ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Կոտայքի մարզ Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի շենքերից մեկի բակում այսօր դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փետրվարի 18-ին` ժամը 07։48-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ շենքի բակում կրպակ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ողբերգական դեպք Հովտաշատում․ պայթյունի հետևանքով տղամարդ է մահացել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:16-ին, մարվել՝ 08:47-ին: Կրպակում (մոտ 15 քմ) այրվել են կենցաղային իրեր և տանիքի փայտյա կառուցատարրեր (մասամբ). ներսում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։
Ոստիկանները մոտ 1 ամիս որոնելուց հետո 63-ամյա կնոջ դին հայտնաբերել են Երևանի ծայրամասում
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Մարտի 1-ին, ժամը 19:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի պոլիլինիկայի մոտակաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում բախվել են «Opel Vectra G» (վարորդ՝ Կ․ Ս․) և «Volkswagen Touareg» մակնիշների (վարորդ՝ Ա․ Վ․) ավտոմեքենաները։
Փրկարարները փակել են «Opel Vectra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդ Կ․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 մարդ էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղն էր, իսկ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, մարզերից 7–ում ձյուն է տեղում. ԱԻՆ