ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում։ Մեքենայի 33–ամյա վարորդը տեղում է մահացել, իսկ 33–ամյա ուղևորը հիվանդանոցում ուշքի չգալով է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` մարտի 7–ին, ժամը 04:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1988 թ.) բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։ Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա․ Խ․, ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Խ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կան տուժածներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 18:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում»,–գրում է կայքը:
Նշվում է, որ վթարի հետևանքով 3 մարդ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Մինչ ավտոմեքենան քարշակով տեղափոխվում էր ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանյան լճում հայտնաբերված դիակի ինքնության և մահվան հանգամանքների մասին։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ արդեն 4 անձ է ձերբակալվել։ Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ` 31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ` 28 ամյա Թաթուլ Մ.-ն կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի 7-ից որպես անհետ կորած որոնվող, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու մեջ:
Կայքը գրում է, որ դեռևս մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ի երեկոյան եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհետ կորել է: Նույն օրը ոստիկանության ծառայողները սկսել են որոնողական աշխատանքներն ու մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձանց բերման ենթարկվել։ Նշվում է, որ նրանցից մեկը տվել է խոստովանական ցուցմունք։
Ըստ դրա՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Էդգար Ա.-ն սպանվել է։ Նրա դին նետել են գետն ու այսօր այն հայտնաբերվել է Երևանյան լճում։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերել։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 12։28-ին։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ուրախացրել է հետևորդներին թարմ լուսանկարներով։ Նա հրապարակել է ֆոտաշարք, որտեղ ներկայացել է զինվորական նախշերով կարճ զգեստով և երկարաճիտ կոշիկներով։
«Լեյտենանտ Քիմը պատրաստ է պատերազմի», – մեկնաբանել է լուսանկարը Քիմի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը։
Քիմը լուսանկարին կից ոչինչ չի գրել, պարզապես տեղադրել է զինվորական գույներով ` կանաչ, սև, շագանակագույն և սպիտակ սրտիկներ։
View this post on Instagram
Մեկնաբանություններում, իհարկե, հայ հետևորդներ են հայտնվել։ Ինստագրամի օգտատեր Արման Գասպարյանը գրել է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը կհավանի այս փոստը»։ Մեկն էլ գրել է` «Քիմն Արցախ է գնում»։
Քիմ Քարդաշյանը երկու անգամ է եղել պատմական հայրենիքում։ 2015-ին նա եկել էր Հայաստան ամուսնու, դստեր և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ, մասնակցելու Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումներին։ 2019-ին էլ Քիմը մասնակցել էր WCIT–2019 ՏՏ համաշխարհային կոնգրեսին, ինչպես նաև նկարահանումներ էր անցկացրել Գառնիի տաճարում, մկրտվել Էջմիածնի Մայր տաճարում։
2019-ի հոկտեմբերի 7-ին Էջմիածի Մայր Աթոռ եկեղեցու մկրտարանում մկրտվել են Քիմը, նրա երեք երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն, Փսալմը, Քիմի քույր Քորթնին, Քորթնիի երեք երեխաները՝ Մեյսոնը, Պենելոպեն և Ռեյնը։ Քիմն իր ավագ դստերը` Նորթ Ուեսթին, մկրտել էր 2015-ին Երուսաղեմի Սբ Հակոբյանց հայկական եկեղեցում։ Այդ ժամանակ էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Քիմը ամուսնու` Քանյե Ուեսթի և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ եկել էր Հայաստան, ապա մկրտության համար մեկնել Իսրայել։
Քիմի, Քորթնիի, Քլոեյի հայրը փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է, որը մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկան հասակում։ Նա հայտնի էր դարձել ամերիկյան ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։ Դատարանը չկարողացավ ապացուցել, որ Սիմփսոնը սպանել է իր կնոջը և նրա սիրեկանին։



