ՀՀ ոստիկանություն

Ողբերգական դեպք Երևանում․ բետոնի գործարանում հայտնաբերվել է 25-ամյա աշխատակցի դին

182
(Թարմացված է 13:29 10.03.2021)
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Զ և Դ» ՍՊԸ-ի բետոնի գործարանում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 25-ամա երիտասարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ`ժամը 13։40-ի սահմաններում։ Նշվում է, որ Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղի 3/20 հասցեում գտնվող գործարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

«Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 25-ամյա Վաղարշակ Խաչատրյանն էր, որն աշխատում էր «Զ և Դ» ՍՊԸ-ում՝ որպես օպերատորի օգնական, և աշխատանքի ժամանակ շեբեն և ավազ տեղափոխող հաստոցը նրան քշել տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

182
թեգերը:
տղա, Մահ, գործարան, Երևան
Արխիվային լուսանկար

Հայաստանում նոր երկրաշարժ է գրանցվել

224
(Թարմացված է 14:31 05.05.2021)
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևելք երկրաշարժ է եղել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ այսօր գրեթե նույն վայրում՝ Վայոց Ձորի Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք, կրկին երկրաշարժ էր գրանցվել։ Ուժգնությունը կազմել էր 2.3 մագնիտուդ։ 

224
թեգերը:
Ելփին, Հայաստան, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանը հավանական երկրաշարժից չի տուժի. ռուս մասնագետ
Թուրքիայի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Երևանի մոտակայքում օրվա մեջ 2–րդ երկրաշարժն է գրանցվել. այն զգացել են Արարատի մարզում
Սպանություն Էջմիածնում

Էջմիածնում սպանված երիտասարդը մենակ չի եղել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում

307
(Թարմացված է 12:39 05.05.2021)
Ենթադրյալ հանցագործը երիտասարդներին սպանելու նպատակով անկանոն կրակոցներ է արձակել Էջմիածնում։ ՔԿ–ն լուսանկարներ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Վազգեն Առաջին փողոցում մի երիտասարդ է սպանվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով` սպանվածը քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։

«2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ»,– նշված է ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած  անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վերոնշյալ երիտասարդներին  սպանելու նպատակով, ապօրինի պահվող  ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել  տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի:

Сотрудники правоохранительных органов работают на месте преступления (4 мая 2021). Эчмиадзин
Սպանություն Էջմիածնում

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

1 / 3
Սպանություն Էջմիածնում

Դժբախտ պատահար Արմավիրում. տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել

307
թեգերը:
Էջմիածին, Սպանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում 14-րդ հարկից ընկած կինը նույն շենքի բնակիչ էր. նոր մանրամասներ
Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
«Արաբկիր» բուժկենտրոն են տեղափոխել 3 երեխայի, ևս մեկը մեկուսացվել է
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Վազգեններին շան պես կապել ենք. Թաթոյանը ներկայացրել է հայատյացության նոր դրսևորումները

87
(Թարմացված է 00:19 06.05.2021)
Թաթոյանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի  - Sputnik. «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսպես է վերնագրել իր նոր արտահերթ զեկույցը (անգլերենով): Տեղեկությունը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Facebook–ի իր էջում։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը՝ ԵԽԽՎ–ում

Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակը» ադրբեջանական ընկալումներում:

Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանականդ ընկալումների մի քանի օրինակ։

  • Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն:
  •  Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են:
  • Ռազմական ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում է:
  • Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան):
  •  Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի:
  • Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:

«Այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն»,–գրել է Թաթոյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:

Հիշեցնենք` Բաքվում բացվել է ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների մանեկեններ։

87
թեգերը:
Բաքու, պուրակ, զինծառայող, միջազգային կառույցներ, Ադրբեջան, Հայաստան, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ
Գլխատումներ, մահացածների նկատմամբ անարգանք․ ՄԻՊ-ը 297 տեսանյութ ու լուսանկար է վերլուծել
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց