի կամ վերջույթների ցավերը։ Հարկ է ուշադրություն դարձնել գիտակցության մթագնմանը։ Սա կարող է առաջանալ այն պատճառով, որ արյունը չի սնուցում ուղեղը։ Անհանգստացնող նախանշաններ են նաև մկանների թուլությունը, ծանր շնչառությունը և հոգնածությունը:

Բժիշկն ասել է՝ որ վտանգավոր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել մաշկի հոտով

Բժիշկները նախազգուշացնում են, որ վնասակար սովորությունները, ինչպես օրինակ՝ ծխելը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ավելորդ քաշը, սննդի մեջ մեծ քանակի ճարպերը բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կանխարգելման համար խորհուրդ է տրվում պահպանել առողջ սննդակարգ, օգտագործել մեծ քանակությամբ միրգ ու սահմանափակել սննդի մեջ ճարպի և շաքարի օգտագործումը։

Կոկորդի սեղմվածությունը կարող է շատ վտանգավոր հիվանդությունների նշան լինել. բժիշկ

0
թեգերը:
բժիշկ, շաքար, Ծխել, կաթված
Ըստ թեմայի
Ինչպես է պետք պատրաստել ու ուտել կարտոֆիլը, որ այն չվնասի օրգանիզմը
Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին
Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը