Քրեագետ, արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Երևանում․ բնակարանում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել

2773
(Թարմացված է 17:41 05.02.2021)
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։ Տղամարդկանց դիերը հայտնաբերել են ննջասենյակում և հյուրասենյակում։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմանում ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգ է ստացել, որ Մարգարյան փողոցի թիվ 33 շենքի 17 բնակարանում դիեր կան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները, որոնք հյուրասենյակում և ննջասենյակում հայտնաբերել են տղամարդկանց դիեր։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։

Կապանի օդանավակայանի մոտ տնակ է այրվել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխել է ԱԺ պատգամավորը

2773
թեգերը:
տղամարդ, Դիակ, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
Քննչական կոմիտե

39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

190
(Թարմացված է 10:16 12.04.2021)
Դիակի կողքին հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. 39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2021թ ապրիլի 11-ին՝ ժամը 17:05-ին, ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Դ.Անհաղթի շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերվել է նույն բնակարանի՝ 1981թ. ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածքով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիակի կողքին հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։ Ատրճանակը՝ որպես պարգևատրում, տրվել է ինքնասպանություն գործած կնոջ հորը։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի վայրից վերցվել են հրազենը, փամփուշտները, կրակված պարկուճը և գնդակը, դիակի ձեռքերից վերցվել են կրակոցի արգասիքներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։

Սպանություն Արցախում. գլխի և ոտքի վրա կտրված վերքերով դիակ է հայտնաբերվել

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):

Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ մահացած կնոջ հայրը Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության գեներալ-լեյտենանտ է, որը 1996թ.–ին ավարտել է ծառայությունը սահմանապահ զորքերում:

190
թեգերը:
Քրեական գործ, ինքնասպանություն
Ըստ թեմայի
Վերիշենում 36-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով խփել է 30–ամյա համագյուղացու կրծքին
Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց
Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են հրաժարվել իրենց տիտղոսից
Անձրև

Արմավիրում տներից մեկի նկուղից 8 տոննա անձրևաջուր է հեռացվել

42
(Թարմացված է 20:06 11.04.2021)
Փրկարարները մոտոպոմպով են հեռացրել անձրևաջրերը, որոնք ամբողջությամբ ողողել էին 6քմ տարածքով նկուղը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Արմավիրի մարզում գիշերվա հորդառատ անձրևն անհետևանք չի անցել։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 10:37-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Բամբակաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի նկուղ։ Անհրաժեշտ է է եղել փրկարարների օգնությունը։

Քամին վնասներ է հասցրել Երևանում ու ՀՀ մի շարք այլ բնակավայրերում

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները տան՝ մոտ 6քմ մակերեսով նկուղից մոտոպոմպով հեռացրել են մոտ 8 տոննա անձրևաջուր:

42
թեգերը:
նկուղ, Արմավիր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Անձրև
Ըստ թեմայի
Կապան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականներ և զինամթերքի մնացորդներ
Covid-19–ին դեմ հանդիման. ՀՀ–ում համավարակի պատճառով ինքնասպանությունների թիվն աճե՞լ է
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է

ՊՆ զորամասի ծառայողները պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ապօրինի զենք են տեղափոխել

0
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ շարունակում է մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխված զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու միջոցառումները։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության աշխատակիցների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։ Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 6 ծառայողներ կամովին հանձնել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխած «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 ինքնաձիգներ, «ՍՎԴ» տեսակի, 7,62մմ տրամաչափի 1 միավոր դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, ինչպես նաև 5,45մմ տրամաչափի 1925 միավոր մարտական փամփուշտներ՝ նախատեսված «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրների և դրանց մոդիֆիկացիաների համար, 40մմ տրամաչափի 1 բեկորային նռնակ՝ նախատեսված նռնականետերից կրակելու համար, «Կալաշնիկով» ինքնաձիգի 3 սվին-դանակ և տարբեր տեսակի այլ ռազմամթերք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ շարունակում է մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխված զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու միջոցառումները, և քրեական պատասխանատվությունից ազատելու համար առաջարկում է կամովին հանձնել դրանք։

0