Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Ոստիկանները մոտ 1 ամիս որոնելուց հետո 63-ամյա կնոջ դին հայտնաբերել են Երևանի ծայրամասում

89
(Թարմացված է 14:18 16.02.2021)
Դեպքի վայրում մահացածի հարազատներն ասել են, որ առաջին օրվանից թե՛ իրենք, թե՛ ոստիկանության ծառայողները ամեն օր կատարել են որոնողական աշխատանքներ, մի քանի անգամ օգտագործել են դրոններ և շներ։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Ոստիկանները մոտ 1 ամիս որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ 63-ամյա Անահիտ Սմբատյանի դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի դին հայտնաբերվել է այսօր 3-րդ գյուղից դեպի Սպանդարյան կայարան տանող հատվածի հարակից դաշտում։

«Այս պահին դիակի հայտնաբերման վայրում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կայքի փոխանցմամբ` դեպքի վայրում մահացածի հարազատներն ասել են, որ առաջին օրվանից թե՛ իրենք, թե՛ Ոստիկանության ծառայողները ամեն օր կատարել են որոնողական աշխատանքներ, նույնիսկ մի քանի անգամ օգտագործել են դրոններ և ոստիկանության կինոլոգիայի շներ։

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 17–ամյա երիտասարդ է մահացել

89
թեգերը:
ոստիկան, Դիակ, Կին, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
Ըստ թեմայի
Երևանում տանտերը հարձակվել է կանչի գնացած շտապօգնության մեքենայի վարորդի վրա և ծեծել նրան
Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա աղջիկն ընկել է 11-րդ հարկից
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Մոմեր. արխիվային լուսանկար

Ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղը

429
(Թարմացված է 11:10 01.03.2021)
Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 մարդ էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղն էր, իսկ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է։ 

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, մարզերից 7–ում ձյուն է տեղում. ԱԻՆ

429
թեգերը:
Երևան, Մահ, քահանա, վթար
Ըստ թեմայի
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Գարեգին Բ–ն վթարի չի ենթարկվել․ Մայր աթոռը հերքում է լուրը
Շտապօգնության մեքենա

Առինջում բախվել են Toyota Alphard–ն ու Grand Cherokee–ն. կա տուժած

27
(Թարմացված է 10:28 01.03.2021)
Վթարը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, ահազանգով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Կոտայքի մարզի Առինջ գյուղի կամարի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգը Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են փետրվարի 28-ին` ժամը 23:56-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «Toyota Alphard» և «Grand Cherokee» (վարորդ՝ Մ․ Տ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները Մ․ Տ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Վրաերթ Արարատի մարզում. տղամարդը մի քանի մետր շպրտվել է ու տեղում մահացել

27
թեգերը:
հիվանդանոց, Կոտայք, ավտովթար, վթար
Ըստ թեմայի
Գարեգին Բ–ն վթարի չի ենթարկվել․ Մայր աթոռը հերքում է լուրը
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 1 մարտի, 2021

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

0
(Թարմացված է 20:38 01.03.2021)
Եզդիական համայնքի ներկայացուցիչը նշեց` վարչապետի հրաժարականը պահանջում է առաջին արցախյանի ժամանակ իր ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իր քրոջ տղայի անունից։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Եզդիական համայնքի այն անձինք, որոնք սեպտեմբերի 27-ին կանգնած էին հայոց բանակի կողքին, միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչ Այսեր Իսոյանը։

«Եզդիական ջոկատը այսօր դեռ հերթափոխում է սահմանին։ ՊՆ–ի կազմում եզդիական առանձին ստորաբաժանում կստեղծվի, որը ցույց կտա, որ եզդին հայոց հարցի պահանջատերն է։ Մենք` 100 000 եզդիներս, կանգնած ենք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, սպայական և հրամանատարական կազմի կողքին»,–ասաց նա։

Իսոյանը հիշեցրեց, երբ զոհված եզդիներից մեկին հողին են հանձնում, ծածկում են երկու դրոշով` ՀՀ–ի և եզդիների, քանի որ երկուսն էլ իրենց համար նույն խորհրդանիշն ունեն։ Իսոյանի խոսքով` հայ–եզդիական հզոր բանակը հարվածելու է ՀՀ իշխանության քթին։

«Ես Փաշինյանի հրաժարականը պահանջում եմ առաջին արցախյանի ժամանակ իմ ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իմ քրոջ տղայի անունից։ Հավաքի քեզ նմաններին ու գնա»,–ասաց Իսոյանը։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

0
թեգերը:
հանրահավաք, եզդի, ընդդիմություն
Ըստ թեմայի
Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան
Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով
Մենք պետք է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնենք. Մելքումյան