ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Մոտ մեկ ժամ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ա. Քարհանյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել շուկայի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մեջ:
Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում բուժօգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու, որից 3-ը հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, 2-ն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կրպակի ներսում գտնվող մի քանի աշխատակիցներ չեն տուժել, սակայն կոտրվել են կրպակի ապակիները, թափվել ու վնասվել են գույքն ու ծաղիկները:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների և ծաղկի կրպակի սեփականատիրոջ ինքնությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմանում Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացուն` 76-ամյա Միրզա Աբրամովին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Honda Elison»-ը․ կա զոհ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող շոգեբաղնիքի հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։50-ին։ Այրվել են շոգեբաղնիքի կառուցատարրերը՝ 15 քմ, հարակից սրահի առաստաղի ծածկից 20 քմ, ջերմահարվել՝ 30 քմ, մասամբ այրվել է սրահի գույքը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները տարհանել են չորս քաղաքացու։ Մեկ տուժած հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: