ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզում այսօր` հունվարի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamsyan.com–ը, ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «Mercedes»-ի վարորդը վթարից հետո ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել «Երազի» վարորդին։ Բայց դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են «Երազի» վարորդի մահը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Քիչ առաջ հաջողվել է Երևանում երեխայի պատանդ վերցրած անձին, մի քանի ժամ բանակցելուց հետո, հանձնել իրավապահներին, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ավելի ուշ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ օպերատիվ խմբերը հունվարի 27-ի առավոտյան այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով: Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային։ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում ոստիկանները փորձել են բերման ենթարկել հետախուզվողին, սակայն վերջինս պատանդ է վերցել երեխայի ու հրաժարվել հանձնվել։
Գավառի բնակիչն անչափահասներին թմրանյութ էր վաճառել. ոստիկանները բացահայտել են նրան
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում ոստիկանները փորձել են բերման ենթարկել հետախուզվողին, սակայն վերջինս պատանդ է վերցել երեխայի ու հրաժարվել հանձնվել, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Այս պահին նրա հետ բանակցություններ է վարում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Երկիրը երբեք նման ծանր վիճակում, չի եղել։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
«Երկիրը երբեք նման ծանր վիճակում, չի եղել, հայրենիքի նման կորուստ երբեք չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել։ Անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ երբեք այսքան տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար։ Եվ այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պիտի գտնվեր և իր խոսքը պիտի ասեր»,– ասաց կաթողիկոսը` պատասխանելով Հայ առաքելական եկեղեցու` քաղաքական պահանջներ ու մասնավորապես ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ բարձրացնելու հարցին։
Վեհափառը շեշտեց` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հարցում եկեղեցու դիրքորոշումը չի փոխվել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին Գարեգին Բ–ն ուղերձ հղեց` հայտնելով, որ հանդիպել է Փաշինյանի հետ ու հորդորել, որ վայր դնի լիազորությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նույնպես դիմել է Փաշինյանին` հորդորելով հրաժարվել վարչապետի պաշտոնից։