ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վաղ առավոտյան՝ ժամը 07։30-ի սահմանում, Արշակունյաց 23 հասցեի դիմաց BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի մոտ կայանված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։
Բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է՝ վնասելով բենզալցակայանի գույքի մեծ մասը, այդ թվում՝ արտաքին լուսավորման ու լիցքավորման սարքերը, իսկ BMW-ն բախման վայրից շուրջ 80 մետր առաջ է ընթացել։
Վթարից հետո BMW-ի վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից: Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը: Իսկ «07»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ:
Կայքը հայտնում է նաև, որ Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման բաժնի աշխատակիցները տարածքը մաքրել են վթարի հետևանքով թափված վնասված դետալներից։
Ողբերգական վթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ապրիլի 20-ին, ժամը 23:22-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1995 թ․) և «Range Rover» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1984թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ա. Ա.-ն հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները Գ. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Գյումրիում ապրիլի 20-ին՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, 69-ամյա տղամարդը հարևանի տանը սպանել է 65-ամյա կնոջը:
Դեպքը տեղի է ունեցել Շիրակացի փողոցի տներից մեկում: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գևորգյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ նախնական տեղեկությունների համաձայն, կինը եղել է հարևանի տանը: Կնոջ հետևից նույն բնակարան է գնացել ամուսինը, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։
Կենցաղային հարցի շուրջ վիճաբանելով կնոջ հետ՝ նա դանակով հարվածել է որովայնի ու կրծքավանդակի հատվածին՝ պատճառել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերքեր:
«Գյումրի» ԲԿ-ում գրանցվել է կնոջ կենսաբանական մահը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Դիտավորյալ սպանություն)։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է կնոջ ամուսինը՝ 1952 թվականին ծնված Վ. Մ-ն։
ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է ձեռքերը վեր պարզած 13-ամյա տղային. տեսանյութ
Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բաց է միջպետական լայն համագործակցության համար, ձգտում է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը։
«Արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրադրությունը կայունացնելու, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար։ Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել, որպեսզի հաջողվի դադարեցնել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունը», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Նա հավելել է` փոխադարձ հարգանքի հիման վրա է, որ Մոսկվան հարաբերություններ է կառուցում աշխարհի պետությունների բացարձակ մեծամասնության հետ Ասիայում, Լատինական Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայի շատ երկրների հետ:
ՌԴ նախագահի խոսքով ՝ Ռուսաստանը հետևողականորեն ընդլայնում է համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության, BRICS-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի դաշնակիցների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են