«Սուրմալու» առևտրի կենտրոն

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում․ տեսանյութ

732
(Թարմացված է 11:05 06.04.2021)
Գիշերը դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Ապրիլի 6-ի գիշերը խոշոր հրդեհ է տեղի բռնկվել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում: 

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար, ՓԾ գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։

Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ. մանրամասներ «Սուրմալուի» հրդեհից

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․դեպքի վայր են ժամանել  ԱԻՆ ՓԾ  Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։  

732
թեգերը:
«Սուրմալու» առևտրի կենտրոն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, Երևան
Սարդարապատ գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել

Սարդարապատ գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ

170
(Թարմացված է 09:01 21.04.2021)
«Մերսեդեսի» 26-ամյա վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ապրիլի 20-ին, ժամը 23:22-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1995 թ․) և «Range Rover» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1984թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ա. Ա.-ն հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Գ. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

170
թեգերը:
Զոհ, Սարդարապատ, ավտովթար
Ըստ թեմայի
Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով
Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին
Շղթայական վթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար ֆուտբոլիստի, կան տուժածներ
Արխիվային լուսանկար

Գյումրիում ամուսինը սպանել է կնոջը հարևանի տանը

488
(Թարմացված է 08:27 21.04.2021)
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գևորգյանը Sputnik Արմենիային մանրամասներ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Գյումրիում ապրիլի 20-ին՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, 69-ամյա տղամարդը հարևանի տանը սպանել է 65-ամյա կնոջը: 

Դեպքը տեղի է ունեցել Շիրակացի փողոցի տներից մեկում: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գևորգյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ նախնական տեղեկությունների համաձայն, կինը եղել է հարևանի տանը: Կնոջ հետևից նույն բնակարան է գնացել ամուսինը, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Կենցաղային հարցի շուրջ վիճաբանելով կնոջ հետ՝ նա դանակով հարվածել է որովայնի ու կրծքավանդակի հատվածին՝ պատճառել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերքեր:

«Գյումրի» ԲԿ-ում գրանցվել է կնոջ կենսաբանական մահը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Դիտավորյալ սպանություն)։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է կնոջ ամուսինը՝ 1952 թվականին ծնված Վ. Մ-ն։

ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է ձեռքերը վեր պարզած 13-ամյա տղային. տեսանյութ

Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:

488
թեգերը:
Գյումրի, Սպանություն
Ըստ թեմայի
Սպանել են 37–ամյա տղամարդուն և պատահական ականատեսին. դիակները հայտնաբերվել են
Պետերբուրգի գլխավոր նեֆրոլոգը խոստովանել է, որ ինքն է սպանել կնոջը. Սեյրան Հարությունյան
Մոսկվայում սպանել են ադրբեջանցի «օրենքով գողին». կադրերը հայտնվել են համացանցում
Военнопленные, прибывшие из Баку в Армению, выходят из самолета (14 декабря 2020). Еревaн

Նաիրա Զոհրաբյանը գերիների մայրերի նամակը հանձնել է ԵԽԽՎ–ում գերմանացի գործընկերներին

0
(Թարմացված է 15:19 21.04.2021)
Զոհրաբյանը գերմանական նախագահությանն է փոխանցել թե՛ Կարմիր խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ 300 է:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ԲՀԿ–ական պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է գերմանական նախագահության անդամների հետ` նրանց փոխանցելով հայ ռազմագերիների մայրերի նամակն ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Տեկեղությունը հայտնում է Զոհրաբյանը` Facebook–ի իր էջում գրառում կատարելով։

«Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար»,–գրել է նա։

Զոհրաբյանը հայտնել է նաև, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային, և ԵԽ Նախարարների կոմիտեում հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է: Իսկ եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի և վիճակի մասին տեղեկատվություն:

Զոհրաբյանը տեղեկացրել է նաև, որ գերմանական նախագահությանն է փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է: Զոհրաբյանը նաև տեսանյութեր է տրամադրել նրանց։

«Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները։ Ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ, և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է»,–գրում է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել են մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։

Գրանցվածների մեջ էին Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, նաև Կանադայի ներկայացուցիչներ։

 

0