Շտապօգնություն

Կրակոցներ Երևանում. մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել

263
(Թարմացված է 21:41 09.04.2021)
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել է կրակված գնդակ:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր»  կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Նրանք ստացել են հրազենային և սուր,  կտրող–ծակող առարկայի  հարվածից վնասվածքներ:

Կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանի մոտ գործող սգո սրահներից մեկի մոտ, և այս պահին նշված վայր են ժամանում ոստիկաններն ու քննիչները: 

 Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  վարկածներից մեկով այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի  9-ի փողոցում հրազենի գործադրմամբ  տեղի ունեցած սպանության հետ:  

Դեպքի վայրի զննություն է կատարվում, որտեղ հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ և արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել  է կրակված գնդակ: Նախնական տեղեկություններով՝ Mercedes–ի վարորդը  ոչ մի կապ չունի նշված միջադեպի հետ, նա եկել է իր հարազատի  հոգեհանգստի արարողությանը:

263
թեգերը:
Վիրավոր, Երևան, կրակոց

Երևանում կրկին կրակոցներ են հնչել. վիրավորը 23 տարեկան է

75
(Թարմացված է 13:32 14.05.2021)
Երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ։ Մի շարք մարդիկ են հարցաքննվել։

Երևանի Նար–Դոսի փողոցում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակ է արձակել 23-ամյա երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Վրաերթ Նոր Նորքում․ 56-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմեքենայի ապակու բեկորներ և փամփուշտի գնդակ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք` Երևանում կրակոցներ էին հնչել նաև մայիսի 8-ին, մեկ մարդ մահացել էր, մեկը` վիրավորվել։

 

75
թեգերը:
հիվանդանոց, Երիտասարդ, կրակոց, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. «Գազելը» վերածվել է ջարդոնի, 1 մարդ տեղում մահացել է
Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել. երեխան ծնվել է
Գյումրու բժշկական կենտրոն

Գյումրիում 24–ամյա մոտոցիկլավարը դպրոցականի է վրաերթի ենթարկել

54
(Թարմացված է 20:55 13.05.2021)
Վրաերթի ենթարկվածը 15 տարեկան աղջիկ է։ Նա մոտոցիկլավարն ու ևս մեկը տեղափոխվել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Այսօր Գյումրիում մոտոցիկլետի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 14:30-ի սահմանում Վ. Սարգսյան 8ա հասցեի դիմաց Գյումրու բնակիչ, 24-ամյա Արթուր Սուքիասյանն իր վարած մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել Գյումրու բնակիչ, 15-ամյա Իսկուհի Մ.-ին և առաջ ընթանալիս վթարի ենթարկվել ու կողաշրջվել:

Պարզվել է` ով է Նոր Նորքում եղբայրներից մեկին սպանած, մյուսին վիրավորած տղամարդը

Սուքիասյանը, նրա ուղևորուհին` Գյումրու բնակիչ, 21-ամյա Շուշանիկ Գրիգորյանն ու վրաերթի ենթարկված Իսկուհի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Նյութեր են նախապատրաստվում։

Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է

54
թեգերը:
Վրաերթ, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից
Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել. երեխան ծնվել է
«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը․ նրան զինհոսպիտալ են տեղափոխել
Մակրոնն ու Փաշինյանը

Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Նիկոլ Փաշինյան

0
(Թարմացված է 20:15 14.05.2021)
Էմանուել Մակրոնն ասել է, որ դիտարկում է Սյունիքի սահմանների հարցի տեղափոխումը ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ ես հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի հետ, և Մակրոնի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ։ Ավելին, նա ասել է, որ դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։ Ասել է, որ անվտանգության ՄԱԿ–ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց` կարևոր է, որ այս թեմայով անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն։ Փաշինյանը հավելեց` Հայաստանը հետևում է այդ գործընթացներին։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին

0
թեգերը:
Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան, Ֆրանսիա, Հայաստան
Ըստ թեմայի
Սև լիճը ՀՀ հարավային ամենանեղ հատվածում է. Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի նպատակը
ՀԱՊԿ–ով գործարկել ենք մեխանիզմ, որը քաղաքական և ուժային լուծում է նախատեսում. Փաշինյան
Ադրբեջանցիների հետ բանակցություններն ընդհատվել են. Փաշինյան