ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հունվարի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 08։10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են VAZ 2107 և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Վիրավորների մի մասին տեղափոխել են շտապօգնության մեքենայով, մի մասին էլ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Այսօր` հունվարի 18–ին, Գյումրի-Ազատան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգը Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են ժամը 17:44-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «BMW X6» (վարորդ՝ Վ․ Յ․, ծնված 1971 թ.) և «Mercedes-Benz C280» (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ա․-ն (ծնված 1973 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վերջինս ևս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Մեկ ամսից ավելի անհետ կորած համարվող 86-ամյա կնոջ դին, որը երեկ հայտնաբերվել է Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում, մասամբ սառցապատ է եղել, ուստի հնարավոր չի եղել իրականացնել արտաքին զննություն, սակայն պարանոցի առաջային և աջակողմյան տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Նոր Երզնկա գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ մայրը տնից դուրս է եկել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տարեց կինը չի հայտնաբերվել, ուստի՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում իրականացվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հարցաքննվել են վկաներ և այլն։
Հունվարի 17-ին մի քաղաքացի հայտնել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ամառանոցների հատվածով անցնող Արզնի-Շամիրամ ջրատարում տարեց կնոջ դի կա:
«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ, Արզնի-Շամիրամ ջրատարի մեջ՝ ձախ կողային հատվածով դեպի սառույցի մեջ, հայտնաբերել Նոր Երզնկա գյուղի անհետ կորած 86-ամյա կնոջ դին»,- տեղեկացնում է ՔԿ–ն։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են փորձանմուշներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մահվան պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։
«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։
Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։
Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։