Ոստիկանության ավտոմեքենա

Մահվան ելքով ավտովթար Երևանում. կա մեկ զոհ, երկու վիրավոր

270
(Թարմացված է 22:31 17.02.2021)
Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառ դարձած ավտոմեքենայի վարորդը փախուստի է դիմել։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Այսօր՝ փետրվարի 17-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ինչի հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր. գրում է Shamshyan.com-ը։

«Ժամը 21:00-ի սահմաններում Դավիթ Բեկ 134/4 հասցեի դիմաց բախվել են Toyota Passo և քարշակ Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է: Դեպքի վայր ժամանակ շտապօգնության բժիշկներն արձանագրել են Toyota-ի մոտ հայտնաբերված քաղաքացու մահը։ Եվս երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց»,–նշված է կայքում։

Դեպքի վայր է ժամանել է Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը:

Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից քարշակին բախվելն և վթարային իրավիճակ ստեղծելը։ Վերոհիշյալ մեքենան վթարի վայրից դիմել է փախուստի, իսկ քարշակն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Toyota-ին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը:

Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է

270
թեգերը:
Մահ, Երևան, ավտովթար
Ըստ թեմայի
«Եռաբլուրի» դիմաց վթար է տեղի ունեցել. 1 մարդ մահացել է, 4-ին հիվանդանոցներ են տեղափոխել
Ողբերգական վթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Արխիվային լուսանկար

Հրդեհ՝ Երևանի «Ավան Պլազա» հյուրանոցում. կա մեկ տուժած

34
(Թարմացված է 08:28 26.02.2021)
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող շոգեբաղնիքի հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։50-ին։ Այրվել են շոգեբաղնիքի կառուցատարրերը՝ 15 քմ, հարակից սրահի առաստաղի ծածկից 20 քմ, ջերմահարվել՝ 30 քմ, մասամբ այրվել է սրահի գույքը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները տարհանել են չորս քաղաքացու։ Մեկ տուժած հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

34
թեգերը:
հրդեհ, Հյուրանոց, Երևան
Ըստ թեմայի
Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել
Խոշոր հրդեհ Վոլգոգրադի շուկայում. 150 մարդու են տարհանել
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել
Արխիվային լուսանկար

Mercedes-ը բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկին. վարորդը մահացել է. տեսանյութ

213
(Թարմացված է 10:37 25.02.2021)
Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում նախ բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին ու կոտրել դրանք։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Այս գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել կինոթատրոնի տուֆե հսկայական սյուներից մեկին:

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցման երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են:

Փրկարարները Մ. Դ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։

213
թեգերը:
Մահ, վթար, Երևան
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 17–ամյա երիտասարդ է մահացել
Մահվան ելքով ավտովթար Երևանում. կա մեկ զոհ, երկու վիրավոր
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է
Կարեն Վրթանեսյան

Ինչո՞ւ է Փաշինյանը 180 աստիճանով փոխում իր որոշումները. Կարեն Վրթանեսյան

0
(Թարմացված է 13:56 26.02.2021)
Կարեն Վրթանեսյանը մեր եթերում նշել է, որ իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ 
Ինչո՞ւ է Փաշինյանը 180 աստիճանով փոխում իր որոշումները. Վրթանեսյանը` ՌԴ հետ համագործակցության մասին

ԶՈւ բարեփոխումների և Ռուսաստանի հետ համագործակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան դատարկախոսություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակում 180 աստիճանով փոխում է իր դիրքորոշումները։ Իր նպատակն այս պահին իշխանությունը պահելն է»,- ասաց նա։

Նրա կարծիքով` իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա որևէ հայտարարություն անելիս առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարություն տարածում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ 

«Եթե այդ պահին, այդ վայրկյանին իրեն թվում է, որ սա է պետք իշխանությունը պահպանելու համար, ապա ինքը դա է անելու, միայն թե մեկ օր կամ մեկ շաբաթ ավել կառավարական աթոռին նստի»,- նշեց Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։

Իսկ նախօրեին` փետրվարի 25-ին, կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը` խոսելով ԶՈւ բարեփոխումների մասին, ասել է, որ այդ բարեփոխումների շրջանակում ՀՀ-ն նախատեսում է էլ ավելի սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ։

0
Ըստ թեմայի
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
Նիկոլ Փաշինյանը բանակի մասին 2 փաստ է հայտնել
Նիկոլ Փաշինյանը փորձում է համբերությունից հանել Օնիկ Գասպարյանին. Վազգեն Մանուկյան