ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Այնթափ գյուղում hունվարի 30-ի գիշերը` ժամը 01։57-ի սահմանում, այրվել է տներից մեկի բակում կայանած BMW մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ահազանգը ստանալուց դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:20-ին, մարվել` 02:37-ին:
Ողբերգական ավտովթար Կոտայքում. 46-ամյա վարորդը տեղում մահացել է
Հրդեհի պատճառների ու հասցրած այլ վնասների մասին հաղորդագրության մեջ չի նշվում: Սակայն հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Տրանսպորտում կատարված գողությունները բացահայտվել են, գողերը բռնվել են քաղաքացիների շնորհիվ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանում, թիվ 54 երթուղային միկրոավտոբուսում ուղևորի սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կասկածյալը Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանն է։
Ըստ կայքի` քննչական մարմինը դիմելու է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Բաղդասարյանի նկատմամբ, որ երբ նա հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին՝ կալանավորվի:
Նույն լրատվամիջոցի տեղեկություններով` Գարեգին Բաղդասարյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ սպանվածն ամիսներ առաջ էր Ավստրիայից վերադարձել Հայաստան:
Հիշեցնենք` ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմանում, Երևանում` Պարոնյան-Լեո խաչմերուկում, թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Պատճառը եղել էր այն, որ սպանվածը` Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանը, երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր, որ պաշտպանիչ դիմակ դնի, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Այսօր Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 17։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ հաղորդմամբ՝ Ռ․Պ․-ի ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Սերգեյ Բագրատյանին, որը դեպքի վայրում է եղել։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ հաջողությամբ վիրահատվել է։
View this post on Instagram
Դալալոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարզման ժամանակ ստացել է կրունկի վնասվածք։ Դրա պատճառով նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը Բազելում, որը տեղի կունենա ապրիլի 21-25-ը։
«Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, հաջող է անցել։ Զգում եմ գերազանց՝ լի ուժով, էներգիայով և մոտիվացիայով։ Ոչ մի րոպե չեմ մոռացել ֆիզիկական վարժությունների մասին և նույնիսկ առաջին բանը, որ արել եմ անզգայացումն անցնելուց հետո, սկսել եմ մշակել ոտքերի մատների շարժողական ֆունկցիաները»,- գրել է նա։
Դալալոյանը նաև տեղեկացրել է, որ շուտով դուրս է գրվում հիվանդանոցից, սակայն ևս երկու շաբաթ ոտքը կմնա «գիպսի մեջ»։
Մարզիկը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, նամակներ գրել։ Հետևորդները մեծ ուրախությամբ են ընդունել մարմնամարզիկի ապաքինման լուրն ու նրան մաղթել ոսկի մեդալ Տոկիոյի օլիմպիադայում:
Դալալոյանը հայկական ծագումով ռուսաստանցի մարմնամարզիկ է։ Նա աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ: