Գորիս, արխիվային լուսանկար

Ինքնասպանություն Գորիսում. 30–ամյա բնակիչն ինքնաձիգով կրակել է ծնոտին, դին գտել են տանը

85
(Թարմացված է 13:30 12.02.2021)
Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է «АК» տեսակի ինքնաձիգ, ապահովիչը` մենահատ կրակի դիրքում, փամփշտանոցում` 1 փամփուշտ:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Գորիսում 30–ամյա մի տղամարդ ինքնասպան է եղել` ծնոտին կրակելով «АК» տեսակի ինքնաձիգից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության` 2021թ. փետրվարի 12-ին` ժամը 02:20-ին, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժինը ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնից հաղորդում է ստացել, որ քաղաքի տներից մեկում գտնվում է նույն տան՝ 1991թ. ծնված բնակչի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի վայր են մեկնել վերոնշյալ քննչական բաժնի քննիչները և իրականացրել զննություն:

Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 12-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի 30-ամյա բնակիչը, իր տան ննջասենյակում, ապօրինի կերպով ձեռք բերված ու պահված հրազեն հանդիսացող «АК» տեսակի ինքնաձիգից ծնոտի ուղղությամբ կրակոց արձակելու եղանակով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխել է ԱԺ պատգամավորը

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է «АК» տեսակի ինքնաձիգը` ապահովիչը մենահատ կրակի դիրքում, փամփշտանոցում` 1 փամփուշտ: Վերցվել են կրակոցի արգասիքներ, հագուստներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային

85
թեգերը:
ինքնասպանություն, Գորիս, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
Արխիվային լուսանկար

Հրդեհ՝ Երևանի «Ավան Պլազա» հյուրանոցում. կա մեկ տուժած

42
(Թարմացված է 08:28 26.02.2021)
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող շոգեբաղնիքի հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։50-ին։ Այրվել են շոգեբաղնիքի կառուցատարրերը՝ 15 քմ, հարակից սրահի առաստաղի ծածկից 20 քմ, ջերմահարվել՝ 30 քմ, մասամբ այրվել է սրահի գույքը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները տարհանել են չորս քաղաքացու։ Մեկ տուժած հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

42
թեգերը:
հրդեհ, Հյուրանոց, Երևան
Ըստ թեմայի
Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել
Խոշոր հրդեհ Վոլգոգրադի շուկայում. 150 մարդու են տարհանել
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել
Արխիվային լուսանկար

Mercedes-ը բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկին. վարորդը մահացել է. տեսանյութ

244
(Թարմացված է 10:37 25.02.2021)
Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում նախ բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին ու կոտրել դրանք։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Այս գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել կինոթատրոնի տուֆե հսկայական սյուներից մեկին:

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցման երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են:

Փրկարարները Մ. Դ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։

244
թեգերը:
Մահ, վթար, Երևան
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 17–ամյա երիտասարդ է մահացել
Մահվան ելքով ավտովթար Երևանում. կա մեկ զոհ, երկու վիրավոր
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է
Հիվանդանոց

265 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

42
(Թարմացված է 11:03 28.02.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 265–ով և դարձել 172058։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 (+176) մարդ, կատարվել է 729267 թեստավորում (+4661), առողջացել են վարակվածներից 163394-ը (+85)։ Գրանցվել է մահվան 3192 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 815-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

42
թեգերը:
վարակ, հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի երրորդ ալիքը. Ռոմելա Աբովյան
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները
Հավատա՞լ Հայաստանի կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությանը, և ինչ կապ ունի ԱՄՆ–ի ՊՆ–ն