Ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենա

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են

72
(Թարմացված է 16:25 29.03.2021)
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և տուժածների ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Այսօր Աբովյան քաղաքում` հակատուբերկուլյոզային դիսպանսերի մոտ, ճակատ-ճակատի են բախվել «Toyota»-ն ու «Lada»-ն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14։45-ի սահմանում։ Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Մինչ քննիչներն աշխատել են դեպքի վայրում, հիվանդանոցից ահազանգել են, որ տուժածներից մեկը մահացել է։

Հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Նշենք, որ ըստ ոստիկանության տվյալների` անցած 3 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 41 ՃՏՊ:

Մանվել Գրիգորյանի աներորդուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

 

72
թեգերը:
Մահ, Աբովյան, վթար, Հայաստան
Արխիվային լուսանկար

Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

131
(Թարմացված է 09:34 16.04.2021)
Այրվել են տաղավարը՝ մոտ 20 քմ, մասամբ գույքը, վնասվել են տաղավարի կառուցատարրերը:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Գյումրի քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ արազանգը Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են ապրիլի 16-ին, ժամը 04։10-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տերյան փողոցում գտնվող սննդի տաղավարում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:28-ին, մարվել՝ 04:54-ին: Այրվել են տաղավարը՝ մոտ 20 քմ, մասամբ գույքը, և վնասվել տաղավարի կառուցատարրերը:

«Ձյունիկից» հետո սա ամենախոշոր հրդեհն է. «Սուրմալուի» հրդեհը` լուսանկարներում

131
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), պայթյուն, հրդեհ, Գյումրի
Ըստ թեմայի
Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ. մանրամասներ «Սուրմալուի» հրդեհից
Հրդեհ Երևանում. փրկարարները մոտ 50 բնակչի են տարհանել
Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում. 30 քաղաքացու տարհանել են
Արխիվային լուսանկար

Ոստիկանությունը պարզել է վրաերթի զոհ դարձած երիտասարդների ինքնությունը

302
(Թարմացված է 13:55 15.04.2021)
«Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04.30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են։ Վարորդը եղել է անսթափ վիճակում։

302
թեգերը:
Զոհ, Վրաերթ
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են
Վրաերթի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են մահացել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
«Մենք սպասում ենք նրանց». բողոքի ակցիա` ՄԱԿ–ի գրասենյակի և ՌԴ դեսպանատան առջև
Սիմոն Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

31
(Թարմացված է 12:43 16.04.2021)
Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը խոստանում է առաջիկայում տեղեկատվություն տրամադրել քրգործի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթը դժբախտ պատահար է։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` հայտնելով, որ փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ համատեղ ստանձնելու են Մարտիրոսյանի պաշտպանությունը։

Ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում (որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին) վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին։ Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

«Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»,–գրել է Ասլանյանը։

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Նա նաև նշել է, որ այս պահին դեպքի առնչությամբ հնչող առանձին հարցերին պատասխանել չեն կարող, սակայն խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

31
թեգերը:
ծանրամարտ, Մահ, Վրաերթ, Սիմոն Մարտիրոսյան
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար COVID-19 սպասարկող ԲԿ–ներից մեկում. 72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից
Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ