ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 13:30-ի սահմանում, Երևանի բնակիչ, 38-ամյա Գարեգին Մանասյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ-ին իր վարած BMW X6 6 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում:
Վթար Երևանում. մեքենան կողաշրջվել է ու վնասել բենզալցակայանի գույքի մեծ մասը
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է նրանց ինքնությունը:
Ողբերգական վթար Շիրակի մարզում. «07»-ը բախվել է բեռնատարին, ուղևորուհին տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Երևանում մահացած են գտել ռուս բարձրաստիճան զինվորականի դստերը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ այսօր՝ ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ՝ ատրճանակ: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ժ.Հ.-ն էր, ում հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Հայտնաբերված ատրճանակն էր պատկանում է նրա հորը:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքներւ պարզելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ժամեր առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 13:40-ին մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Վարդավանք գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վթարի վայրում պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են 52-ամյա Հ․Փ․-ի վարած «VAZ-2106» և 64-ամյա Ա․Գ․-ի վարած «VAZ-2121» մակնիշների ավտոմեքենաները։
Երկու մեքենաներում էլ ուղևորներ են եղել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդներն ու ուղևորներ 33-ամյա Հ․ Ա․-ն, Ն․ Ղ․-ն, 35-ամյա Հ․ Խ․- ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Կապանի ԲԿ:
Վթարի վայր հասած փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 39-ամյա ուղևոր Ա․ Խ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նա ևս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։
Վթարված գնացք, զոհեր, վիրավորներ, փրկարարներ. Թայվանի ողբերգությունը` լուսանկարներով
Բժիշկները տուժածներ Ն․ Ղ․-ի, Հ․ Խ․-ի և Հ․ Փ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա․ Խ․-ի և Ա․ Գ․-ինը՝ ծանր, իսկ Հ․ Ա․-ինը՝ միջին ծանրության։