Հակատանկային ական

Մարտակերտում ականի պայթյունից էքսկավատորավար է մահացել

273
(Թարմացված է 15:07 13.01.2021)
Նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել էին Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցներ ու խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. 2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում՝ նախնական տվյալներով, պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է: 

Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, գումարտակի հրամանատար, մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։

Հիշեցնենք, հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի է պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Իսկ ավելի վաղ` 2020թ.–ի դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։

Իսկ նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցները, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան, մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը։

Որքա՞ն տարածք է ականազերծվել Արցախում․ տեսանյութ

273
թեգերը:
Զոհ, պայթյուն, ական, Մարտակերտ
Ըստ թեմայի
Արցախը չպայթած զինամթերքից մաքրելու համար մոտ 20 տարի կպահանջվի. ականազերծման կենտրոն
Մարդկանց տեղավորում, բուժօգնություն, ականազերծում Արցախում․ ՌԴ ՊՆ-ն տվյալներ է ներկայացրել
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծման աշխատանքներում «Ուրան» են ներգրավել
ՀՀ քննչական կոմիտե

Արզնի–Շամիրամ ջրատարում հայտնաբերված տարեց կնոջ դիակի վրա վնասվածքներ չեն եղել. ՔԿ

6
(Թարմացված է 17:00 18.01.2021)
Դիակի՝ մասամբ սառցապատ լինելու պատճառով հնարավոր չի եղել արտաքին զննություն կատարել, սակայն տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Մեկ ամսից ավելի անհետ կորած համարվող 86-ամյա կնոջ դին, որը երեկ հայտնաբերվել է Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում, մասամբ սառցապատ է եղել, ուստի հնարավոր չի եղել իրականացնել արտաքին զննություն, սակայն պարանոցի առաջային և աջակողմյան տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Նոր Երզնկա գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ մայրը տնից դուրս է եկել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տարեց կինը չի հայտնաբերվել, ուստի՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում իրականացվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հարցաքննվել են վկաներ և այլն։

Հունվարի 17-ին մի քաղաքացի հայտնել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ամառանոցների հատվածով անցնող Արզնի-Շամիրամ ջրատարում տարեց կնոջ դի կա:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ, Արզնի-Շամիրամ ջրատարի մեջ՝ ձախ կողային հատվածով դեպի սառույցի մեջ, հայտնաբերել Նոր Երզնկա գյուղի անհետ կորած 86-ամյա կնոջ դին»,- տեղեկացնում է ՔԿ–ն։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մահվան պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են

6
թեգերը:
Կին, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել
Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. մեկ մարդ տեղում մահացել է
Երևան

Առինջում վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը

40
(Թարմացված է 15:41 18.01.2021)
Վթարի հետևանքով ավտոբուսում արգելափակվել է 51-ամյա ուղևորը, որին դուրս են բերել փրկարարները։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան Կոտայքի մարզի Առինջ գյուղում վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 07։53-ին։ Նշվել է, որ ավտոբուսում արգելափակված քաղաքացի կա։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղում փրկարարարները պարզել են, որ Աշխաբաթի փողոցում՝ «Հատիսի լանջին», հյուրանոցային համալիրի մոտակայքում, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Տ․ Ա․) և 26-ամյա Ա․ Վ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Փրկարարներն ավտոբուսից դուրս են բերել 51-ամյա ուղևոր Ա․ Ն․-ին։ Նրան շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել։

Զինծառայողին գերությունից ազատելու պատրվակով ծնողից գումար հափշտակողը կալանավորվել է

40
թեգերը:
Կոտայք, Երևան, ավտոբուս, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Քիմ Քարդաշյան

«Շնորհակալություն սիրո համար». Քարդաշյանի բաժանորդների թիվը հասել է ռեկորդային 200 միլիոնի

0
(Թարմացված է 18:16 18.01.2021)
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության մասին լուրերը, անկասկած, մեծացրել են համացանցի օգտատերերի հետաքրքրությունը ռեալիթի-շոուի աստղի նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը ուրախ լուր և շնորհակալություն է հայտնել հետևորդներին։ Նա տեղեկացրել է, որ իր երկրպագուների թիվն ամբողջ աշխարհում հասել է ռեկորդային 200 միլիոնի։

«Շնորհակալություն սիրո համար», - գրել է նա Instagram սոցիալական ցանցում և մի քանի գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել,որոնցում շագանակագույն սեղմիրանով է:

««Թագուհի», Հիանալի տեսք ունես», - գրել են բաժանորդները գրառման տակ։

Հնարավոր է` Քիմի բաժանորդների թվի ավելացումը կապված է նաև հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ նրա ապահարզանի մասին լուրերով:

Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում ՝ Կալիֆոռնիա ։ Նա հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի և Քրիս Ջեների դուստրն է։ Քիմն իր մասին ասում է, որ ինքը կիսով չափ հայուհի է, մեկ քառորդով ՝ շոտլանդուհի, մեկ քառորդով ՝ հոլանդուհի։

0
թեգերը:
Facebook, Instagram, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
«Տոնական ուսապարկեր Արցախի համար». Քիմ Քարդաշյանը կոչ է անում օգնել արցախցի երեխաներին
Քիմ Քարդաշյանի քույրը դարձել է 2020-ի ամենաբարձր վարձատրվող աստղը
Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջ է բացվել. նպատակը տվյալներ գողանալն է