Ատրճանակ

Երևանի տան պատշգամբում մահացած են գտել ռուս գեներալի դստերը․ առկա է հրազենային վնասվածք

588
(Թարմացված է 10:14 12.04.2021)
Ըստ տեղեկությունների՝ դիակի կողքին հայտնաբերված ատրճանակը պատկանել է նրա հորը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Երևանում մահացած են գտել ռուս բարձրաստիճան զինվորականի դստերը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի տվյալներով՝ այսօր՝ ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ՝ ատրճանակ: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ժ.Հ.-ն էր, ում հայրը Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Հայտնաբերված ատրճանակն էր պատկանում է նրա հորը:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքներւ պարզելու ուղղությամբ։

588
թեգերը:
աղջիկ, Մահ, գեներալ, Երևան
Ըստ թեմայի
Գեղարքունիքում հարսանիքի ընթացքում կրակոցներ են հնչել
Կրակոցներ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ. կասկածյալներից մեկը քաղաքապետ է
Կրակոցներ Երևանում. մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել
ՃՏՊ

Ողբերգական դեպք Վայոց Ձորում. «Գազելը» վերածվել է ջարդոնի, 1 մարդ տեղում մահացել է

71
(Թարմացված է 17:19 06.05.2021)
Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ից հետո մեքենաներից մեկը մահացել է, ևս երկու հոգու տեղափոխել են բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում այսօր բախվել են «Գազելն» ու «MAN» մակնիշի բեռնատարը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի ահազանգը ստացել է ժամը 14:27-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախման հետևանքով տեղում մահացել է «Գազելի» ուղևորը։

Ըստ shamshyan.com–ի` ևս 2 հոգում տեղափոխել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Էջմիածնում սպանված երիտասարդը մենակ չի եղել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում

71
թեգերը:
բեռնատար, Մահ, վթար, Հայաստան
ՀՀ ոստիկանություն

Երևանում ավտոմեքենան հայտնվել է փոսում, վարորդին տեղափոխել են հիվանդանոց

20
(Թարմացված է 17:19 06.05.2021)
Երևանում ավտոմեքենան հայտնվել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից փորված դիտահորի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Համաձայն կայքի՝  մայիսի 5-ի գիշերը, ժամը 01:00-ին, Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Քեշիշյանը իր «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է շինարարական աշխատանքների համար փորված «Վեոլիա Ջրի» փոսում։ Պատահարի հետևանքով  Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքը տեղի է ունեցել Լենինգրադյան փողոցի 29/10 հասցեում։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

«Վեոլիա Ջրից» հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը, ոստիկանությունը հաստատեց պատահարի եղելությունը։

20
թեգերը:
ավտովթար, վարորդ, ավտոմեքենա
Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

0
(Թարմացված է 22:16 06.05.2021)
Հայցը վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Դատական գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։

«Նիկոլ Վովայի Փաշինյանի 25.04.2021թ ՀՀ նախագահի կողմից թիվ ՆՀ-80-Ա հրամանագիրը հրապարակելու պահից ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին», - գրված է գործի նկարագրության մեջ։

Այսինքն՝ փաստաբանը դատարանից պահանջում է ճանաչել ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։

Հայցը վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին, այն մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Աթանեսյան, Հայաստան