ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանյան բնակարաններից մեկում այսօր հայտնաբերված 26–ամյա կնոջ ու 7 տարեկան դստեր մահվան պատճառը եղել է շմոլ գազը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այսօր`ժամը 00:40-ին, Արաբկիր շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը:
«Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 26-ամյա կնոջ և նրա 7-ամյա դստեր դիերը, որոնց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Համաձայն վերջիններիս մահվան մասին բժշկական վկայականի պատճենների՝ նրանց մահվան պատճառն է հանդիսացել «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով:
Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Այսօր Տավուշի մարզում թունավորման հետևանքով երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 09։26-ին տեղեկություն է ստացել, ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին Գետահովիտ գյուղից նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղում բնակվող ընտանիքի 4 անդամներ` 41–ամյա ծնողներն ու 12 և 14 տարեկան երեխաները։
Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. 81-ամյա կինը տեղում մահացել է
12-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է։ Ընտանիքի մյուս անդամներին տեղափոխել են Երևան` ծնողներին` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, երեխային «Մուրացան» մանկական կլինիկա։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանում, թիվ 54 երթուղային միկրոավտոբուսում ուղևորի սպանության մեջ կասկածվող Գարեգին Բաղդասարյանն ինքնակամ ներկայացել է Արտաշատի ոստիկանություն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` այժմ նրան ոստիկանության Արտաշատի բաժնից տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ՝ նախաքննական մարմին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գարեգին Բաղդասարյանն Արտաշատ քաղաքի բնակիչ է, 58 տարեկան։
Երեկ հայտնի էր դարձել, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք` ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմանում, Երևանում` Պարոնյան-Լեո խաչմերուկում, թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Պատճառը եղել էր այն, որ սպանվածը` Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանը, երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր, որ պաշտպանիչ դիմակ դնի, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տեղեկացնում է նախարարության կայքը։
Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:
ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է հանդիսանալ այս բնագավառի զարգացման համար։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:
Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև «e-tax», «e-police» ծառայությունների, ինչպես նաև «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման, ակտիվացման ուղղությամբ: Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:
Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար
Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշերը: